Դիվանագիտական պատերազմ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև
Վաշինգտոնի և Մոսկվայի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվելով, ԱՄՆ կառավարությունը Սան Ֆրանցիսկոում Ռուսաստանի հյուպատոսարանն ու ԱՄՆ-ի տարածքում այդ երկրի երկու այլ կենտրոնները փակվելու հրահանգ է տվել:
ԱՄՆ պետքարտուղարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ այդ քայլի նպատակը երկու երկրի դիվանագիտական առաքելությունների մակարդակի հավասարեցումն է: Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունը մի քանի ամիս հապավումից հետո պատասխանելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քայլին, Ռուսաստանի տարածքից արտաքսեց մի քանի հարյուր ամերիկացի դիվանագետների և փակեց այդ երկրի դիվանագիտական մի քանի շենքերը: Այդ քայլը դեմ առավ ԱՄՆ-ի կառավարության պատասխան քայլին և ինչպես Սպիտակ տունն է հայտարարել, նախագահ Դոնալդ Թրամփն արձակել է Ռուսաստանի կառավարությանը պատկանող երեք կենտրոնների, այդ թվում Սան Ֆրանցիսկոում ԱՄՆ-ի հյուպատոսարանի փակման հրահանգը:
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական պատերազմը ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ և աշխարհում ատոմային ամենամեծ զինապահեստներն ունեցող երկրներ՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առավել մեծ հակամարտության մի բաժինն է: Ռուսները, որ մտադիր են թիկունքում թողնել ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած շրջանի նվաստացումն ու ջլատումը, իրենց հզորության վերականգնման և աշխարհում գերուժի նախկին դիրքը զբաղեցնելու ուղղությամբ են քայլ վերցնում: Այդ պատճառով էլ վերջին տարիներին Ռուսաստանը որոշ քայլեր է ձեռնարկել Վրաստանում, Ուկրաինայում ու ամենակարևորը՝ Ասիայի արևմուտքում, ինչը բացահայտ կերպով հակասում է ԱՄՆ-ի գլխավորած արևմուտքի շահերին:
Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը միջազգային ասպարեզում այդ երկրի ուժի ցուցադրման վերականգնման և ԱՄՆ-ի նախկին կառավարության համագործակցության ձգտող քաղաքականությունից հրաժարվելու խորհրդանիշն էր: Թրամփը «Նախ Ամերիկան» կարգախոսով և խրախուսական քաղաքականություններ որդեգրելով, նպատակ ունի ԱՄՆ-ին վերադարձնել 1990-ական թվականների առաջին կեսին՝ ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած շրջանին, երբ այդ երկիրն աշխարհում միակ գերուժն էր համարվում: Թեև Դոնալդ Թրամփն անհատապես հակված է Ռուսաստանի հետ հաշտությանն ու այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը, այդուհանդերձ ԱՄՆ-ի քաղաքական կառույցը պաշտպանում է Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների խաթարմանն ուղղված ցանկացած քայլ և նույնիսկ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը վերաբերող գործում ԱՄՆ նախագահին ճնշման տակ դնելու հարցում չի տատանվում:
Այս պահին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատարների ընդգծմամբ, երկու երկրի հարաբերությունները շատ ավելի լարված են, նույնիսկ սառը պատերազմի վերջին տասնամյակի համեմատությամբ: ԱՄՆ-ն տնտեսական ամենախիստ պատժամիջոցներն է գործադրել Ռուսաստանի դեմ և Ռուսաստանն էլ չեզոքացնում է Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Ուկրաինայում ու Սիրիայում ԱՄՆ-ի բոլոր ծրագրերը: Չնայած Գերմանիայում G20-ի գագաթնաժողովին առընթեր տեղի ունեցած աղմկահարույց հանդիպմանը չի թվում, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները ցանկություն ունենան և կամ ընդունակ լինեն հաղթահարել այս թշնամական մթնոլորտը: Հետևաբար ապագայում երկու երկրի միջև սառը պատերազմի առավել խստացումը չի բացառվում: