Թուրքիան կհակազդի Սիրիայում քրդական պետության ստեղծման ջանքերին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i70524-Թուրքիան_կհակազդի_Սիրիայում_քրդական_պետության_ստեղծման_ջանքերին
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ կհակազդի Սիրիայի հյուսիսային շրջանում քրդական պետության ստեղծման ուղղությամբ արվող քայլերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2017 13:50 Asia/Tehran
  • Թուրքիան կհակազդի Սիրիայում քրդական պետության ստեղծման ջանքերին

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ կհակազդի Սիրիայի հյուսիսային շրջանում քրդական պետության ստեղծման ուղղությամբ արվող քայլերին:

Թուրքիան կձեռնարկի ցանկացած միջոց` Սիրիայի հյուսիսում Դեմոկրատական միության կուսակցության և Սիրիայի ժողովրդական պաշտպանության միավորի կողմից երկրի հյուսիսային շրջանում քրդական պետության գոյությունը կանխելու նպատակով: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Թուրքիայի որոշ շրջանների և մեծ քաղաքաների ներկայացուցիչների հետ  հանդիպման ժամանակ, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է. «Թուրքիան չի կարող թույլ տալ, որ Սիրիայի հյուսիսում ձևավորվի քրդական պետություն»:

Այն բանից հետո, երբ Իրաքի քրդերը հայտարարեցին,  որ ցանկանում են այդ երկրի հյուսիսում ստեղծել քրդական պետություն, Սիրիայի քրդերը ևս նման հայտարարությամբ են հանդես եկել: Նկատի առնելով աշխարհի որոշ գերուժերի, այդ թվում` ԱՄՆ-ի կողմից Ասիայում  որոշփոքր պետքությունների ձևավորման հանդեպ ցուցաբերած աջակցությանը, անհավանական չէ, որ ԱՄՆ-ն աջակցության ցուցաբերի Իրաքի և Սիրիայի հյուսիսային շրջաններում քրդական պետության ձևավորմանը:  

Իրականում ԱՄՆ-ը փորձում է փոփոխության ենթարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը: Իսկ այդ քայլերով անկասկած առաջին հերթին կվնասվեն ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներն այդ թվում` Թուրքիան:

Փորձագետների կարծիքով, Արևմուտքի շահերը ապահովելու նպատակով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը փոփոխելու ԱՄՆ-ի  ջանքերը լուրջ քայլեր են:

Ի դեպ, տարածաշրջանային պետությունների, այդ թվում` Իրաքի կառավարության հակառակությունն  այդ երկրի մասնատմանը և քրդերի անկախության հաստատմանը, պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն փորձի առաջ քաշել Սիրիայի Քուրդստանի անկախության նախագիծը: Հատկապես երբ նկատի առնենք, որ Իրաքում ստեղծվել է համեմատաբար կայուն իրավիճակ, և ԱՄՆ-ն չի կարող անտեսել տարածաշրջանի մյուս պետությունների հակառակ կարծիքը այդ խնդրի կապակցությամբ: Սակայն Սիրիայում իրավիճակը մի փոքր տարբեր է: Փորձագետների կարծիքով ԱՄՆ-ն փորձում է մասնատել Սիրիան և Իրաքը: 

Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական կազմակերպության նախագահ  Աքիֆ Նաղին վերջերս ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ քրդական պետության ձևավորման կապակցությամբ անցկացվող հանրաքվեն արևմտյան-սիոնիստական նախագիծ է,  որը կհանգեցնի տարածաշրջանի լարվածությանը: Նրա խոսքերով, արևմտյան պետությունները և Սիոնիստական ռեժիմն արդեն երկար ժամանակ  փորձում են իրենց չարանենգ նախագծերն իրականացնել տարածաշրջանում: Իրաքի Քուրդստանի մասնատումը   Միջին Արևելքի տարածաշրջանի նախագծի ֆոնին է քննարկվում: 

Իրականում ԱՄՆ-ն փորձում է իր նպատակները և նախագծերը իրականացնելու համար օգտագործել քրդական գործոնը: Սակայն անհավանական է, որ իմպերիալիստական ուժերը, հատկապես` ԱՄՆ-ն, նկատի չառնեն քուրդերի շահերը: Այդ ուժերը  փորձում են քրդերին օգտագործել իրենց տարածաշրջանային շահերը ապահովելու համար և նրանց հանել տարածաշրջանի մյուս պետությունների դեմ: