Ադրբեջանին են հանձնվել Ռուսաստանից գնած զինտեխնիկաները
Ադրբեջանին են հանձնվել Ռուսաստանից գնած զինտեխնիկաները՝ զրահապատ ինքնագնացները և «T-90» տանկերը:
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համաձայնագրով՝ Ադրբեջան են առաքվել «PDM-3» զրահապատ ինքնագնացները: Ռուսական ռազմական տեխնիկաների Ադրբեջան առաքման գործընթացն ավարտվելու է 2018 թվականին:
Փորձագետների կարծիքով՝ ռուսական արդիական տանկերի հանձնմամբ, Ադրբեջանը ցուցադրելու է Հայաստանի նկատմամբ մասնավորապես ցամաքային մարտերում իր գերակայությունը, ինչը կարող է կրկին անգամ լարել հակամարտող կողմերի հարաբերությունները:
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ու տեխնիկական համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականին, սակայն Մոսկվան անցյալ տարիներին հետաձգել է Բաքվին զինտեխնիկաների հանձնումը: Ավելի վաղ նաև Ադրբեջանին ռուսական տեխնիկաների տրամադրման հետևանքով, Կովկասում հակամարտող կողմերը Ռուսատանից զենք գնեցին: Փորձագետների կարծիքով, Ռուսաստանից զենք գնելու պատճառով, լարվել են հակամարտող կողմերի միջև բախումները: Անկասկած առաջիկայում Հայաստանը ևս Ադրբեջանին իր դիրքերը չզիջելու նպատակով զինտեխնիկաներ է գնելու: Ավելի վաղ, Ռուսաստանը 200 միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Հայաստանին՝ Ադրբեջանի հավանական հարձակումների դիմակայման նպատակով Հայաստանին արդիական զենքեր հանձնելու նպատակով: Այնուամենայնիվ, այդ հարցում Հայաստանը չի կարողացել հավասարվել Ադրբեջանին: Իրողությունն այն է, որ Ռուսաստանից, Իսրայելի ռասիստ ռեժիմից, Հարավային Կորեայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Պակիստանից խոշոր քանակությամբ զենքեր գնելով, Ադրբեջանն առաջ է անցել Հայաստանից: Այդ կապակցությամբ, Global Firepower միջազգային ընկերությունը վերջերս ներկայացրել էր աշխարհի լավագույն բանակների ցանկը, որտեղ Ադրբեջանի և Հայաստանի բանակները համապատասխանանաբար գրավել էին 58-րդ և 93-րդ տեղերը: Հայաստանը զիջում է նույնիսկ 83-րդ հորիզոնականում հայտնված Վրաստանին: Երևի հենց այդ պատճառով է, որ ապրիլյան պատերազմի ընթացքում, Ադրբեջանը կարողացավ հետ ստանալ իր տարածքների մի մասը:
Այդ կապակցությամբ ազերի ռազմական հարցերի փորձագետ Ռաշադ Սուլեյմանովն ասել է.«Ադրբեջանի և Հայաստանի միջև ապրիլյան պատերազմի ժամանակ, նկատելի էր, որ Ադրբեջանը կիրառել է իր գնած զինտեխնիկաների տասից 15 տոկոսը»: