Մեծարգո առաջնորդի հայեցակետը ՝ Իրանի ժողովրդի դեմ իմպերիալիստ վարձկանների թշնամանքի շարունակման կապակցությամբ
Իսլամական խորհրդարանում և լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո հղած ուղերձում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է.«Այս հարձակումներն արտահայտում են Իրանի ազնիվ ժողովրդի, հեղափոխության, իսլամական համակարգի և հանգուցյալ առաջնորդ՝ Իմամ Խոմեյնիի նկատմամբ կայսերապաշտ վարձկանների խոր թշնամանքն ու քինախնդրությունը»:
Իր ուղերձում, Նորին Վսեմություն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ցավակցել է Թեհրանի ահաբեկչական զոհերի հարազատներին, ասելով. «Նման ոճրագործությունները միմիայն ԱՄՆ-ի կառավարության և տարածաշրջանում նրան կամակատարների, այդ թվում` սաուդցիների նկատմամբ ատելություն են տարածելու»:
2017 թվականի հունիսի 7-ին իսլամական Իրանի թշնամիների վարձկան ահաբեկիչներն ինչպես իրենց օրակարգն է թելադրում, կրկին անգամ սադրիչ քայլի դիմեցին: Քայլ, որի տարբեր օրինակները բազմաթիվ են իսլամական հեղափոխության պատմության էջերում: Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր շուրջ 40 տարիների ընթացքում, նման դավադրություններն ունեցել են ընդհանուր նպատակ ՝ այն է իսլամական համակարգի և ժողովրդի նկատմամբ թշնամանքի շարունակումը:
Իսլամական հեղափոխության հաղթանակի շնորհիվ, լուսահոգի Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ Իրանի ժողովուրդը հիմք դրեց մի համակարգի, որի հենասյունն էր արտաքին ուժերից անկախ գործելու սկզբունքը: Իսլամական հանրապետության համակարգն իր ուժն ստանում է ժողովրդից՝ զերծ մնալով արտաքին ուժերից քաղաքական, տնտեսական ու ռազմական որևէ կախվածությունից: Հենց անկախ քաղաքականության որդեգրման արդյունքում, համակարգը դարձել է տարածաշրջանի կարևոր ու ազդեցիկ դերակատար երկիրը , որը միաժամանակ սիրված է տարբեր ազգերի ու ժողովուրդների կողմից:
Իսլամական հեղափոխության դեմ թշնամիների քինախնդրությունը երևան եկավ հենց հեղափոխության հաղթանակին հաջորդող առաջին օրերից և շարունակվում է առ այսօր: Իրանի դեմ Իրաքի Բաասական ռեժիմի պարտադրյալ ութամյա պատերազմի ծրագրումը ՝ միաժամանակ 80-ականների նպատակադրված ահաբեկչությունները , հեղաշրջում իրականացնելու ուղղությամբ ջանքերի գործադրումը և տնտեսական խիստ շրջափակումների սահմանումը, բոլորն ընդգրկվում են Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ տիրակալ ուժերի քաղաքականության մեջ: 2017 թվականի հունիսի 7-ի ահաբեկչական հարձակումները, որոնք 17 ծոմապահ իրանցիների զոհվելու պատճառ դարձան , դասվում է իսլամական հեղափոխության դեմ թշնամիների նենգության շարքում:
Իսլամական հանրապետության համակարգի հետ ժողովրդի միասնությունը և նրա դրսևորած ամուր կամքը, չեզոքացրել է թշնամիների սադրանքները և հենց այդ միասնությունն է եղել իսլամական հեղափոխության զարգացման դրդապատճառը: Թեհրանի ահաբեկչական հարձակումների զոհերի հուղարկավորությանը գործադիր, օրենսդիր ու դատական եռյակ ուժերի պետերի ներկայությունը, կրկին անգամ ի տես աշխարհի ցուցադրեց Իրանի ժողովորդի միասնականությունը: Իսլամական հեղափոխության հզորացնող բաղադրիչներն են՝ դիմադրությունը, միասնությունը և ամուր կամքը: Այս երեք գործոնների շնորհիվ, Իրանը միշտ պարզերես է դուրս եկել թշնամիների սադրանքներից:
Պարտադրյալ պատերամի տարիներին, ԱՄՆ-ը և նրա վարձկանները, այդ թվում` Արաբիան, ֆինանսավորեցին և սպառազինեցին Սադդամի ռեժիմին : ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի ասածով, սաուդցիներն ավելի քան 70 միլիարդ դոլարի սպառազինությամբ օգնեցին Սադդամին ՝ Իրանի դեմ պատերազմելու համար : Այսօր ևս աջակցելով ահաբեկիչներին և Իրանի ժողովրդի դեմ դավեր նյութելու հարցում ԱՄՆ-ի հետ քայլ պահելով , սաուդցիները այդ ոճրագործությունների մասնակիցն են: Ինչպես իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն է ընդգծել .«Նման ոճրագործությունները վկայում են դրանց իրականացնողների, թելադրողների և աջակցողների ստորության ու չարանենգ նկրտումների մասին, որոնք դեռ շատ փոքր են, որպեսզի կարողանան խախտել Իրանի ժողովրդի վճռակամությունը և ազդել այս ժողովրդի կամքի վրա»: