ԱՄՆ-ն հովանավորում է Իսրայելի հակասիրիական ռազմական քայլերը
Հերթական անգամ օկուպացված Պաղեստինում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ներկայությանը միաժամանակ, ուրբաթ գիշեր Իսրայելի կործանիչները երկու հրթիռ են արձակել Ալ-Կունեյտրա նահանգի Խան Արնբե ավանի մոտակայքում գտնվող Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ:
Ուրբաթ՝ ապրիլի 21-ին, ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմզ Մաթիզը Թել Ավիվում հանդիպել և զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ: Կողմերը կարևորել են Սիրիայի կառավարության դեմ հարձակողական դիրքորոշում որդեգրելու անհրաժեշտությունը:
Կայացած հանդիպումից հետո Սիրիայի բանակի հարավային ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացված հրթիռային հարձակումը խոսում է այն մասին, որ Սիրիայի հարցով՝ այդ երկրի զինված ընդդիմադիրներին աջակցելու շրջանակներում ԱՄՆ-ն ու Իսրայելը համագործակցում են միմյանց հետ: Ավելի վաղ ևս, Սիոնիստական ռեժիմը ողջունել էր ԱՄՆ-ի կողմից Հոմս նահանգում գտնվող Սիրիայի ավիաբազայի հրթիռակոծումը: Սիրիայի ուղղությամբ այս երկու հրթիռային հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ահաբեկիչները Սիրիայի տարբեր շրջաններում պարտություններ են կրել:
Իսրայելի կործանիչների կողմից Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ հարձակումները իրականացվել են այն ժամանակ, երբ ահաբեկչական խմբերը չեն կարողացել ներթափանցել Ալ-Կունեյտրայի շրջակայքում գտնվող ռազմաբազաներ և ուրբաթ գիշեր Սիոնիստական ռեժիմը մեկ անգամ ևս ապացուցեց, որ աջակցում է Սիրիայում գործող ահաբեկչական խմբերին:
Ավելի վաղ, 2017թ. մարտ ամսին Իսրայելի կործանիչները հարձակման թիրախ էին դարձրել Թեդմիր պատմական քաղաքի մոտակայքում գտնվող սիրիական դիրքերը: Ուրբաթ գիշեր Իսրայելի իրականացրած հարձակումը Սիրիայի ուղղությամբ այդ ռեժիմի հարձակումների շարունակությունն է, որոնք առաջին անգամ իրականացվել են 2013թ. հունվարին: 2013թ. ի վեր Իսրայելը օդային աջակցություն է ցուցաբերում Սիրիայում գործող ահաբեկիչներին:
Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի տարբեր ուղղություններով իրականացված հարձակումները խոսում են այդ ռեժիմի ու ահաբեկիչների խորհրդավոր կապի մասին, և, որ այդ համագործակցության նպատակը դիմադրության առանցքի դեմ պայքարն է: Այդ համատեքստում, ահաբեկիչները Սիրիայում Սիոնիստական ռեժիմի կամակատարներն են համարվում և ամեն անգամ, երբ պարտություն են կրում Սիրիայի բանակից և Լիբանանի Հեզբոլլահից այդ ռեժիմը աջակցում է նրանց:
Օկուպացված Պաղեստինին մոտ լինելու բերումով Ալ-Կունեյտրա նահանգի ահաբեկիչները մշտապես գտնվում են Սիոնիստական ռեժիմի ուշադրության կենտրոնում: Այդ շրջանում գործունեություն են ծավալում Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբի գործակալները, իսկ Սիրիայի բանակն ու Լիբանանի Հեզբոլլահի զինված ուժերը պատերազմում են նրանց դեմ: Վիրավորված ու վնասվածքներ ստացած ահաբեկիչները բուժվում են օկուպացված Գոլանիի իսրայեական հիվանդանոցներում և կրկին պատրաստվում են Սիրիայում պատերազմը շարունակելու համար: Ալ-Նոսրայի ճակատ խմբի անունը ներառված է ՄԱԿ-ի կողմից կազմված ահաբեկչական խմբերի ցուցակում, սակայն ստացած տեղեկությունները ցույց են տալիս, որ Ալ-Նոսրայի ճակատը և նրա հետ համագործակցող այլ ահաբեկչական խմբերը սերտ կապի մեջ են Իսրայելի հետ:
Սիրիայի բանակայինները մեծ քանակությամբ Իսրայելի արտադրության զենքեր են հայտնաբերել ու առգրավել ահաբեկչական խմբերից՝ այդ թվում նաև Ալ-Նոսրայի ճակատ խմբից: Այս ամենի հետ մեկտեղ, Սիրիայի ուղղությամբ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող հաջորդական հարձակումները ապացուցում են այդ ռեժիմի և ահաբեկիչների միջև սերտ կապի գոյությունը: Իսրայելի պաշտպանության նախարարը հանդիպում է ԱՄՆ պաշտպանության նախարարին և այս քայլով միայն փորձում է շեղել բոլորի ուշադրությունը և Իրանին մեղադրել ահաբեկիչներին աջակցելու մեջ: