ԱՄՆ-ն ահաբեկչությանը զուգահեռ ռազմավարություն է վարում
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Սեուլում Եվրասիայի տարածաշրջանի երկրների խորհրդարանների նախագահների նիստում անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի ներտարածաշրջանային պոտենցիալին, ասել է. «ԱՄՆ-ի ռազմավարությունը ոչ թե ահաբեկչության դեմ պայքարն, այլ դրան զուգահեռ գործելն է»:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է. «Նման պայմաններում Եվրասիական տարածաշրջանի երկրները պիտի իրենց քայլերով բարձրացնեն քարոզչական, քաղաքական ու անվտանգության առումով ահաբեկչության գաղափարախոսության կրողների ու հովանավորների կրած պատասխանատվության չափը»:
Այսօր ահաբեկչությունը վերածվել է համաշխարհային սպառնալիքի և սահման չի ճանաչում: Իսկ որոշ երկրների, այդ թվում` ԱՄՆ-ի երկակի ու հակասական քաղաքականության պատճառով, ԻԼԻՊ-ականները ներթափանցել են Աֆղանստան, նույնիսկ Ֆիլիպիններ ու ընդհանուր առմամբ Ասիայի հարավ-արևելք: Աշխարհն ԻԼԻՊ-ական ահաբեկչության կործանիչ սպառնալիքից ձերբազատվելու համար հավաքական համագործակցությունից և դրա դեմ գաղափարական, տնտեսական ու անվտանգության կտրուկ ու իրական պայքար մղելուց բացի, այլ ելք չունի: Ներկա սանձազերծված ահաբեկչության դեմ պայքարը միայն ռազմական գործողությամբ չի սահմանափակվում ու եթե դրան զուգահեռ ահաբեկչության գաղափարական ու ֆինանսական ռեսուրսներին ուշադրություն չցուցաբերվի, այս քաղցկեղային ուռուցքն արմատախիլ չի լինի:
Ահաբեկիչների հանդեպ Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի երկրների կողմնորոշումը գաղափարական ու ֆինանսական առումներով կենսական նշանակություն ունի և նրանց կողմնորոշումներում նկատվող այդ հակասությունը չի սատարում ահաբեկչության ոչնչացմանը: Վահաբականությունը ԻԼԻՊ-ական ահաբեկչության ելակետն է: Ահաբեկչությունը լավ ու վատ տեսակների բաժանելը և ԱՄՆ-ի կողմից զենքի տրամադրումն այն խմբերին որոնց այս երկիրը լավ ահաբեկիչներ է անվանում, ահաբեկչության ֆինանսավորման վստահելի աղբյուր է դարձել:
Նման պայմաններում Սաուդյան Արաբիան ու ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի հավակնություն ունեն և ահաբեկչությանը պաշտպանելու պիտակ են կպցնում այն երկրներին ու կառույցներին, որոնք իրական պայքար են մղում ահաբեկչության դեմ: Այս կողմնորոշումն ու հակասությունը թուլացնում է ահաբեկչության դեմ իրական պայքարը:
Ամերիկյան «Հաֆինգտոն Փոստ» օրաթերթը մի հոդվածում գրել է. «ԱՄՆ-ն տարբեր կառույցներին ահաբեկչության պիտակ կպցնելը միակողմանի քայլերի միջոց է դարձրել, իսկ այս քաղաքականությունը ոչ միայն թուլացնում է ահաբեկչության դեմ պայքարի գործընթացը, այլև դա անհնարին է դարձնում»:
Բացի այդ, Սիրիայում ԱՄՆ-ի սադրանքները նույնպես ապացուցում են այն իրականությունը, որ ԱՄՆ-ի ռազմավարությունը ոչ թե ահաբեկչության դեմ պայքարն, այլ դրան զուգահեռ գործելն է: Ահաբեկչության դեմ պայքարող Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների դիրքերի թիրախավորումն ու այդ երկրի դեմ հրթիռային հարձակումն ահաբեկչության դեմ պայքարի շրջագծում չեն տեղավորվում: Այս ուղղությամբ լիբանանյան «Ալ-Մենար» հեռուստակայանը երեքշաբթի օրը մի վերլուծություն ներկայացնելով հայտարարեց, որ Սպիտակ տուն մուտք գործելուց հետո, Սիրիայի հանդեպ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը փոխվեց: Նա, ով ավելի վաղ դեմ էր արտահայտվում Սիրիայի դեմ ուղղակի հարձակմանն, իր նախագահության շրջանը սկսեց այդ երկրի «Ալ-Շաաիրաթ» ավիաբազայի դեմ հարձակմամբ:
Սիրիայի կապակցությամբ ամերիկացիների վարած հակասական քաղաքականությունը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդգծմամբ, տեղավորվում է Սիրիայում զինված ու նույնիսկ ահաբեկչական խմբերին պաշտպանելու շրջանակում:
«Ջեբհաթ-ալ-Նոսրա»-ն, ԻԼԻՊ-ի ու դրան կապված խմբերի հետ միասին ներկայացված են որպես Սիրիայում ակտիվ ահաբեկչական խմբեր: