ԵՄ-ի հայտարարությունը ՝ Թուրքիայի հանրաքվեի մասին
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինին և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար ՝ Յոհաննես Հանը համատեղ հաղորդագրություն տարածելով, Թուրքիայի ղեկավարներին կոչ են արել հաշվի առնելով Սահմանադրության հանրաքեվի դրական և բացասական ձայների միջև փոքր տարբերությունը , նաև թողած ծանր հետևանքները , ձգտել ազգային կոնսենսուսի ձևավորմանը:
Թուրքիայի Սահմանադրական հանրաքվեն ավարտվել է ձայների 51.2 տոկոսի դրական և 48.7 տոկոսի բացասական ձայներով: Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը պահանջում է սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացված հանրաքվեի ձայների 60 տոկոսի վերահաշվարկ անել:
Թուրքիայի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները, որին բազմիցս իրենց ընդդիմությունն են հայտնել ԵՄ-ի ղեկավարները, ոչ միայն շոկային էր ԵՄ-ի համար, այլև այն կարելի է համարել Եվրամիությունից Թուրքիայի հեռացման արագացման և նույնիսկ միությունում այդ երկրի ինտեգրման գործընթացն ամբողջությամբ բացառման գործընթացն արագացնող գործոն: Փաստորեն Եվրոպային միանալու ուղղությամբ Թուրքիայի հետադարձ քայլերի մասին նախորդ մտահոգություններից բացի, այսօր ԵՄ-ը պետք է անհանգստանա նաև Թուրքիայում ժողովրդավարական ու խորհրդարանական համակարգը նախագահականի ու բռնապետականի փոխվելու հարցով: Սույն մտահոգություններից ելնելով, ԵՄ-ի հաղորդագրությունում ասված է, որ մասնավորապես շոշափելի բարեփոխումներն իրականացվում են որպես ԵՄ-ում անդամակցության թեկնածու և Եվրախորհրդարանի անդամներից մեկը ՝ Թուրքիայի ստանձած հանձնառությունների հաշվին:
Ներկայումս ԵՄ-Թուրքիա հարաբերություններում տիրում է աննախադեպ լարվածություն: Կողմերը միմյանց դիրքորոշումներին վերաբերվում են բացասական: ԵՄ ավագ ղեկավարները հերքում են Անկարայի ներկայացրած մեղադրանքներն առ այն, որ միությունն անտարբերություն է ցուցաբերել 2016 թ. հուլիսյան անհաջող հեղաշրջման հարցում և չի կատարել 2016 թ. մարտի պայմանագրի շրջանակում ստանձած հանձնառությունները: ԵՄ-ը նաև կրկնում է , որ դեմ է և՛ փախստականների առնչությամբ կայացած համաձայնությանը, և՛ Սահմանադրության բարեփոխման հանրաքվեի ու երկրի քաղաքական կարգերը փոխելու հարցում Թուրքիայի դիրքորոշումներին:
ԵՄ-ի համոզմամբ, Սահմանադրության բարեփոխման հանրաքվեի արդյունքում ստացած դրական ձայների օգնությամբ իր լիազորությությունները մեծացնելով, Էրդողանը ստացել է աննախադեպ հզոր իշխանություն, որը կարող է ենթահող պատրաստել նրա կողմից ավտորիտար համակարգ ստեղծելու համար: Էրդողանն այսօր կարող է նախարարներ նշանակել և պաշտոնանկ անել և նախագահական հրամանագրերի միջոցով, իր կամքն ու իշխանությունը պարտադրել ժողովրդին և կամայականորեն արտակարգ դրություն հաստատել: Ընդսմին, այդ փոփոխություններից հետո, մոտ ապագայում Թուրքիայի դատական համակարգը զրկվելու է իր անկախության մնացորդներից:
Բնականաբար, Եվրամիության ղեկավարների կարծիքով, սա դիտվում է ոչ միայն որպես Եվրամիությունում անդամակցության գործընթացում այդ կառույցի պահանջների գործադրման հարցում Անկարայի սրընթաց հետդարձ քայլ, այլև այդ փոփոխություններն ըստ էության «վանողական» են գնահատվում քաղաքական ու իշխանական կարգերում: