Կատարը դեմ է Սաուդյան Արաբիայի ֆեդերալ հայացքին և վերջնագրին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66470-Կատարը_դեմ_է_Սաուդյան_Արաբիայի_ֆեդերալ_հայացքին_և_վերջնագրին
Կատարի կառավարությունը հայտարարել է, որ միայն այն պայմանում կընդունի Սաուդյան Արաբաիայի կողմից այդ երկրին ներկայացրած 13 կետանոց պայմանները, եթե Դոհային շրջափակման ենթարկած երկրները կատարեն ներկայացված պայմանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2017 14:16 Asia/Tehran
  • Կատարը դեմ է Սաուդյան Արաբիայի ֆեդերալ հայացքին և վերջնագրին

Կատարի կառավարությունը հայտարարել է, որ միայն այն պայմանում կընդունի Սաուդյան Արաբաիայի կողմից այդ երկրին ներկայացրած 13 կետանոց պայմանները, եթե Դոհային շրջափակման ենթարկած երկրները կատարեն ներկայացված պայմանները:

Չնայած շրջափակող արաբական երկրների կողմից ներկայացված 13 կետանոց վերջնագրի մասին  Կատարի պատասխանը դեռ չի հրապարակվել, սակայն լրատվական աղբյուրների հաղորդման համաձան՝ Դոհան հայտնել է, որ առաջ քաշած պայմանները կիրականացնի միայն այդ դեպքում, եթե  չորս արաբական երկրները նույնպես կատարեն այդ պայմանները:

Կատարի և որոշ արաբական երկրների միջև առաջացած լարվածությունը ավելի է սրվում: Սաուդյան Արաբիան շարունակում է իր բռնատիրական հայացքով պահանջներ ներկայացնել Կատարին: Հակադարձելով Ռիադին, Կատարը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ներկայացրած պայմանները կիրականացնի միայն այն դեպքում, եթե  չորս արաբական երկրները նույնպես կատարեն առաջ քաշված պայմանները:

Այդ կապակցությամբ Դոհայում Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամլո ասուլիսում Շեյխ Մոհամեդ Աբդոլռահման  Ալե Սանին ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների ներկայացրած 13 կետանոց պայմանների ընդունումը նշանակում է վերջ տալ այդ երկրում խոսքի ազատությանը:  

Լարվածությունը առաջացել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան սկսել է ֆեդերալ հայացքով  նայել Կատարին և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներին: Մի խոսքով, Ալե Սաուդը համոզված է , որ Սաուդյան Արաբիան ֆեդերալ կառավարություն է, իսկ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները նրա նահանգներն են: Նման  հայացքի համաձայն՝ այդ երկրներին թույլ չի տրվում Սաուդյան Արաբիայց անկախ արտաքին և պաշտպանական քաղաքականություն վարել, իսկ ներքին քաղաքականության հարցում վերջիններս որոշ չափով ազատ են: Մյուս կողմից նրանք չպետք է մարտահրավեր նետեն Սաուդյան Արաբիային և պետք է փորձեն բարձրացնել Արաբիայի հեղինակությունը տարածաշրջանում: 

Այս կապակցությամբ փորձագետ Ալեքսանդր Քազերունին «Լը Մոնդ»-ում գրել է.-«Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն փորձում են Թրամփի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու առիթը օգտագործել` անցյալի քաղաքականությունը վերականգնելու նպատակով»:

Սաուդյան Արաբիայի ֆեդերալ հայացքի նշաններից մեկը Կատարին ներկայացրած 13 կետանոց վերջնագիրն է, որոնցից են Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցումը, երկրում թուրքական ռազմաբազայի վերացումը, ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսավորման դադարեցումը, հարևան երկրների ներքին գործեին չխառնվելը, ինչպես նաև՝ «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստատեսության հեռարձակման դադարեցումը: 

Կատարի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է որ դեմ է առաջ քաշված 13 կետանոց պայմաններին և չի ընդունում Սաուդյան Արաբիայի ֆեդերալ հայացքը: Դոհան նշել է որ ավարտվել է վերջնագիր ներկայացնելու դարաշրջանը : 

Կատարի նման պատասխանը նշանակում է որ արաբական երկրների միջև  կշարունակվի լարվածությունը և հավանաբար Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ Բեն Սալմանը կխստացնի իր հարձակումներն ու ճնշումները Կատարի դեմ: 

Նախատեսվում է Սաուդյան Արաբիայի, որ ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Եգիպտոսի արտգործնախարարների հուլիսի 5-ին կայացած նիստում որոշում կընդունվի շարունակել Կատարի դեմ սահմանված շրջափակումները և կասեցնել Դոհայի անդամակցությունը Պարսից ծոցի համագործակցության խորհրդում: