Արաբիայի սադրիչ քայլը և Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64930-Արաբիայի_սադրիչ_քայլը_և_Իսրայելի_հետ_հարաբերությունների_զարգացումը
Տարիներ շարունակ հետկուլիսյան հարաբերություններ ունենալուց հետո, այսօր Արաբիան և Սիոնիստական ռեժիմը մտադիր են քողազերծել այն ՝ տնտեսական ոլորտում: Այդ կապակցությամբ, սիոնիստական օրաթերթը գրել է տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված սաուդցիների ու սիոնիստների միջև բանակցությունների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2017 08:29 Asia/Tehran
  • Արաբիայի սադրիչ քայլը և Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը

Տարիներ շարունակ հետկուլիսյան հարաբերություններ ունենալուց հետո, այսօր Արաբիան և Սիոնիստական ռեժիմը մտադիր են քողազերծել այն ՝ տնտեսական ոլորտում: Այդ կապակցությամբ, սիոնիստական օրաթերթը գրել է տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված սաուդցիների ու սիոնիստների միջև բանակցությունների մասին:

Հղում անելով արաբական ու արևմտյան աղբյուրների, «Հաարեց» օրաթերթը գրել է, որ Իսրայելը և Արաբիան ձգտում են բացահայտ տնտեսական հարաբերություններ ունենալ : Երկկողմ հարաբերությունների պաշտոնական առաջին քայլերն արդեն արված են: Ըստ նախնական համաձայնության, Արաբիան իսրայելական ընկերություններին թույլ է տվել Պարսից ծոցում առևտրով զբաղվել: Այդպես, Իսրայելի El Al Airline ավիաընկերությունը կարող է օգտվել Արաբիայի օդային տարածքից: 

Քաղաքական որոշ շրջանակների համոզմամբ, Իսրայելի և Արաբիայի միջև պաշտոնական հարաբերությունների զարգացումն ուղղված է Միջին արևելքում այսպես կոչված «վերջնական» խաղաղության հաստատման նպատակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սադրիչ խոստումների իրականացմանը: Ավելի վաղ, Իսրայելի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանն ասել էր, որ տարածաշրջանի արաբական երկրների և Կատարի միջև դիվանագիտական լարվածությունը կարող է բերել արաբական մյուս երկրների և Իսրայելի միջև նոր համագործակցությունների ձևավորման: Սիոնիստական ռեժիմի պետայրերի խոսքերը վկայում են տարածաշրջանում Արաբիայի միջոցով արաբական երկրների միջև տարաձայնությունների նոր ալիքների կուլիսների հետևում ռեժիմի ունեցած դերակատարության մասին: Դա այն դեպքում, երբ Իսրայելի և Արաբիայի  մերձեցումը վերջին տարիներին բացահայտել է տարածաշրջանում հակասիոնիստական Դիմադրության նկատմամբ քայլերի դիմելու նրանց նպատակները: Այս հարցում Իսրայելի և Արաբիայի համագործակցությունը վաղ անցյալ ունի: ԶԼՄ-ները և Սիոնիստական ռեժիմի որոշ հրամանատարներ տեղեկացրել էին 2014 թվականի պատերազմում Գազայի հատվածի դեմ Իսրայելի ռեժիմի հետ Արաբիայի և Էմիրությունների և մի քանի այլ արաբական երկրների համագործակցության մասին:

Իսրայելի ռեժիմի և սաուդցիների միջև բանակցությունները սկսվում են այնպիսի պայմաններում, երբ սաուդական ռեժիմը երկար ժամանակ փնտրել է տարածաշրջանում Արևմուտքի շահերի շրջանակում հաշտվելու  ճանապարհը հարթելու համար Իսրայելի հետ կապերը սերտացնելու ուղիներ: Այդ քայլերի մաս են կազմում տնտեսական համագործակցությունների տեսքով համագործակցությունների զարգացումը, քանի որ այդ դեպքում միջազգային հանրությունը խիստ չէր  արձագանքելու այդ կապերին: Այդ գործակցությունները նախկինում էլ եղել են, սակայն նրանց մի մասն է հրապարակվել արևմտյան լրատվամիջոցներում: Այդ կապակցությամբ, 2009 թվականի դեկտեմբերին, «United Press » գործակալությունը  մի զեկույց էր հրապարակել Թուրքմենստանի ու Ադրբեջանի սահմաններում մեծ գազադաշտի կառավաման համար Արաբիայի և Իսրայելի միջև համագործակցության մասին:

Տարածաշրջանում մեկուսացած և աշխարհում Իսլամին ծառայողի հավակնորդ Արաբիայի հետ հարաբերությունները բացահայտելով, Սիոնիստական ռեժիմը մտադիր է իսլամական երկրների միջև ռիեժիմի հետ կապերի մեջ լինելու խարանը վերացնելով և նրանց հետ կապ հաստատելով, դուրս գալ մեկուսացումից: Միջին արևելքի էներգիայի պաշարներին ու նավթային ռեսուրսներին տիրապետումը մտնում է պարսիցծոցյան արաբական , մասնավորապես նավթառատ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու Իսրայելի նպատակների մեջ::