Մալթան դեմ է հարկերի վճարումներից խուսափելու բնագավառում բարեփոխումներ իրականացնելուն
Այն դեպքում,երբ հաղորդումները վկայում են,որ հարկերի վճարումներից խուսափելու արդյունքում եվրոպական բանկերին հաջողվել է շահել 27 միլիարդ դոլար, Եվրամիության հերթական նախագահ՝ Մալթայի հանրապետությունը դեմ է հանդես եկել հարկերի վճարումներից խուսափելու դեմ պայքարի շրջանակում բարեփոխումներ իրականացնելուն:
Հակազդելով այդ հարցին, Էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով ԵՄ-գլխավոր հանձնակատարձ ՝Պիեռ Մոսկովիչին ընդգծել է.«Այս բարեփոխումները պետք է արագ իրագործել»: Նրա խոսքերով՝ Եվրոպայի ժողովուրդն այլևս չի կարող հանդուրժել,որ բազմազգ հաստատություններն ու ընկերությունները խուսափեն հարկերի վճարումներից կամ սահմանված գումարից ավելի քիչ վճարեն»:
Եվրամիության անդամ երկրներում հարկերից խուսափելը դարձել է գերխնդիր ԵՄ-ի համար :
Այդ հարցը ոչ միայն եվրոպական պետություններին է վնասել , այլևս հարցականի տակ է դրել այդ երկրներում հարկային արդարությունը: Հարկային վճարումներից խուսափելու դեմ պայքարի շրջանակում բարեփոխումների իրականացմանը Մալթայի անհամաձայնությունը վերլուծաբանների կարծիքով բխում է այդ երկրի շահերից: Մալթայի հանրապետությունը մեղադրվում է այն հարցում,որ հանդիսանում է եվրոպական բանկերի հարկային դրախտը և կապիտալների այդ երկիր տեղափոխման գործընթացն արագացել է հատկապես Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո:
Կատարված գնահատումների համաձայն՝ հարկային վճարումներից խուսափելու նպատակով Եվրոպայի 20 խոշոր բանկեր իրենց կապիտալները տեղափոխել են Իռլանդիա և Լյուքսեմբուրգ ,որի արդյունքում շահել են 27 միլիարդ դոլար: Հաշվի առնելով խոշոր վնասները ԵՄ-ի երկրները նոր օրենք են քննարկում Հարկերի վճարումներից խուսափելու, ապօրինությունների և ստվերային շրջանառությանը դիմակայելու համար: Փաստորեն եվրոպական 20 խոշոր բանկերը Լյուքսեմբուրգում , Իռլանդիայում ու հարկային այլ դրախտավայրերում մեծապես շահում են: Այս կապակցությամբ «Օքսֆամ» կազմակերպությունը 2017 թվականի մարտին հայտարարել է,որ եվրոպական բանկերը այդպիսով մինչ այժմ ավելի քան հարյուր միլիարդ եվրո շահել են ,դա այն դեպքում ,երբ նրանք իրենց եկամտին համապատասխան հարկեր չեն վճարել:
Չնայած հարկերի չվճարման հետ կապված բազմաթիվ սկանդալների, այդ թվում 2016 թ. Գարնանը Պանամայի սկանդալին, ԵՄ-ը մինչ այժմ չի կարողացել պատրաստել հարկային դրախտավայր համարվող երկրների ցանկը: Ամենայն դեպս Եվրամիության օրակարգում է դրված այն երկրների ու տարածաշրջանների անունների ցանկագրումը որոնք հանդիսանում են խոշոր ընկերությունների ու ձեռնարկատերերի դրախտավայրը ու վերջիններս այդ երկրների շնորհիվ խուսափում են հարկերի վճարումներից: Ամենայն դեպս ինչպես շատ հարցերում ,այս կապակցությամբ էլ ԵՄ-ի երկրները միասնական դիրքորոշում չունեն: