Էրդողանը կասկածվում է հուլիսյան հեղաշրջումը խեղաթյուրելու մեջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i67506-Էրդողանը_կասկածվում_է_հուլիսյան_հեղաշրջումը_խեղաթյուրելու_մեջ
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները խստորեն հակադարձել են երկրին դավաճանելու կապակցությամբ Էրդողանի ներկայացրած մեղադրանքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2017 14:09 Asia/Tehran
  • Էրդողանը կասկածվում է հուլիսյան հեղաշրջումը խեղաթյուրելու մեջ

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները խստորեն հակադարձել են երկրին դավաճանելու կապակցությամբ Էրդողանի ներկայացրած մեղադրանքներին:

«Associated Press» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովուրդների հանրապետական կուսակցության փոխնախագահ Բոլենթ Թեզջանն այդ երկրի նախագահին մեղադրել է հուլիսյան հեղաշրջումը խեղաթյուրելու մեջ: Այդպիսով, Թեզջանն ասել է, որ Էրդողանի կառավարությունը 2016 թ.-ի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջման տարելիցի առիթն օգտագործում է «կեղծ պատմություն գրելու» համար: Թուրք քաղաքական գործիչը նաև շեշտել է, որ Էրդողանը խոչընդոտել է հուլիսյան հեղաշրջման մասին հետաքննությունները: 

Ավելի վաղ, ընդդիմադիր Ժողովուրդների հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն նման հակազդեցություն էր ցուցաբերել Անկարայի կառավարության դեմ: Նշելով, որ ձախողված հեղաշրջումը նախապես կազմակերպված է եղել, Քըլըչդարօղլուն ավելացրել է.«Թուրքիայի կառավարությունն իր շահերին է ծառայեցրել ձախողված հեղաշրջման արդյունքներն»:

Պարզ է, որ հուլիսյան հեղաշրջումն արագացրել է Էրդողանի փառասիրական նպատակների իրագործումը: Փաստորեն, այդ իրադարձությունը, որին փորձագետների մեծ մասը «կիսահեղաշրջում» են անվանել, Էրդողանի անձին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը հնարավորություն է տվել երկրի խորհրդարանում արտակարգ դրություն հայտարարելով, իրականացնել իրենց նպատակները:

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալվել են 169 գեներալներ և յոթ հազար 98 սպաներ, որոնց մեծ մասը գնդապետներ են եղել: Կալանավորված են նաև 24 նախկին նահանգապետներ, 73 նահանգապետների տեղակալներ, 116 համայնքային վարիչներ և 8815 ոստիկանության աշխատակիցներ: Հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է 249 հոգի, 2193-ը վիրավորվել է:

Անկարայի կառավարության հայտարարությամբ՝ շարժում ձևավորելով և դատական, ռազմական, ուսումնական մարինների ու պետական կառույցներ ներթափանցելով, Ֆաթուլլահ Գյուլենը կազմակերպել է հեղաշրջումը: Մեղադրանք, որը սակայն մերժել է Գյուլենը: Պարզ է, որ հնարավոր չէ մեկ տարվա ընթացքում, կրճատել վարչական ու դատական տարբեր մակարդակների և պետական կառույցների շուրջ 200 հազար պաշտոնյաների: Այդպիսով, կարելի է ասել, որ Էրդողանը մեկ օրով հարյուր տարվա ճամփա է անցել:

Մյուս կողմից, թեև բացահայտվել է Թուրքիայի ձախողած հեղաշրջման մեջ Էմիրությունների մասնակցությունը, սակայն թվում է, որ Անկարայի պետայրերն այդ հարցին ուշադրություն չեն դարձնում: Բացահայտումների համաձայն՝ Էմիրությունների կառավարությունը շուրջ երեք միլիարդ դոլարի կանխիկ գումար էր տրամադրել հեղաշրջման հեղինակներին: