Եվրոպայից ԱՄՆ-ի բաժանման մեկնարկը տրված է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i63336-Եվրոպայից_ԱՄՆ_ի_բաժանման_մեկնարկը_տրված_է
ԱՄՆ նախագահի թուիթերյան էջում արված հակագերմանական գրառումից հետո Բեռլինի և Վաշինգտոնի միջև լեզվակռիվը նոր փուլ է մտել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2017 08:47 Asia/Tehran
  • Եվրոպայից ԱՄՆ-ի բաժանման մեկնարկը տրված է

ԱՄՆ նախագահի թուիթերյան էջում արված հակագերմանական գրառումից հետո Բեռլինի և Վաշինգտոնի միջև լեզվակռիվը նոր փուլ է մտել:

Աննախադեպ հայտարարությամբ, ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը վնասակար է  բնութագրել Գերմանիայի հետ ԱՄՆ-ի ռազմական ու առևտրական հարաբերությունները: Երեքշաբթի օրը Թրամփն իր թուիթերյան էջում գրել էր.«Գերմանիայի հետ առևտրական հարաբերությունները երբեք չեն բխել ԱՄՆ-ի շահերից և գերմանացիները չեն մասնակցում ՆԱՏՕ-ի ծախսերի ապահովմանը»: Թրամփը նաև քննադատել է Գերմանիայի հետ այդ երկրի առևտրի փոքր ծավալները:

Հատկանշական է, որ վերջերս Անգելա Մերկելն ասել էր, թե ԵՄ-ի անդամ երկրները պետք է իրենց ոտքերի վրա կանգնեն և  Եվրոպան այլևս չի կարող վստահել Լոնդոնի և Վաշինգտոնի բարեկամությանը: Մյունխենում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ Մերկելը հարևանցիորեն քննադատել էր ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը և ԱՄՆ նախագահի պաշտոնում ՝ Դոնալդ Թրամփի ընտրվելը:

ԱՄՆ-ի և Գերմանիայի պետայրերի միջև նման վեճերն աննախադեպ են: Երկրորդ աշխարհամարտից հետո, երկու երկիրը սերտ հարաբերություններ են հաստատել: Թեև պատերազմի ավարտից հետո, ամերիկյան զորքերի մի մասը մշտապես ներկա է եղել Գերմանիայում, սակայն կողմերը ՝ որպես գործընկերներ, համագործակցում էին քաղաքական, տնտեսական, ռազմական ու անվտանգության ոլորտներում: ԱՄՆ-ը ՝ որպես Արևմուտքի առաջնորդի  , իսկ Գերմանիան ՝ որպես Եվրամիության ղեկավարի հավակնորդ երկրներ, առանցքային դեր են ունեցել վերատլանտյան հարաբերություններում:

Այսօր, ԱՄՆ-ում ազգայնական կրքերի տարածմամբ, որի ներկայացուցիչը հենց Թրամփն է, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև կապերը թուլացել են: ԱՄՆ գործող կառավարությունը ՝ ՆԱՏՕ-ի շրջանակում Եվրոպայի անվտանգության ծախսերի ապահովման ծանր ծախսերի բեռը թեթևացնելու համար, ձգտում է ծախսերի ապահովման հարցում մեծացնել եվրոպական երկրների դերակատարությունը: Իսկ եվրոպացիների, մասնավորապես` գերմանացիների կարծիքով, այդ դիրքորոշումն ընկալվում է որպես Եվրոպայի անվտանգության ծախսերի ապահովմանն օգնելու հարցում ԱՄՆ-ի զլացում: «Առաջինը ՝ ԱՄՆ-ն և նրա շահերը» կարգախոսի շրջանակում Թրամփի առևտրական աջակցող քաղաքականությունը վտանգում է եվրոպացիների, հատկապես գերմանացիների՝ որպես աշխարհում արտադրող երկրների առաջատար երկրներ համարվող դիրքը: Փաստերի վկայությամբ, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում կրքերը չհանդարտվելու դեպքում, մեկնարկելու է Եվրոպայից ԱՄՆ-ի բաժանման գործընթացը : Գործընթաց, որը կարող է ավարտվել ԱՄՆ-ին Բրիտանիայի և Կանաչ մայրցամաքի Ռուսաստանին մերձեցմամբ: