Սպառնալիքներն ու մեղադրանքներն ԱՄՆ-ի հակաիրանական դիվանագիտության հիմքում
ԱՄՆ պետայրերի վերջին օրերի հայտարարությունները դարձել են ԶԼՄ-ների քննարկման թեժ թեման: Հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջամտողական հաղորդագրությամբ, Թեհրանից պահանջել է անհապաղ ազատ արձակել ՀԴԲ-ի նախկին սպա Ռոբերթ Լևինսոնին, ով ըստ ամերիկացիների անհիմն հայտարարության, 2007 թվականին անհետ կորել է Իրանում:
Tribune ֆրանսական հանդեսն իր ինտերնետային կայքում, ԱՄՆ այդ քայլը որակել է Իրանի դեմ ճնշման կիրառման քաղաքականության շրջանակում, գրելով.«Սպիտակ տունը խստացրել է Իրանի վրա ճնշումը, զգուշացնելով, որ թեև ամերիկացի մի քանի քաղաքացիներ «անարդարացիորեն» ձերբակալվել են Իրանում, սակայն նրանց ազատ արձակելու դեպքում, Թեհրանը խնդիրների չի բախվելու»:
Իրանը բազմիցս հայտարարել է, որ Ռոբերթ Լևինսոնը տարիներ առաջ Իրան է այցելել, սակայն երկրի տարածքը լքելուց հետո, Թեհրանը նրա ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չունի:
Սպիտակ տան հայտարարությունում, Իրանից պահանջվել է ազատ արձակել նաև իրանցի-ամերիկացի երկքաղաքացի առևտրական հայր և որդի Սիամաք և Բաղեր Նամազիներին: Վերջիններս Իրանում տասը տարվա ազատազրկման են դատապարտվել ՝ ԱՄՆ-ի կառավարության հետ համագործակցելու մեղադրանքով:
Հակադարձելով Սպիտակ տան հայտարարությանը, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Իրանի դատական իշխանությունների հայտարարությամբ, անձինք , որոնց անունները նշվել են Սպիտակ տան հաղորդագրությունում, Իրանի օրենքների համաձայն, մեղադրյալներ են և պետք է կրեն իրենց հասանելի պատիժը»: Սա առաջին անգամը չէ, որ ամերիկացի պետայրերը սպառնալիքով ու մեղադրանքով են խոսում Իրանի մասին:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ , դեսպան Ղոլամալի Խոշռուն, հուլիսի 21-ին քննադատելով ԱՄՆ Պետքարտուղարի միջամտողական հայտարարությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակում գրել է .«Իրանում իշխանափոխության մասին Ռեքս Թիլերսոնի հանդուգն խոսքերը միջամտողական են և հակասում են միջազգային օրենքներին»:
Սպիտակ տան անցյալ օրվա հայտարարությունը ևս վկայում է այդ երկրի կառավարության միջամտողական քաղաքականության ու տիրակալ բնույթի մասին: ԱՄՆ-ն այսպես կոչված Իրանի դեմ Վաշինգտոնի միակողմանի շրջափակումներն անտեսելու մեղադրանքով , դատապարտել և բանտարկել է Իրանի հետ առևտրական կապեր ունեցող տարբեր երկրների քաղաքացիների: Եվրոպական ու ասիական մի քանի բանկեր ևս տուգանվել են: Վերջերս, Վաշինգտոնի պետայրերն ԱՄՆ-ի Փրինսոն համալսարանն արատված չինացի ՝ Շիուե Վանգին լրտեսության մեղադրանքով, տասը տարվա ազատազրկման է դատապարտել : ԱՄՆ պետայրերի այդ քայլն անօրինական է բոլոր առումներով, իսկ Վաշինգտոնը փորձում է իր այդ քայլերը տարածել միջազգային մակարդակով : Մինչդեռ այդ քայլերը հակադրվում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և հակասում են միջազգային հարաբերությունների նորմերին ու սկզբունքներին: