Լիբանանի Հեզոլլահը հակադարձել է ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի ցուցադրական տեղաշարժերին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i71229-Լիբանանի_Հեզոլլահը_հակադարձել_է_ԻԼԻՊ_ի_դեմ_ԱՄՆ_ի_ցուցադրական_տեղաշարժերին
Լիբանանի Հեզբոլլահը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Դեյր Էլ-Զորում ԻԼԻՊ-ի ուժերին տեղափոխող ավտոշարասյան վրա ԱՄՆ-ի հարձակումը հակաահաբեկչական պայքարի հետ որևէ առնչություն չի ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2017 08:26 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզոլլահը հակադարձել է ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի ցուցադրական տեղաշարժերին

Լիբանանի Հեզբոլլահը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Դեյր Էլ-Զորում ԻԼԻՊ-ի ուժերին տեղափոխող ավտոշարասյան վրա ԱՄՆ-ի հարձակումը հակաահաբեկչական պայքարի հետ որևէ առնչություն չի ունեցել:

Հեզբոլլահի հաղորդագրությունում նշված է.«ԱՄՆ կործանիչները խանգարում են Լիբանանի հյուսիս-արևելյան շրջանից դեպի Դեյր Էլ-Զոր  ԻԼԻՊ-ի ուժերին ու նրանց ընտանիքներին տեղափոխող ավտոբուսների ընթացքին և անապատում շրջապատել են նրանց»:

Հեզբոլլահի ղեկավարությամբ Լիբանանի դիմադրության և բանակային ուժերի դեմ պայքարում ԻԼԻՊ-ի պարտություններից հետո, Սիրիայի կառավարության համաձայնությամբ և Հեզբոլլահի օգնությամբ, որոշվել է, որ  խմբավորման ուժերը հեռանան Սիրիայի և Լիբանանի սահմանամերձ տարածքներից դեպի Դեյր Էլ-Զորի շրջան: Լիբանանի արևելյան տարածքները ազատվել են ԻԼԻՊ-ի վերահսկողությունից: Ահաբեկիչներին տեղափոխող վերջին ավտոբուսը լքել է Լիբանանի Բաալբաքի բարձրունքը: Այդպիսով ավարտվել է Լիբանանից ահաբեկիչների տարհանումը: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն իր անտեղի միջամտությամբ , խափանում է Լիբանանից ահաբեկիչների հեռացմանը նպաստող համաձայնության իրագործումը: ԱՄՆ-ի քարոզչական քայլերի պատճառով, Լիբանանի Հեզբոլլահն ընդունել է բացահայտիչ դիրքորոշում: ԱՄՆ-ն այն դեպքում է խանգարում ահաբեկիչների ավտոշարասյան երթը, երբ ավելի քան հազար ԻԼԻՊ-ականների, մասնավորապես խմբավորման արտասահմանցի անդամներին թույլ էտվել Իրաքի Թալ Աֆար շրջանից դեպի քրդերի տարածք փախչել: Դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ քայլերն ահաբեկչության դեմ պայքարի հետ առնչություն չունեն:

Ցուցադրական քայլերով ԱՄՆ-ը փորձում է հանդես գալ ահաբեկիչների դեմ պայքարի դրոշակակրի դերում ՝ միջազգային հանրությանն ահաբեկիչներին աջակցելու հարցում ապակողմնորոշելու նպատակով: Սիրիայի և Լիբանանի սահմանից ԻԼԻՊ-ի ուժերին Ալբու Քեմալ և Դեյր Էլ-Զորի տարածք տեղափոխումն իրականացվում է Սիրիայի սահմաններից ներս ապաէսկալացիոն գոտիները տարածելու նպատակով: Սակայն ԱՄՆ քաղաքականությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը Միջին Արևելքում կայունության ու անվտանգության հաստատումն իր շահերի ուղղությամբ չի գնահատում և  բնականաբար անապահով տարածքում, հնարավոր կլինի ապահովել Իսրայելի շահերը: 

Ամեն անգամ, երբ տարածաշրջանում  ահաբեկչության դեմ պայքարում Դիմադրության ուժերի կողմից հաջողություններ են արձանագրվում, այսպես կոչված ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիան փորձում է անկարևոր ներկայացնել այդ նվաճումները և Դիմադրության դիմագիծն աղավաղելով , ներկայանալ որպես ահաբեկիչների դեմ լուրջ պայքարող: Ամեն դեպքում, ԱՄՆ-ի տեղաշարժերը ոչ միայն չեն օգնել ահաբեկիչների դեմ պայքարին, այլև տարաբեր շրջանների վրա հարձակումներով, ամերիկացիներն ահաբեկիչներին օգնել են ավարտել իրենց ոճրագործությունները: Տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունները բացահայտել են ահաբեկչության դեմ պայքարում ամերիկացի պետայրերի խաբուսիկ էությունը: Դրա հետևանքով, միջազգային հանրությունն անվստահությամբ է տրամադրվել  հակաահաբեկչական պայքարի հարցում ԱՄՆ-ի խոստումների նկատմամբ: