Թուրքիայում ձերբակալվել են երեք ադրբեջանցիներ
ԻԼԻՊ ահաբեկչական խմբի 5 գրոհայինները նախքան Թուրքիայի Քիլիս քաղաքում ահաբեկչական գործողություններ իրականացնելը. ձերբակալվել են:
Ադրբեջանական «Վիրտուալ-Ազ» ինտերնետային կայքի հաղորդմամբ՝ ձերբակալված ԻԼԻՊ-ականներից երեքը Ադրբեջանի քաղաքացիներ են:
Սա Թուրքիայում ադրբեջանցիների ձերբակալության առաջին դեպքը չէ : Մայիսի 21-ին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ադրբեջանցի անդամ Աբհոսեյն Ջալիլովը Թուրքիայի ոստիկանության ուժերի հետ ունեցած բախման հետևանքով սպանվել է: Աբհոսեյն Ջալիլովը նպատակ ուներ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդհանուր համագումարի ընթացքում ահաբեկչական գործողություն իրականացնել:
Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի միջև ընդլանվող հարաբերություններին, նման դեպքերը կարող են բացասական ազդեցություն թողնել երկու երկրի հարաբերությունների վրա:
Անկասկած ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ադրբեջանցի անդամների Թուրքիայում ապաստանելը կարող է խաթարել երկու երկրի հարաբերությանը: Ադրբեջանի նախկին նախագահ՝ Հեյդար Ալիևը 2001 թ-ին այդ կապակվությամբ ասել էր.-Վահաբականությունը կարող է սպառնալ Ադրբեջանի ազգային անվտանգությանը»:
Չնայած ավեկլի վաղ վահաբական և ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ադրբեջանցի ղեկավարները սպառնացել են այդ երկրին, սակայն Իլհամ Ալիևի վարչակազմը հայտարարել է որ այդ խմբերի գործունեությունը երկրում վերահսկողության տակ է:
Ադրբեջանցի քաղաքական հարցերի փորձագետ Իլհամ Իսմայելովն ասել է.-«Նկատի առնելով որ որոշ թվով ադրբեջանցիներ միացել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբին, ԻԼԻՊ-ը սպառնում է նաև այդ երկրի անվտանությանը»:
Անկասկած կրոնական և դավանական հարցերով Իլհամ Ալիևի կառավարության վարած սխալ քաղաքականությունների հետևանքով այդ երկրում ավելի է աճել ծայրահեղական տրամադրությունները:
Իրականում վերջին 20 տարվա ընթացքում իսլամաֆոբիայի տարածումն ու հավատացյալների դեմ կիրառած ճնշումները Ադրբեջանում պատճառ են դարձել, որ վահաբական խմբերը ստեղծված մթնոլորտն օգտագործեն իրենց նպատակներին հասնելու համար:
Չնայած Ադրբեջանի ժողովրդին իսլամական հավատալիքներից հեռացնելու ուղղությամբ վերցրած քայլերը պատճառ են դարձել, որ այդ երկրում վահաբակությունը աճի, սակայն քիչ թվով ադրբեջանցի երիտասարդներ են միացել այդ ծայրահեղական խմբերին և ընդհանրապես նրանք փորձել են ֆինանսական աջակցություն հասցնել վահաբական խմբերին:
Այդուամենայնիվ Բաքվի իշխանությունների և Ադրբեջանի ժողովուրդի համար նման քայլերը կարող են վտանգավոր համարվել: Ադրբեջանական կառավարության տվյալներով, շուրջ 1000 ադրբեջանցիներ միացել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբին:
Ադրբեջանի կառավարական անվտանգության ծառայության ղեկավար Մադադ Ղուլիևն ասել է.-«Շուրջ 900 ադրբեջանցիներ միացել են ԻԼԻՊ ահաբեկչակն խմբին»: