Զգուշացում Երուսաղեմի վերաբերյալ և Թրամփի նահանջը
Լուրերի համաձայն` համաշխարհային հանրությունը խիստ հակազդել է Սիոնիստական ռեժիմի ոտնձգություններին: Սա այն պայմաններում երբ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում Համասը ընդգծել է, որ կշարունակի դիմակայել Սիոնիստական ռեժիմի կողմից Երուսաղեմի դեմ նյութված դավադրություններին և կոչ է արել ուրբաթ օրը բողոքի ցույցեր անցկացնել Իսրայելի քայլերի դեմ:
Այժմ ԱՄՆ-ի հովանավորությամբ ավելի են ծավալվել Սիոնիստական ռեժիմի կողմից Երուսաղեմի և Ալ-Աղսա Մզկիթի դեմ ոտնձգությունները, որին խիստ հակադարձել են պաղեստինցիներին ու համաշխարհային հանրությունը:
Երուսաղեմի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից վերցրած զավթողական քայլերը արժանացել են պաղեստինցիների տարբեր խավերի և համաշխարհային հանրության հակազդեցությանը: Սա վկայում է այն մասին, որ աշխարհը կարևորում է իսլամական սրբավայրը:
Ի դեպ, Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում է իր տիրապետության տարածումը Երուսաղեմում և այդ իսկ պատճառով համաշխարհային հանրությունն ականատես է Սիոնիստական ռեժիմի կողմից Երուսաղեմը զավթելու քայլերին:
Սիոնիստական ռեժիմը նպատակ ունի մայրաքաղաքը տեղափոխել Երուսաղեմ և այդ քայլը հովանավորվում է Դոնալդ Թրամփի կողմից:
Այդ շրջանակում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցը ևս Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավների կարգախոսների մաս էր կազմում:
Ի դեպ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ պնդում էր այդ խոստման վրա, որը խիստ հակազդեցության էր արժանացել մուսուլմանների ու արաբների կողմից: Այս վիճակը խիստ մտահոգել է Սպիտակ տան պաշտոնյաներին:
Նման պայմաններում, երբ երկար ժամանակ չեր անցել Դոնալդ Թրամփի նախագահ ընրվելուց արդեն ԶԼՄ-ներում լուրեր էր տարածվել ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիավից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ Թրամփի տված խոստման ձախողման մասին:
Թրամփի քաղաքականության այդ շրջադարձը պատճառ դարձավ, որ բացահայտվի թե նրա խոստումները միայն եղել են հռետորաբանություն և հանրային կարծիքի ու պաղեստինցիների ճնշման սարսափից, նա չի կարող իրականացնել տված խոստումները:
Հինգշաբթի օրը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի հրամանագրով հետաձգել է ԱՄՆ-ի դեսպանությունը Թելավիվից զավթված Երուսաղեմ տեղափոխելու նախագծի իրագործումը:
Ամեն դեպքում, Թրամփի այդ քայլը վկայում է Պաղեստինի ժողովրդի դիմադրության դիմաց ԱՄՆ-ի նահանջի մասին:
2015 թ.-ից Պաղեստինում մեկնարկել է «Երուսաղեմ»-ի ինթիֆադայի նոր փուլը:
Պաղեստինի ժողովրդի ինթիֆադայի նոր փուլը փոփոխության է ենթարկել պաղեստինյան տարածքները բռնազավթելու Սիոնիստական ռեժիմի և նրա աջակիցների ծրագրեը :