Թրամփի կողմնակիցները լքում են Սպիտակ Տունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i70732-Թրամփի_կողմնակիցները_լքում_են_Սպիտակ_Տունը
Դոնալդ Թրամփը, ով կարողացավ ԱՄՆ-ի իշխանության համակարգից դուրս մի խումբ ոչ ճանաչված մարդկանց միջոցով հասնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին, այժմ ևս կորցրեց իր կողմնակիցներից մեկին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2017 08:22 Asia/Tehran
  • Թրամփի կողմնակիցները լքում են Սպիտակ Տունը

Դոնալդ Թրամփը, ով կարողացավ ԱՄՆ-ի իշխանության համակարգից դուրս մի խումբ ոչ ճանաչված մարդկանց միջոցով հասնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին, այժմ ևս կորցրեց իր կողմնակիցներից մեկին:

Այս անգամ պաշտոնից հրաժարվել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ օգնական Սեբաստիան Գորքան: Սպիտակ տանը  նրա ներկայությունը երկար չտևեց: Գորքան հայտնի է իսլամատյաց հայցքներով և կողմ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված մուսուլմանների մուտքը ԱՄՆ-ը արգելող հրամանագրին: Նրա ռասիստական գաղափարները և հատկապես Շարլոտզվիլ դեպքի մասին հայտարարությունը արժանացել են խիստ քննադատության:

Ենթադրվում է որ Գորքային աշխատանքին հեռացնելը արվել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Ջոն Քելիի ջանքերի արդյունքում: Ջոն Քելին փորձում է Սպիտակ տունը մաքրել Ստիվ Բենոնի կողմնակիցներից: Բենոնը վրջերս է լքել Սպիտակ տունը և հուլիսի վերջերին Ջոն Քելիին նշանակվել է Սպիտակ տան աշխատակիցների ղեկավարի պաշտոնում: Քելին հուսով է, որ կկարողանա Սպիտակ տունը մաքրել Բենոնի կողմնակիցների ներկայությունից և խաղաղությունը վերադարձնել Սպիտակ տան: 

Սպիտան տան աշխատակազմից մինչ այժմ հեռացվել են Ազգային անվտանգության խորհրդական գեներալ Մայքե Ֆելինը, Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռայնս Փրիբասը: 

Չնայած այդ պաշտոնյաների հեռացման պատճառների մասին ոչ մի բացատրության չի տրվել, սակայն կարելի է ընդհանուր առմամբ եզրակացնել, որ այդ հեռացումները արվել են երկու պատճառով: 

Որոշ պաշտոնյաներ, ինչպես Ֆելինը, աշխատանիքի հեռացվել են Ռուսաստանի հետ ունեցած Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի կապերի շուրջ ստեղծված սկանդալը կոծկելու նպատակով: Իսկ որոշները, ինչպես Բենոնը, հեռացվել են Դոնալդ Թրամփի ռասիստական դիրքրոշումների դեմ հանրային բողոքի հետևանքով: 

Որոշ փորձագետների կարծիքով, Հանրապետական կուսակցությունը փորձում է Դոնալդ Թրամփի կողմնակիցներին հեռացնելով, նրա վերահսկողության տակ առնել և ավելի համադրված աշխատանք տանել Սպիտակ տան հետ: 

Սիտակ տանը պաշտոնյաների փոփոխության գործընթացի շարունակումը կարող է հանգել նախագահի պաշտոնից հեռացնելու կամ նրան վերահսկողության տակ առնելու խնդրին: 

Թրամփը նախագահական ընտրություններում հաղթեց պոպուլիստական կարգախոսներ հնչեցնելու և  հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունների դժգոհությունների արդյունքում: Չնայած Հանրապետական կուսակցության ղեկավարները վերջում համոզվեցին համագործակցել Դոնալդ Թրամփի հետ, սակայն սկզբում նրանցից և ոչ մեկը համաձայն չեր Դոնալդ Թրամփի նախահագ ընտրվելուն: 

Այժմ Դոնալդ Թրամփի բոլոր կողմնակիցները հեռանում են աշխատանքից: Նրանք կողմ էին Դոնալդ Թրամփի ծայրահեղական և պոպուլիստական գաղափարներին: Եթե այս գործընթացը շարունակվի նույնությամբ,  ապա վերջում  Թրամփը կկորցնի իր ամբողջ ուժը և եթե պաշտոնից  էլ չհեռացվի, այլևս  չի կարող լինել նախկին Թրամփը: