Մեծարգո առաջնորդի հայեցակետը՝ Իրանի ժողովրդի վճռականությունը կոտրելու մեջ տիրակալական համակարգի անկարողությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64062-Մեծարգո_առաջնորդի_հայեցակետը_Իրանի_ժողովրդի_վճռականությունը_կոտրելու_մեջ_տիրակալական_համակարգի_անկարողությունը
Ռամազան բարեբաստիկ ամսվա 12-րդ օրը Իրանի համալսարանների մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շեշտել է.«Իրանի ժողովուրդը առաջ է ընթանում, և այդ կարգի տեղաշարժերը ոչ մի ազդեցություն չեն ունենա ժողովրդի վճռականության վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2017 08:50 Asia/Tehran
  • Մեծարգո առաջնորդի հայեցակետը՝ Իրանի ժողովրդի վճռականությունը կոտրելու մեջ տիրակալական համակարգի անկարողությունը

Ռամազան բարեբաստիկ ամսվա 12-րդ օրը Իրանի համալսարանների մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շեշտել է.«Իրանի ժողովուրդը առաջ է ընթանում, և այդ կարգի տեղաշարժերը ոչ մի ազդեցություն չեն ունենա ժողովրդի վճռականության վրա»:

Այաթոլահ Խամենեին նշել է.«Երեկ Թեհրանում տեղի ունեցածից ավելի ծավալուն ու դժվարին պայմաններ երկար տարիներ տիրել են ԻԻՀ-ում, սակայն մեր երկիրը  հաջողել է շարունակել իր առաջադիմական ընթացքը, իսկ իմպերիալիստական  համակարգը չի հաջողել իր նպատակների իրագործման մեջ »:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է հակաիրանական դավադրությունների դեմ Իրանի ժողովրդի դիմադրությունը: Չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցան ահաբեկչական երկու հարձակումներ, որոնք նույնպես պատկանում էին իմպերիալիստական համակարգի դավադրական ձեռագրին: Սակայն դրանց ծավալները ավելի փոքր էին, քան ԻԻՀ դեմ նյութված նախկին դավերը:

2017թ. հունիսի 7-ին, Թեհրանը երկու ահաբեկչական հարձակումների ականատես եղավ՝ մեկը Հոգելույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում և մյուսը` իսլամական խորհրդարանում: Երկու հարձակումներն էլ վերջ գտան անվտանգության ուժերի գործողություններով և ահաբեկիչների ոչնչացմամբ: Տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվեցին 13 և վիրավորվեցին 43 իրանցիներ:

Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումանը արձագանքել են աշխարհի մեծ թվող երկրներ ու պաշտոնատարներ: Սկսած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից մինչև եվրոպական երկրներն ու տարածաշրջանի հարևան երկրները, բոլորը դատապարտել են այդ հարձակումները և ահաբեկչության դեմ լուրջ պայքար մղելու հարցում կարևորել են համաշխարհային միաբանության ու կամքի դրսևորման անհրաժեշտությունը: Մի բան, որ Իրաքում և Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունից ի վեր, բազմիցս կարևորվել է ԻԻՀ կողմից: Միևնույն շրջանակներում Իրանը կարևոր դերակատարություն ունի Սիրիայում գործող ահաբեկիչների դեմ պայքարում: Այն ահաբեկիչների, որոնք սնվում են սաուդական վահաբիական գաղափարներից և ֆինանսավորվում ու սպառազինվում մի շարք արաբական երկրների գումարներով ու ԱՄՆ-ի սպառազինությամբ:

ԻԻՀ-ն Սիրիայի կառավարության պաշտոնական դիմումով այդ երկրում պայքարում է ահաբեկիչների դեմ և ԻԼԻՊ-ի թաքֆիրական ահաբեկչության ոչնչացման մեջ Սրբավայրի պահապանների դերը մեծ ազդեցություն ունի Իրանի աշխարհագրական անվտանգության հաստատման մեջ: Ճգնաժմերով ու պատերազմներով լի այս անապահով տարածաշրջանում Իրանը խաղաաղության կղզի է համարվում և վերջերս Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները չեն խոչընդոտում այս ընթացքը: Թեհրանի ահաբեկչական հարձակումը ցույց է տալիս, որ տարածաշրջանում Իրանը իրոք լուրջ պայքար է մղում ահաբեկիչների դեմ: Տարածաշրջանում ու Սիրիայում առկա ահաբեկչական խռովությունները թիախավորել են տարածաշրջանի անկախ երկրների անվտանգությունը և նրանք, ովքեր դերակատար են ահաբեկչության տարածման հարցում հովանավորվում են ԱՄՆ-ի կողմից:

Արդեն քանի տարի է ինչ Սաուդյան Արաբիան որդեգրելով հարձակողական ու ահաբեկչության աջակցման քաղաքականություն մեծ դեր ունի տարածաշրջանի անապահովության առաջացման ու տարածման մեջ և նմանօրինակ պայմաններում, վերջերս Ռիադ կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռիադի հետ 110 մլրդ. դոլար արժողությամբ զենքի վաճառքի պայմանագիր է ստորագրում և հովանավորում է սաուդցիների տարածաշրջանային և հակաիրանական տեղաշարժերը:

Հաշվի առնելով այս փաստը, Թեհրանի ահաբեկչական հարձակման արմատները կարելի է քննարկել այդ համատեքստում: Անկախ ու արտասահմանյան ուժերից կախվածություն չունեցող Իրանը պայքարում է ահաբեկչության դեմ և Իրանի մեծահարգ առաջնորդի մեկնաբանությամբ ահաբեկիչներն ու նրանց հովանավորները շատ ավելի թույլ են նրանից, որ կարողանան ներազդել Իրանի ժողովրդի կամքին: