ԵԱՏՄ մաքսային տարածքին Թուրքիայի անդամակցությունը և Հայաստանի նախապայմանները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i70408-ԵԱՏՄ_մաքսային_տարածքին_Թուրքիայի_անդամակցությունը_և_Հայաստանի_նախապայմանները
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է.«ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցությունը պայմանավորված է կազմակերպության բոլոր անդամների համաձայնությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2017 09:11 Asia/Tehran
  • ԵԱՏՄ մաքսային տարածքին Թուրքիայի անդամակցությունը և Հայաստանի նախապայմանները

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է.«ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցությունը պայմանավորված է կազմակերպության բոլոր անդամների համաձայնությամբ»:

Շավարշ Քոչարյանը նշել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցության առաջարկությունն ընդունելու նախապայմանն է:

Թուրքիան այն պայմաններում է ցանկանում միանալ ԵԱՏՄ մաքսային տարածքին, երբ միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև: Այդպիսով լրիվորեն անջատվել է այդ միության և Թուրքիայի միջև հաղորդակցությունը և ցամաքային հարաբերությունը վերսկսելու համար անհրաժեշտ է սահմանի վերաբացումը:

1993թ. Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվելուց հետո, Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը և վերջին տարիների ընթացքում միշտ հովանավորել է Ադրբեջանին: Հայաստան-Թուրքիա սահմանը փակ լինելով, Հայաստանը դժվարությունների առջև է կանգնել Եվրոպայի շուկաներին ու արտադրանքների հասանելիության հարցով: Հետևաբար սահմանի վերաբացումը մեծ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար: Կարելի է ասել, որ Հայաստան-Թուրքիա սահմանի փակ լինելն առնչվում է Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի կողմից ցուցաբերվող հովանավորությանը և Հայոց Ցեղասպանության հարցով երկու երկրի միջև գոյություն ունեցող տարաձայնություններին: Հայաստանը  փորձելու է առիթը օգտագործելով, Թուրքիային պարտադրել ընդունել իր մի շարք պահանջները:

Ավելի վաղ, երկու երկրները քայլեր էին ձեռնարկել հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, որոնք ձախողեցին: 2009 թ. Հայաստանն ու Թուրքիան Շվեյցարիայում հարաբերությունների նորմալացման մասին հայտարարություն ստորագրեցին, որը չվավերացվեց երկու երկրների խորհրդարանների կողմից: Թուրքիայի վրա Ադրբեջանի ճնշումները նույնպես դերակատար էին խնդրի անլուծելի մնալու հարցում: Այդպիսով երկու երկրին պարզ դարձավ, որ տարաձայնություններն այնքան մեծ են, որ դրանց կարգավորումը դյուրին չէ:

Brookings կենտրոնի հետազոտող Ֆիոնա Հիլն ասում է.«Հայաստանին ճնշելու և սահմանները փակ պահելու քաղաքականությունը չի փոխել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունները»:

Այսօր պետք է սպասել և տեսնել, թե արդյոք Թուրքիան իր անցյալ տասնամյակների քայլերի անազդեցիկ լինելը նկատելով, պատրաստ է բանակցել Հայաստանի հետ, թե ղարաբաղյան հակամարտության նման զգայուն հարցերի առաջ քաշելը խորացնելու է երկու երկրի միջև գոյություն ունեցող տարաձայնությունը:

Թուրքիայի քայլը կախված է նրանից, թե ԵԱՏՄ-ն անդամակցելը որքանով է կարևոր այս երկրի համար: Այսօր, երբ այս երկրի և Եվրամիության հարաբերություններում ճգնաժամ է տիրում, Թուրքիայի առևտրական գործընկերների բազմազանությունը կարող է առաջնահերթություն լինել այս երկրի համար և դրդապատճառ Հայաստանի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու համար: