Իսլամական Հեղափոխության առաջնորդի կոչը` ընտրությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i59760-Իսլամական_Հեղափոխության_առաջնորդի_կոչը_ընտրությունների_կապակցությամբ
Իսլամական Հեղափոխության մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Իրանում կայանալիք առաջիկա ընտրությունները կապահաովեն իսլամական համակարգի անվտանգությունը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 19, 2017 18:40 Asia/Tehran
  • Իսլամական Հեղափոխության առաջնորդի կոչը` ընտրությունների կապակցությամբ

Իսլամական Հեղափոխության մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Իրանում կայանալիք առաջիկա ընտրությունները կապահաովեն իսլամական համակարգի անվտանգությունը»:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ և ԻԻՀ ԶՈՒ գլխավոր հրամանատար ՆՎ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի առավոտյան ԻԻՀ բանակի մի խումբ հրամանատարների ու անձնակազմի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է.-«Իսլամական համակարգում ընտրությունների կայացումն իսլամական ժողովրդավարության, արժանապատվության, հզորութան և հպարտության խորհրդանիշն է»:

2017 թ.-ի մայիսի 9-ին (1396 թ.-ի օրդիբեհեշտի 19-ին) Իրանում տեղի են ունենալու նախագահական 12-րդ շրջանի ընտրությունները և այժմ Իրանի քաղաքական գիտակից հասարակությունում ընտրական աշխուժություն է տիրում :

Կազմակերպված ընտրություների անցկացումը վկայաում է Իսլամական համակարգի քաղաքական լեգիտիմության մասին և կարող է բարձրացնել սադրանքների դիմաց Իրանի կանխարգելիչ կարողությունը: Ընտրությունները ժողովրդի ներկայության վայրն են և երկրի քաղաքական դաշտում ամուր հիմք են  հանդիսանում թշնամիներին դիմակայելու,  ժողովրդի ճակատագրի կերտման գործում դերակատարություն ունենալու և իսլամական համակարգի ամրագրման գործում: Ընտրություններն այն հարթակն է որ ժողովուրդին անմիջականորեն միացնում է իսլամական համակարգին, ինչն ապացուցված է բոլորի համար:

Առաջիկա նախագահակն ընտրություններին ժողովրդի մասնակցությունը մեծ հենարան է Իսլամական համակարգի համար:

Իրանում տեղի ունեցած ընտրությունների փորձը վկայում է ժողովրդի արժանապատվության և հզորության մասին, որը իրագործվել է Իսլամական ժողովրդավարության մոդելով: Այս մոդելի համաձայն` նախատեսված է սահմանադրության և ընտրական օրենքների շրջանակում անցկացնել առողջ ու աշխույժ ընտրություններ:

Նախագահական ընտրությունների գործընթաը վերահսկելու նպատակով գործող կառույցները, որոնց աշխատանքն իրականացվում է Պահապան խորհրդի և ներքին գործերի նախարարության պարտականությունների շրջանակում, վկայում է Իրանում անցկացվող առողջ ընտրությունների մասին:

Նման պայմաններում թշնամիները փորձում են վարկաբեկել Իրանի նախագահական ընտրությունները:  

Չորեքշաբթի առավոտյան ԻԻՀ բանակի մի խումբ հրամանատարների ու անձնակազմիերի հետ ունեցած հանդիպման ժամանակ, ՆՎ Այաթոլլահ Խամենեիին ընդգծել է.-«Իրանի ժողովուրդը  մշտապես ապացուցել է, որ կդիմակայի թշնամու քայլերին: 2009 թ.-ին նախագահական 10-րդ շրջանի ընտրությունների ընթացքում Իրանի ժողովրդի կողմից ցուցաբերված հեղափոխական և զգոն շարժումը  տապալեց ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից Իրանի ընտրական համակարգի դեմ ուղղված ավերիչ քայլերը:

Իրանի ժողովուրդն ընտրությունների օրը երկու կարևոր ուղերձ է հղելու աշխարհին և հատկապես իսլամական համակրգի թշնամիներին: Նախ` ընտրություններին բազմամիլիոնանոց մասնակցությամբ, իրանցիներն  աշխարհին ցույց կտան, որ իրենց ձայնով երկրի ղեկավարման գործը կհանձնեն ամենարժանավոր թեկնածուին: Իսկ հետո Ժողովրդի շքեղ մասնակցությունը ընտրություններին կամրագրի Իրանի իսլամական հանրապետության օրինականությունը և ժողովուրդը կարևոր դերակատարություն ունի թշնամու հավասարությունները խառնելու գործում: