Ալե Խալիֆայի ռեժիմի անամոթությունը՝ Շեյխ Իսա Ղասեմի աքսորումը
Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ՝ Ալե Խալիֆայի ռեժիմը անամոթաբար ձգտում է աքսորել Բահրեյնի շիաների բարձրաստիճան հոգևորական Շեյխ Իսա Ղասեմին: Սակայն այդ դեպքում Բահրեյնի հեղափոխական ժողովրդի զայրույթը կկրկնապատկվի:
Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը կիրակի օրվանից մտել է նոր փուլ: Այդ ազատատենչ հոգևորականի դեմ սահմանված վճիռն հայտարվելուց և բահրեյնցի ու սաուդցի զորայինների կողմից Ալ-Դերազ շրջանում գտնվող Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի վրա հարձակումից ու պաշարումից հետո, Ալե Խալիֆայի ռեժիմը իր օրակարգում է դրել Բահրեյնից աքսորել բռնահարված շիա հոգևորականին:
Այդ շրջանակներում Լիբանանի Ալ-Մայադին հեռուստատեսությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին դեմ է հանդես եկել Ալ-Դերազ շրջանից Շեյխ Իսա Ղասեի աքսորին:
Լիբանայան այս հեռուստատեսության հաղորդմամբ, օրեր առաջ միջնորդներից մեկը Հեյդար Ալ-Էբադիին է հանձնել Շեյխ Իսա Ղասեմին Նաջաֆ աքսորելու պահանջը, ինչին դեմ է հանդես եկել Ալ-Էբադին:
Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից Շեյխ Իսա Ղասեմին աքսորելու ջանքերի հետ միաժամանակ, Բահրեյնում սաստկացել է ժողովրդական բողոքի ալիքը և Բահրեյնի հոգևորականներն ի հովանավորություն այս ազատախոհ և պայքարող հոգևորականի, չորեքշաբթի ու հինգշաբթի օրերը այդ երկրում համընդհանուր սգո օր են հայտարարել:
Տարածելով մի հաղորդագրություն Բահրեյնի հոգևորականները Ալ-Դերազ շրջանի դեպքերի մասին նախազգուշացրել են Ալե Խալիֆային ռեժիմին, հայտարարելով.«Բահրեյնի զորայինների կողմից Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի վրա կատարված գորհից հետո չենք կարողացել կապվել հոգևորականի հետ և դեռ ոչ մի տեղեկություն չունեք նրա մասին»:
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Շեյխ Մեյսամ Սալմանն ասել է.«Աշխարհի համար պարզ չէ թե ինչ է պատահել Շեյխ Իսա Ղասեմին և դա այն բանից հետո, երբ տասնյակ զորայիններ գրոհել են նրա բնակարանում ապաստանած անձանց վրա, սարսափի մատնել նրանց՝ հաշվի չառնելով Շեյխ Իսա Ղասեմի առողջական վիճակը, կրոնական աստիճանն ու ազգային դիրքը»:
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի ղեկավարի խոսքերով, երեքշաբթի օրվանից, Շեյխ Իսա Ղասեմի բնակարանը պաշարված է: Անվտանգության ուժերով շրջապատված լինելուց բացի, բնակարանը պատված է փշալարերով:
Այն բանից հետո, երբ Բահրեյնի դատարանը Շեյխ Իսա Ղասեմին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման և սեփականության առգրավման, սրվեցին ժողովրդական բողոքները: Ալե Խալիֆայի ռեժիմի զորայինները երեքշաբթի երեկոյան գրոհել են Ալ-Դերազ շրջանում գտնովղ Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի վրա: Այդ հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել ավելի քան 200 և ձերբակալվել է շուրջ 300 բահրենցի: