Բաքուն կարևորում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i67664-Բաքուն_կարևորում_է_ԵՄ_ի_և_ՆԱՏՕ_ի_հետ_հարաբերությունների_զարգացումը
Ադրբեջանն օրակարգում է դրել ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2017 09:13 Asia/Tehran
  • Բաքուն կարևորում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը

Ադրբեջանն օրակարգում է դրել ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգա կատարած այցի ընթացքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի հարաբերություններն ընդլայնվելու են»:

Արևմտյան կառույցների հետ Ադրբեջանի մերձեցմանը համընթաց, Վրաստանի և Ուկրաինայի նախագահները Թբիլիսիում կարևորել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կազմում իրենց երկրների ինտեգրումը: Ռուսաստանի հետ սահմանակից երեք երկրների ղեկավարների կողմից արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման մասին հայտարարումը, փոխանցում է այն պատգամը, որ արևմտյան կառույցները գաղտնի կերպով Ռուսաստանի հետ սահմանակից երկրներին համագործակցելու խոստում են տվել:

Մոսկվայի պետայրերի համոզմամբ՝ նման դիրքորոշումներն ավելի են բորբոքելու կրքերը: Այդ իսկ պատճառով, անկասկած, արևմտյան կառույցներին կենտրոնական Եվրոպայի և հարավկովկասյան երկրների միաժամանակյա ինտեգրումը կարող է հանգեցնել Ռուսաստանի հակազդեցությանը:

 Մոսկվայի ղեկավարները մշտապես զգայուն են եղել սահմանակից ու հարևան երկրների նկատմամբ և Արևմուտքի հետ ցանկացած համագործակցություն համարում են Ռուսաստանի շահերի դեմ քայլ: ԱՄՆ-ը և արևմտյան որոշ պետություններ սպառնացել են, որ Ռուսաստանին մի քանի երկրների կմասնատեն: Անկասկած այդ ուղղությամբ Ադրբեջանի ջանքերը կարող են վնասել երկու երկրների միջև հարաբերություններին, մանավանդ, որ ԼՂ հակամարտության հարցով Բաքուն այժմ պատերազմական իրավիճակում է, ուստի ադրբեջանցիների նման դիրքորոշումը կարող է վնասակար լինել:

Բաքվի կառավարության ղեկավարներն Արևմուտքի հետ համագործակցելով այլ նպատակներ են հետապնդում: Նրանք հավանաբար ունեն տնտեսական նպատակներ, միջազգային հանրության առջև ներկայանալու և արտասահմանյան ներդրումներ գրավելու ձգտում:

Տարածաշրջանում հակառուսական նախագծերից է «Հարավային միջանցք» կոչվող Ադրբեջանից արևմուտք գազի փոխադրման գիծը, ինչը կարող է հարուցել Ռուսաստանի զայրույթը:

Ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանի երեք երկրների մերձեցումը կարող է հանգեցնել Մոսկվայի պետայրերի հակազդեցությանն այն պատճառով, որ դա կարող է բերել տարածաշրջանի երկրների միջև գաղտնի համաձայնությունների: