ՀԳՀԾ-ն կանխեց իրանաֆոբիայի քաղաքականության քարոզումը
ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո Իրանի դեմ արևմուտքի իրանաֆոբիայի քաղաքականությունը կորցրել է իր ազդեցիկությունը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Թեհրանում ակնարկելով Իրանի դիմագիծը խաթարելու և աշխարհի մոտ ԻԻՀ-ին խաղաղության դեմ ձևացնելու ուղղությամբ արևմուտքի ջանքերին, ասաց. «ՀԳՀԾ-ի գործադրումից հետո այս քաղաքականությունն այլևս ազդեցիկ չէ:»:
«Անցյալում և նախքան ՀԳՀԾ-ի վավերացվելը թշնամիները իրանաֆոբիա քարոզելով ԻԻՀ-ին ռազմամոլ և միջազգային խաղաղության համար սպառնալիք էին համարում, սակայն այսօր միջազգային հանրությունն ըմբռնելով Իրանի մասին իրականությունները հատուկ կերպով արժևորում է ԻԻՀ-ի դիրքը»,-հավելեց ԻԻՀ ԱԳ նախարարը:
Զարիֆը նաև անդրադառնալով ԻԻՀ-ի նախագահական և իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների ընտրություններին, որոնք տեղի են ունենալու հառաջիկա ուրբաթ՝ մայիսի 19-ին, ասաց. «Իրանի գլխավոր անվտանգությունը շարունակ ասպարեզում գտնվող ժողովրդի ու նրա մասնակցության շնորհիվ է, որն ուրբաթ օրը կրկին ներկա գտնվելով քվեատուփերի մոտ կապացուցի այս անվտանգությունը»: