ՀԳՀԾ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը և վերադարձ անցյալի ուղուն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i70488-ՀԳՀԾ_ի_դեմ_ուղղված_ԱՄՆ_ի_քաղաքականությունը_և_վերադարձ_անցյալի_ուղուն
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին հղած նամակում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի Վիեննա կատարած այցի հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2017 08:36 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը և վերադարձ անցյալի ուղուն

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին հղած նամակում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի Վիեննա կատարած այցի հետևանքների կապակցությամբ:

Նամակում Իրանի ԱԳ նախարարը գրել է.«Նույնիսկ այցից առաջ  նկատելի է , որ այն բացասաբար է ազդելու  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագի հաջող իրականացման վրա: Դա կարելի է ենթադրել այցի մասին արված քարոզչությունից և ենթադրյալ ցնցումների մասին դատելով»:

Վիեննա այցի ընթացքում, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայցուցիչն ասել է.«Այցի շրջանակում , ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյաները պատասխանելու են Իրանի միջուկային ծրագրի ստուգման արդյունավորության ու ծավալի մասին ԱՄՆ-ի հարցերին»: Այս խոսքերը ցույց են տալիս, որ միջուկային հարցում ԱՄՆ-ը նոր ասելիք չունի և ՀԳՀԾ-ն խախտելու միակ արդարացումը վերադարձն է նախկին հայտարարություններին: Այդ հայտարարությունն առաջին անգամ հնչեց 2005 թվականին ՝ Իրանի միջուկային ծրագրում ռազմական նպատակների մասին կեղծ զեկույցով, որը սակայն երբեք չապացուցվեց: Միջուկային գործարքը Վեցյակի հետ Իրանի ձեռքբերված համաձայնությունն է : ԱՄՆ-ը ևս հանձնառու եղավ Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի շրջանակում, չեղարկել հակաիրանական շրջափակումները և զերծ մնալ ցանկացած պատճառաբանությամբ Իրանում ներդրումներն ու տնտեսական գործունեությունը խոչընդոտող քայլից: Իսկ Միջուկային համաձայնությանը հաջորդող ԱՄՆ-ի քաղաքականությունը հակառակն է ապացուցել : ԱՄՆ-ը հայտարարում է  , որ Իրանը չի հարգել ՄԱԿ-ի բանաձևերը՝ այդ պատճառաբանությունը հիմք ծառայեցնելով Իրանի դեմ նոր շրջափակումներ սահմանելու համար: 2017 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի հետախուզական 16 կառույցներ խոստովանեցին, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղանպատակ բնույթ է կրել: Դա ապացուցում է, որ Իրանում միջուկային ռազմական ծրագրի առնչության վերաբերյալ հայտարարություններն արվել են շեղված ու անհիմն տեղեկությունների հիմամբ: Այն ժամանակ, Սպիտակ տան խոսնակն ասել էր, որ 2007 թվականի օգոստոսին Բուշի խորհրդական և ազգային հետախուզական խորհրդի նախագահ Մաք Կանելը տեղեկացրել էր, որ Իրանը ռազմական ծրագիր չունի: ՄԱԳԱՏԷ-ին միջոց ծառայեցնելով, ԱՄՆ-ն Իրանի դեմ քաղաքական նպատակներ է հետապնդել: Իրանի դեմ նման անարդար բանաձևերի ընդունումը վկայում է , որ գործակալությունը գտնվում է ԱՄՆ-ի ճնշումների ազդեցության տակ: Միջուկային հարցերի մի խումբ փորձագետներ համոզված են, որ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի Վիեննա այցելությունը հնարավորություն է , որպեսզի ԱՄՆ-ը մեկ անգամ ևս ծանոթանա  ՀԳՀԾ-ի տեխնիկական մանրամասներին և Միջուկային համաձայնության նշանակությանը:

ACA ամերիկյան հաստատությունում «Միջուկային ապատարածման քաղաքականության» բաժնի վարիչ  Քեսլի Դանպորտն այդ մասին ասել է.«Հուսով ենք, որ Հեյլիի Վիեննա կատարած այցը ծառայելու է այն բանին, որ Թրամփի կառավարությունը դադարեցնելու է երազել և հասնելու է իրականությանը»:

«Թրամփը մեծացրել է միջուկային համաձայնությանն իր հակադրությունը, սակայն չի ենթադրում, որ այն խախտվելու դեպքում ինչպիսի մեծ ձեքբերում է կորցնելու»ասել է նա: