Մտահոգություններ ՝ Սիոնիստական ռեժիմի զանգվածային ոչնչացման սպառազինության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60738-Մտահոգություններ_Սիոնիստական_ռեժիմի_զանգվածային_ոչնչացման_սպառազինության_կապակցությամբ
Բելգիայի ԱԳ նախարարությունը Իսրայելի ռեժիմից պահանջել է միանալ Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2017 08:43 Asia/Tehran
  • Մտահոգություններ ՝ Սիոնիստական ռեժիմի զանգվածային ոչնչացման սպառազինության կապակցությամբ

Բելգիայի ԱԳ նախարարությունը Իսրայելի ռեժիմից պահանջել է միանալ Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրին:

Բելգիայի ԱԳ նախարար ՝ Դիդիե Ռեյնդերսը կիրակի օրը Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի իրականացման 20-րդ տարելիցի առիթով մի հաղորդագրություն տարածելով, Իսրայելի ռեժիմից, նաև Եգիպտոսից, Հյուսիսային Կորեայից և հարավային Սուդանից պահանջել է միանալ պայմանագրին: Սիոնիստական ռեժիմը ոչ միայն օկուպացման պատճառով, դարձել է Միջինարևելյան ճգնաժամի տարածման և տարածաշրջանում խաղաղության հաստատումը խոչընդոտող գլխավոր գործոնը, այլև իր միլիտարիստական քայլերով, մասնավորապես` քիմիական ու միջուկային զենքերի արտադրմամբ, փաստորեն  խաթարում է ողջ աշխարհի անվտանգությունը: Սիոնիստական ռեժիմը վայելելով Արևմուտքի անվերապահ հովանավորությունը և օկուպացված պաղեստինյան տարածքում զանգվածային սպանության զենքեր արտադրելով ու ամբարելով, Պաղեստինը վերածել է սպառազինության պահեստի:

Վերջին փաստերը վկայում են Սիոնիստական ռեժիմը կողմից քիմիական զենքերի արտադրության մասին, որի մասին ի դեպ տեղյակ է ԱՄՆ-ը: Այդ շրջանակում, վերջերս Foreign Policy ամերիկյան պարբերականը բացահայտել էր Իսրայելի քիմիական ու բիոլոգիական զինանոցների մասին CIA-ի կողմից հավաքված ու ներկայացված փաստեր: Համաձայն  դրանց` ԱՄՆ-ի հետախուզական արբանյակների կողմից նկարահանված Սիոնիստական ռեժիմի քիմիական ու բիոլոգիական սպառազինության արտադրության արդիական կենտրոնների մի մասը գտնվում է բռնագրավյալ Պաղեստինի Նաղաբի անապատում: Դա այն դեպքում, երբ Թելավիվի հարավ-արևելյան մի շրջանում գտնվող Սիոնիստական ռեժիմի քիմիական ու բիոլոգիական սպառազինության հաստատությունը համարվում է  Իսրայելի ամենագաղտնի ռազմական օբյեկտներից մեկը:Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցների, հատկապես Հաարեցի հաղորդմամբ՝ հիշյալ կենտրոնում են արտադրվում Իսրայելի հետախուզական կազմակերպության օպերացիայում կիրառվող թունավոր նյութերի մեծ մասը:

Ռազմական հարցերով փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի աջակցության, հատկապես Իսրայելի բանակին տարեկան երեք միլիորդ դոլարանոց անվերադարձ օժանդակության պատճառով, վերջին հինգ տարիներին Իսրայելի սպառազինական արտահանումները մեծացել են: Այդ թվում Հնդկաստանի, Թուրքիայի և Բրազիլիայի նման երկրների հետ ռեժիմի ստորագրած սպառազինական համաձայնագրերն են : Ըստ փորձագետների, Իսրայելի ռեժիմի տնտեսությունը մեծ կախվածություն ունի զենքի առևտրից և աշխարհում ահաբեկչական ու ապաստամբ խմբերին ռազմական խորհրդատվություններ մատուցելուց : Սիոնիստական ռեժիմի հաշվարկներով , հաշվի առնելով Իսրայելի բնակչակային անջրպետը , ռազմական առաջատարի դիրքի պահպանումը հույժ անհրաժեշտ է Թել Ավիվի համար , իսկ զենքի շուկայում Իսրայելը չի հարգում բարոյական ոչ մի սկզբունք ու օրինաչափություն: Իր եկամուտներն ապահովելու համար, այդ ռեժիմը կարող է ոտնահարել բոլոր օրենքները: Նման իրավիճակում, երբ տեղեկություններ են տարածվում Արևմուտքի կողմից Իսրայելի ռեժիմին , իսկ վերջինիս կողմից ահաբեկչական խմբավորումներին քիմիական զենքերի տրամադրման մասին, տարածաշրջանում և աշխարհում անապահովության տարածման և անվտանգության խաթարման շուրջ մտահոգությունների մեծացումը ևս բնական երևույթ կարող է համարվել: