ԱՄՆ-ն՝ ահաբեկչության աջակից
Անցած տարիների նման ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույց է պատրաստել ահաբեկչությանն աջակցող երկրների մասին և այն ներկայացրել է այդ երկրի կոնգրեսին:
Այդ զեկույցի մեջ գրվել են ահաբեկչությանը աջակցող կազմակերպությունների ու երկրների անուններն ու դրանց դեմ սահմանված արգելքները: Ինչպես որ ակնկալվում էր Վաշինգտոնի կողմից այսպես կոչված ահաբեկիչների նշանավոր աջակիցների ցանկում ներառված են Իրանի, Սիրիայի և Սուդանի անունները: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհում ամենից շատ ԱՄՆ-ն է աջակցություն ցուցաբերել ահաբեկչական խմբերին:
ԱՄՆ-ի պետական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ռուսաստանի Կարմիր բանակին դիմակայելու համար այդ երկիրը 1980թ. Աֆղանստանում ծնունդ տվեց Ալ-Ղայիդա ահաբեկչական խմբին: Դրանից կես դար հետո նույն մոդելը օգտագործեց ամենասարսափելի ահաբեկչական խմբի՝ ԻԼԻՊ-ի ձևավորման համար, որպեսզի Արևմտյան Ասիայում կարողանա պայքարել այսպես կոչված Իրանի և շիաների ներթափանցման դեմ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին բազմիցս ներկայացրել է որպես ԻԼԻՊ-ի ստեղծման հարցով անմիջական պատասխանատու անձ:
Մշակութային պայքարներ պարբերականի գլխավոր խմբագիր Մայքել Ջոնսն ասում է.«Միջին Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ն հատուկ սցենար է հետապնդում և համոզված է դրանում: ԱՄՆ պետքարտուղարության կողմից վերջերս ահաբեկչության աջակիցների մասին պատրաստված զեկույցը հիմնված է Վաշինգտոնի գաղափարական հատուկ հայացքների վրա և զուրկ է հրապարակային փաստացի ու իրական հիմքերից: ԱՄՆ-ի կառավարության առաջին անձի կողմից ահաբեկչության աջակցման մեջ կասկածվող անձանց մահապատժի հրամանը այն էլ առանց դատավարության՝ համարվում է ամերիկյան ահաբեկչության բացահայտ նմուշներից մեկը: Այդ հարձակումների մեծ մասը իրականցվում է ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, ինչի ընթացքում կասկածվողներից բացի զոհվում են նաև տասնյակ խաղաղ քաղաքցիներ:
Վաշինգտոնը հովանավորում է Սաուդյան Արաբիայի նման ահաբեկչության աջակից երկրներին: Այդ իսկ պատճառով ուրիշներին դատելու հարցում հարցականի տակ է դրվում ԱՄՆ-ի արժանավորությունը: Մի կողմից ԱՄՆ-ի կառավարությունը անհրաժեշտ է համարում դադարեցնել ահաբեկչությանը աջակցող երկրներին ցուցաբերվող ֆինանսական ու սպառազինական օգնությունները և մյուս կողմից միլիարդավոր դոլարներ արժողությամբ պայմանագրեր է կնքում Սաուդյան Արաբիայի հետ: Այն երկրի հետ, որի անունը որպես ահաբեկչական ու թաքֆիրական խմբերի աջակից նշված է 11 սեպտեմբերյան հարձակման զոհերի ընտքնիքների կողմից ներկայացված հացի մեջ:
Սակայն կասկած չկա, որ ահաբեկչության դեմ պայքարը և ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից ահաբեկչության աջակից երկրների մասին հրապարակվող տարեկան զեկույցները ծառայում են այդ երկրի քաղաքականությունների առաջընթացին: Հակառակ դեպքում եթե ամերիկացիները այդ հարցում անկեղծ լինեին՝ ԱՄՆ-ին կներկայացնեին որպես ահաբեկչության թիվ մեկ աջակից և անհապաղ կդադարեցնեին համագործակցությունները Սաուդյան Արաբիայի նման երկրների հետ: Մի խոսքով այն երկիրը, որը ԱՄՆ-ի կամքին չի ենթարկվում նրա անունը հայտնվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության սև ցուցակում: