Կայուն անվտանգությունը հնարավոր է տարածաշրջանային համատեղ համագործակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i65708-Կայուն_անվտանգությունը_հնարավոր_է_տարածաշրջանային_համատեղ_համագործակցությամբ
Իրանի արտգործնախարարը նշել է, որ պարսիցծոցյան տարածաշրջանը կառուցվածքային ու ճանաչողական խնդիրներ ունի և տարածաշրջանային մի շարք երկրներ համոզված են, որ պետք է դրսից զենք գնել, սակայն անվտանգություն կարելի է հաստատել տարածաշրջանային համատեղ համագործակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2017 08:50 Asia/Tehran
  • Կայուն անվտանգությունը հնարավոր է տարածաշրջանային համատեղ համագործակցությամբ

Իրանի արտգործնախարարը նշել է, որ պարսիցծոցյան տարածաշրջանը կառուցվածքային ու ճանաչողական խնդիրներ ունի և տարածաշրջանային մի շարք երկրներ համոզված են, որ պետք է դրսից զենք գնել, սակայն անվտանգություն կարելի է հաստատել տարածաշրջանային համատեղ համագործակցությամբ:

Բեռլինում կայացած Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի տարեկան նիստում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Հնարավոր չէ ուրիշների պարտությամբ հաղթանակ կերտել, որովհետև անվտանգությունը հնարավոր չէ հաստատել մյուս երկրներն անապահով դարձնելով»:

Իրանի արտգործնախարարը մերժելով օտարներին մեղավոր ներկայացնելու Սաուդյան Արաբիայի տարածած հայտարարությունները, հավաստիացրել է, որ նման մոտեցումը ԻԼԻՊ-ի գործունեության նման է:

Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականությունը լուրջ ճգնաժամ է առաջացրել Ասիայի արևմտյան ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում:

Սաուդցի նոր ղեկավարները ենթադրյալ թշնամիներ ստեղծելով, ձգտում են իրենց շահերի ապահովմանը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Ռիադ հրավիրելն ապացույցն է այն իրողության, որ սաուդցիներն իրենց անվտանգությունն ապահովելու համար աչք են դրել օտարների վրա: 2017 թ. մարտի 20-ին Թրամփը Ռիադ այցելեց և 110 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագիր կնքվեց ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև:

Տարածաշրջանում իրենց ավերիչ քաղաքականությունները քողարկելու նպատակով սաուդցի անփորձ իշխանավորները կեղծ հայտարարություններ կատարելով, ամերիկացիների հետ քայլ արեցին ընդդեմ Իրանի:

Սաուդյան Արաբիայի սպառազինությունների մրցակցությունը վկայում է այն մասին, որ այդ երկիրն անկարող է ճանաչել տարածաշրջանը, և սաուդցիները ենթադրում են, որ այդ քայլն ավելի հզոր է դարձնելու իրենց երկիրը և օտարները կհնազանդվեն իրենց:

Այդ կապակցությամբ հունիսի սկզբին «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում լիբանանցի փորձագետ Ամին Ալ-Մաղմուրիեն ասել է.«Տարածաշրջանում լարվածությունների մեծ մասն արմատավորված են նրանում, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է տարածաշրջանի բոլոր երկրներն իրենց հնազանդվեն և իր անխոհեմ քաղաքականություններին հետևեն»:

Սաուդյան Արաբիան պառակտում առաջացնելով փորձում է ապահովել իր շահերը և այդ նպատակով ամերիկյան սպառազինություն է կուտակում: ԱՄՆ-ը նույնպես շահում է սաուդցիների այս կեցվածքից: Որովհետև Թրամփի կառավարությունը նույնպես միջոց է ծառայեցնում արտաքին քաղաքականությունը և Միջին Արևելքում աջակցում է իր կողմնակիցներին:

Արտաքին քաղաքականության մեջ ֆինանսական առևտուրը չի նպաստելու Ասիայի արևմտյան տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորմանը և այդ մոտեցման վրա կենտրոնանալը միայն հանգեցնելու է սպառազինության կուտակմանն ու պառակտման տարածմանը:

Նման պայմաններում, նկատի առնելով այն հանգամանքը, թե որտեղից է ակունք առնում ահաբեկիչների գաղափարախոսությունը, զանազան սպառազինությունները ոչ միայն չեն նպաստելու նրանց ոչնչացմանը և տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատմանը, այլև հակառակը, այդ զենքերը կանցնեն ահաբեկիչների ձեռքը, որովհետև վահաբականությունը շարունակում է զարկ տալ ահաբեկիչների գաղափարախոսությանը:

Եմենի Անսարալլահ շարժման գլխավոր քարտուղար Աբդոլմալեք Ալ-Հուսիի խոսքերով, Սաուդյան Արաբիան այսօր առաջնորդում է վահաբականությունը և այլ երկրներում տարածում է այն: