Իրանի պաշտպանության կարողության հզորացումը ներքին անվտանգության երաշխիքն է
Մորդադի 31-ը (օգոստոսի 22-ը) Իրանում պաշտպանության արդյունաբերության օրն է: Այդ առիթով Իրանի պաշտպանության նախարարությաունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ պաշտպանության նախարարության մասնագետները կշարունակեն իրենց ջանքերը երկրի ռազմարդյունաբերության հզորացման ուղղությամբ:
Իրանի պաշտպանության նախարարությանը հաղորդագրության մեջ նշված է.-«ԻԻՀ անվտանգության և կանխարգելման հզորացումը հատկապես ռազմավարական սպառազինության և հրթիռային կարողության ոլորտում և իսլամական դիմադրության հովանավորությունը վկայում է, Իրանի պաշտպանության նախարարության նոր դերակատարության մասին»:
ԻԻՀ քաղաքականությունը հիմնված է պաշտպանական համագործակցության և լարվածություններից հեռու կանգնելու վրա: Իրանի պաշտպանական կառույցները ևս տարածաշրջանի անվտանգությունը սպառնացող ուժերին ցույց են տվել, որ կարող են կանխարգելել բոլոր սպառնալիքները:
Ամերիկյան «Հադսոն» հետազոտական կենտրոնը վերջերս հրատարակած զեկույցում հայտնել է, որ Իրանը աշխարհի 8-րդ պաշտպանական ուժն է համարվում:
Տեսականորեն անվտանգությունը համարվում է պաշտպանական արդյունաբերության գիտության և տեխնիկայի հասանելությունը: Եթէ որևէ երկիր զրկվի այդ տարրերից, ապա պաշտպանական ոլորտում կդառնա ավելի խոցելի: Սակայն պաշտպանական կարողությունն այն պայմաններում կարող է ազդել խաղաղության և կայունության հաստատմանը, եթե հիմնված լինի բարոյականության և հոգևոր արժեքների վրա: Հետևաբար Իրանի ռազմական հայեցակարգի կարևոր ցուցանիշերից մեկը բարոյականությունն ու միջազգային օրենքներին հավատարիմ մնալն է:
Հենց այդ պատճառով, Իրանի պաշտպանական կարողության զարգացման ուղղությամբ տարվող ջանքերը ունեն որոշ կրոնական և գաղափարական սահամանփակումներ այդ թվում Իրանը չի փորձում արտադրել զանգվածային ոչնչացման, քիմիական և միջուկային զենքեր:
Կարևորելով այդ խնդիրները, Իրանի պաշրպանության նախարարության մասնագետները փորձում են Իրանին սպառնացող վտնագներին դիմակայելու համապատասխան սպառազինություն արտադրել:
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ և զինված ուժերի գլխավոր հրամանատար, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.-«Իրանը պետք է շարունակի զարգացնել իր պաշտպանական արդյունաբերության կարողությունը քանի որ այդ ոլորտում առաջընթացը նպաստում է այլ ոլորտների զարգացմանը»:
Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար գեներալ Ամիր Հաթամին ընդգծել է.-«Ներքին կարողությունների վրա հենվելը և սրբազան պատերազմի տարիների փորձառություններից օգտագործելը, այսօր Իրանը դարձրել է տարածաշրջանային ուժ և ոչ ոք չի կարող սպառնալ Իրանի անվտանգությունը»:
Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին նաև նշել է, որ ԻԻՀ պաշտպանական ծրագրերը կշարունակեն ըստ երկրի պաշտպանական քաղաքականության և ոչ մի ճնշում չի կարող ազդել այդ քաղաքականության վրա: