Մամուլի տեսություն 09-04-2017
Այսօր ապրիլի 9-ին, Իրանում նշվում է միջուկային տեխնոլոգիաների միջազգային օրը։Այս առիթով նախագահ Ռոհանիի ներկայությամբ տեղի է ունեցել Իրանի միջուկային վերջին ձեռքբերումների շնորհանդեսը: Այսօր իրանական լրատվամիջոցները լուսաբանել են օրվա առիթով իրադարձությունները։ Իրանական մամուլն անդրադարձել է երկրի նախընտրական զարգացումներին և մասնավորապես Իդլիբ նահանգի Խան Շեյխուն տարածքում ենթադրյալ քիմիական հարձակման պատճառաբանությամբ ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծմանը:
Qahana.am
Հայ եկեղեցին այսօր նշել է Ծաղկազարդի տոնը
Այսօր Ծաղկազարդի տոնն է: Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինության՝ Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
----
Շարղ
Շարղ օրաթերթն անդրադարձել է հետևյալ իրադարձություններին․
Ռուսաստանը զորավարժություն է անցկացնում Կասպից ծովի ջրերում։ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել տնտեսական կոշտ քաղաքականության դեմ։ Մոսկվայում գնացքների բախում է տեղի ունեցել։ Երկու գնացքներում եղել է շուրջ 500 մարդ, որոնցից 3 տասնյակը վիրավորվել են, իսկ նրանցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 30-ին կմեկնի Սաուդյան Արաբիա և Արաբական միացյալ էմիրություններ։ Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու նախօրեին Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատարի՝ մարդկանց մեջ մխրճվելու գործով:Նրանցից մեկը ձերբակալվել է հենց երեկ երեկոյան, երբ ոստիկանությունը հրապարակել էր տեսախցիկներից կադրեր նրա պատկերով:
----
Համշահրի
ԻԼԻՊ-ը Թուրքիային սպառնացել է,որ ապրիլի 16-ին հանրաքվեի օրը հարձակումներ կիրականացնի ընտրատեղամասերում։Կիրակի Եգիպտոսում եկեղեցու շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մեծ թվով մարդիկ, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ պայթյունը որոտացել է Եգիպտոսի Գարբիա գացառի Թանթա քաղաքի «Մար Գիրգիս» եկեղեցու մոտ:
---
Ռեսալաթ
Վլադիմիր Պուտինը վայելում է ռուս քաղաքացիների աջակցությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը շարունակում է մնալ բարձր։ Այդ երկրի ժողովուրդը սիրում է իր նախագահին,ինչը հուսահատեցրել է արևմուտքին և Մոսկվայում Պուտինի ընդդիմադիրներին։ Ինչպես տեղեկացնում է «Ռեսալաթ»ը, այդ մասին վկայում են «Լևադա կենտրոնի» սոցիոլոգիական հարցումները :Չորեքշաբթի օրը հրապարակված տվյալների համաձայն՝ երկրի նախագահի պաշտոնում Պուտինի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների արդեն 82 տոկոսը: ՌԴ նախագահի աշխատանքից դժգոհել են հարցվածների ընդամենը 17 տոկոսը:Նաև պարզվել է, Մեդվեդևի գործունեությունը դրական է գնահատում հարցված ռուսաստանցիների 42 տոկոսը, մինչդեռ, փետրվարին նրան աջակցում էր ռուսաստանցիների շուրջ 52 տոկոսը։«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն, Պետդումայի գործունեությանն այսօր աջակցում է ռուսաստանցիների միայն 38 տոկոսը։ Սակայն, չնայած հանգամանքին, որ կառավարության ղեկավարի և Պետդումայի վարկանիշները բավական նվազել են, երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը մնում է բարձր՝ այսօր, ըստ «Լևադայի», նրան աջակցում է ռուսաստանցիների շուրջ 82 տոկոսը։
Tert.am
Tert.am-ն անդրադարձել է ԻԻՀ նախագահի կոչին.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին շաբաթ հայտարարություն է արել` կոչ անելով անկողմնակալ հետաքննություն անցկացնել` պարզելու համար այս շաբաթ Սիրիայում քիմիական զենք օգտագործելու մասին կասկածները: Ռուսաստանը թևավոր հրթիռներով զինված ռազմանավ է ուղարկել Սիրիա` ԱՄՆ-ի կողմից Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի ավիաբազայի ուղղությամբ հասցված ավիահարվածների ֆոնին:ՌԴ Սևծովյան նավատորմի «Ծովակալ Գրիգորովիչ» ռազմանավն ուղևորվել է սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ տեղակայված են ռուսական նավերը:
News.am
Die Welt․ Գերմանիայի արեւմուտքում փոխվում է փախստականների նկատմամբ վերաբերմունքը
Գերմանացիների մեծ մասը համարում է, որ Գերմանիան սպառել է նոր միգրանտներ ընդունելու իր հնարավորությունները։ Ընդ որում երկրի արեւմուտքում խնդրի նկատմամբ սկեպտիկ վերաբերմունքն ավելի սուր է զգացվում, քան արեւելքում, արձանագրում է Die Welt–ը։
Ավելի քան 2 հազար մարդու մասնակցությամբ հարցման արդյունքներով 54 տոկոսը կարծում է, որ նոր միգրանտներ ընդունելու՝ երկրի ներուժը սպառված է։ Պարբերականը նշում է, որ «այս թեմայի շուրջ կասկածները ուժեղացել են Գերմանիայում 2015-ի համեմատ, երբ միգրանտների հոսքը մեկ տարում կտրուկ աճել էր»։
«Աճող թերահավատության համար վճռորոշ է դարձել նախեւառաջ արեւմտյան դաշնային հողերի դիրքորոշումը՝ երկրի արեւմուտքում նոր միգրանտներին դեմ է գերմանացիների 55 տոկոսը , իսկ արեւելքում՝ 51 տոկոսը»։
«Առաջվա պես երիտասարդներն ավելի բաց են նոր միգրանտների ընդունման հարցում, քան ավագ սերնդի ներկայացուցիչները։ 14-29 տարեկանների մոտ կեսը հիմա, ինչպես եւ երկու տարի առաջ, համարում է, որ Գերմանիան կարող է ավելի շատ փախստական ընդունել։ Ընդ որում 60 տարեկանից մեծ մարդկանց տեսակետները երկու տարում զգալիորեն փոխվել են՝ հիմա ընդամենը 29 տոկոսն է կողմ նոր միգրանտներին, մինչդեռ 2015-ին այդ ցուցանիշը 53 տոկոս էր»․, ասվում է հոդվածում։
Լրագրողը նշում է, որ ըստ հարցման արդյունքների՝ գերմանացիները հիմնականում վախենում են սոցիալական համակարգի վրա ավելորդ ծանրաբեռնվածությունից, նաեւ տեղի բնակչության ու եկվորների միջեւ հնարավոր կոնֆլիկտներից։
Հարցման մասնակիցների 72 տոկոսը դրական է վերաբերվում միգրանտների ներհոսքով պայմանավորված մշակութային բազմազանությանը, սակայն յուրաքանչյուր չորրորդը դեմ է բազմամշակույթ հասարակությանը։ Ընդ որում գերմանացիների 70 տոկոսը համարում է , որ էթնիկ փոքրամասնությունները վատ են ներկայացված պետական ծառայությունում, օրինակ ոստիկանությունում կամ կրթության համակարգում։