Ահաբեկիչներին քիմիական սպառազինությամբ զինելու հարցում Արևմուտքի և Թուրքիայի շարունական քայլերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69996-Ահաբեկիչներին_քիմիական_սպառազինությամբ_զինելու_հարցում_Արևմուտքի_և_Թուրքիայի_շարունական_քայլերը
Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեղդադն ասել է.«Սիրիայի որոշ շրջանների ազատագրման ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել են Թուրքիայի արտադրության քիմիական նյութեր և ԱՄՆ-ի ու Բրիտանիայի արտադրության քիմիական նյութեր պարունակող զինամթերք»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2017 08:50 Asia/Tehran
  • Ահաբեկիչներին քիմիական սպառազինությամբ զինելու հարցում Արևմուտքի և Թուրքիայի շարունական քայլերը

Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեղդադն ասել է.«Սիրիայի որոշ շրջանների ազատագրման ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել են Թուրքիայի արտադրության քիմիական նյութեր և ԱՄՆ-ի ու Բրիտանիայի արտադրության քիմիական նյութեր պարունակող զինամթերք»:

Վերջին ամիսների ընթացքում հրապարակված զեկույցները ցույց են տալիս, որ ահաբեկիչներին քիմիական սպառազինությամբ զինելու հարցում արևմտյան պետությունները մեծ ջանքեր են գործադրում: Սիրիայում կրած իրարահաջորդ պարտություննեից հետո, ահաբեկիչների աջակիցները մեծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում նրանց մաբողջական պարտության կանխարգելման համար:

Չինացի վերլուծաբան Լի Վի Ջիանն ասել է.«Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակումները ահաբեկիչների սադրանքն են եղել»: Շանհայի միջազգային հարաերությունների ինստիտուտի դասախոս Լի Վի Ջինաը Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակումները կապել է Սիրիայի կառավարության տարբեր ընդդիմադիր խմբերի հետ:

Արևմտյան կառավարությունները և ահաբեկիչների աջակիցներ համարվող տարածաշրջանային մի շարք կառավարություները, իրականությունների աղավաղմամբ փորձում են Սիրիայի կառավարությանը մեղադրել քիմիական զենքերի օգտագործման մեջ և իրենց հակաքարոզչություններով ազդել ահաբեկիչների դեմ Սիրիայի կառավարության տարած հաղթանակների ընթացքի վրա:

Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի MIT համալսրարանի սպառազինական հարցերի փորձագետ Թեոդոր Փոսթոլը շեշտել է.«Սիրիայի քիմիական հարձակումը ահաբեկիչների կողմից ստեղծված կեղծ պատկմություն էր և այդ հարցում Բաշշար Ասադի մեղսակցությունն ապացուցող փաստեր չկան»:

ԱՄՆ-ն փորձում է հզորացնել ահաբեկիչներին և խոչընդոտելով Սիրիայում ու Իրաքում հակաահաբեկչական գործողությունները, երկարաձգել գործողությունների ընթացքը: Սիրիայի զարգացումներից պարզվում է, որ Արևմտյան կառավարություները և քաղաքական շրջանակները տեղյակ են եղել ահաբեկիչների  հարձակումներից ու հանցագործություններից և իրենց լռությամբ ու ահաբեկիչներին քիմիական զենքերով սպառազինելով, ենթահող են ստեղծել այդ հանցագերծությունների շարունակման համար: Սպանությունների ու հանցագործությունների հարցում ահաբեկիչները ոչ մի սահման չեն ճանաչում, իսկ մյուս կողմից միաջազգային կառույցների անգործության բերումով, նրանք ցանկացած հանցագորոծության հարցում կատարյալ ազատություն ունեն և երբեք պատասխանատվության չեն ենթարկվում: Այս պայմաններում, ահաբեկիչներին աջակցող պետությունները, մասնավորապես` մի շարք տարածաշրջանային ու արևմտյան կառավարություններ, ինչպես` Սաուդյան Արաբիան ու Թուրքիան, չեն պատրաստվում դադարեցնել ահաբեկիչներին ցուցաբերող բազմակողմանի աջակցությունները և փաստորեն քիմիական զենքերին հասանելության հարցում դյուրություններ են ստեղծում ահաբեկիչների համար: Ռազմական գործողություների ընթացքում ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ խմբերի կողմից քիմիական նյութերի կրկնակի օգտագործմամբ, ահաբեկչության վտանգը ավելի լուրջ տեսք է ստացել   և հայտնվել է համազգային ու մտահոգիչ հարթակի վրա, որի հետևանքներից անշուշտ զերծ չեն մնալու ահաբեկիչներին աջակցող տարածաշրջանային ու արևմտյան կառավարությունները: