Սաուդյան Արաբիայի հակաիրանական քայլերը՝ Կատարի անկախ խաղի ստվերի ներքո
Դոհան շրջափակող չորս երկրների կողմից ներկայացված պահանջագրին Կատարի տված բացասական պատասխանից հետո, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Կահիրեում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Իրանի կողմից Կատարին ցուցաբերվող հովանավորության մասին հայտարարել է.«Իրանը աջակցում է ահաբեկչությանը»:
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը չորեքշաբթի երեկոյան Կահիրեում անցկացված քառակողմ նիստից հետո հայտարարել է,.«Իրանը համարվում է ահաբեկչությանն աջակցող առաջին երկիրն աշխարհում: Ոչ ոք Իրանի չափ չի աջակցում ահաբեկչությանը, հետևաբար Կատարին ցուցաբերվող Իրանի հովանավորությունը ոչ մի նշանակություն չունի» :
Երեկ Կահիրեում տեղի է ունեցել Բահրեյնի, Արաբիայի, Արաբական միացյալ էմիրությունների (ԱՄԵ) և Եգիպտոսի ԱԳ նախարարների հանդիպումը:
Ադել ալ-Ջուբեյրը զայրացած է, որովհետև Կատարը մերժել է Դոհան շրջափակող արաբական երկրների ներկայացրած 13 նախապայմանից կազմված պահանջագիրը: Նա հայտարարել է, որ այն երկիրը որ համագործակցի Իրանի հետ, այդ համագործակցության արդյունքը բացասական է լինելու, ուրեմն Իրանի հետ համագործակցությունը ոչ մի երկրի շահերից չի բխում ,քանի որ մեկուսանում է աշխարհում:
Սաուդյան ռեժիմի ԱԳ նախարարն այն դեպքում է Իրանին մեղադրում ահաբեկչությանը աջակցելու մեջ և հայտարարում, որ Իրանի հետ համագործակցությունը ոչ մի երկրի շահերից չի բխում, երբ Ռիադը տարբեր պատրվակներով փորձել է Իրանի դեմ արաբական կոալիցիա կազմել , բայց Սաուդյան Արաբիայի երազանքը 2017 թվականի մայիսին Դոնալդ Թրամփի Ռիադ կատարած ուղևորությամբ չիրականացավ, քանի որ այդ կոալիցիայի հետ տարաձայնության առաջին նշանները դրսևորվեցին Պարսից ծոցի համագործակցության խորհրդում և Կատարը հանդես եկավ անկախ կողմնորոշմամբ: Կատարը մշտապես ընդգծել է Իրանի հետ առողջ ու կառուցողական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և իր արտաքին քաղաքականությանն ուղղված ցանկացած միջամտություն, իր ներքին գործերին ուղղված միջամտություն է հայտարարել:
Արդեն վաղուց անցել են Պարսիցծոցյան համագործակցության խորհրդում ավագ եղբոր վարած քաղաքականության ժամանակները և Սաուդյան Արաբիայի որպես ավագ եղբոր ասածը այլև չի իրագործվելու: Երկրների շահերը կարող են ապահովվել միմիայն տարածաշրջանային առողջ համագործակցության արդյունքում:
Իրանը և Կատարը համատեղ աշխարհագրական դիրքում են գտնվում և ամենակարևորը Պարսից ծոցում գտնվող գազի համատեղ հանքավայրում համագործակցում են միմյանց հետ: Կատարի կողմից արաբական չորս երկրներին ուղղված բացասական պատասխանը բխում է պատմական ու աշխարհագրական իրողությունից:
Իրանի աշխարհագրական դիրքը աշխարհի ժողովուրդներին մղել է համագործակցելու Թեհրանի հետ: Այսօր այն երկիրը ,որ ահաբեկչություն է տարածում աշխարհում և հայտնվել է մեկուսացման մեջ, դա միայն Սաուդյան Արաբիան է: Այսօր բոլորին ապացուցվել է, որ Սաուդյան Արաբիան աշխարհի տարբեր կետերում տարածում է վահաբիական ծայրահեղական գաղափարախոսությունը:
Բրիտանական «Հենրի Ջեքսոն» հետազոտական կենտրոնը վերջերս կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան արևմուտքում, մասնավորապես Բրիտանիայում վահաբիական գաղափարախոսություն տարածելով համարվում է ծայրայեղականության ու ահաբեկչության գլխավոր հովանավորը: