Դեյր Էլ-Զոր քաղաքում ԻԼԻՊ-ի պարտությունը մոտ է
Երեք տարի պաշարումից հետո Սիրիայի բանակի և դիմադրության ուժերը կարողացել են կոտրել երկրի արևելքում գտնվող Դեյր Էլ-Զոր քաղաքի պաշարումը և մեծ հաղթանակ արձանագրել ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում:
Այն բանից հետո երբ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Սիրիայի և Լիբանանի սահմանում գտնվող Արևելյան Ալ-Ղալմուն քաղաքում մեծ պարտություն կրեց Հեզբոլահի ուժերից, իսկ Իրաքում ազատագրվեց Թալաֆար քաղաքը, այժմ Սիրիայի Դեյր Էլ-Զոր քաղաքը ևս ազատագրման շեմին է: Այս գործընթացը վկայում է այն մասին որ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հովանավորվող ԻԼԻՊ-ական ահաբեկչությունը թուլացել է: ԻԻՀ, Ռուսաստանի, Սիրիայի և Լիբանանի Հեզբոլահ շարժման համագործակցությունը վկայում է հակահաբեկչական պայքարի իրական կոալիցիայի ձևավորման մասին:
Այս կապակցությամբ Սիրիայի հարցով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.«Ահաբեկիչների դեմ պատերազմում Իրանի, Սիրիայի, ՌԴ-ի և դիմադրության ճակատի արձանագրած ակնառու հաջողությունները, վկայում են հրապարակային և քաղաքական մեծ ձեռքբերումների մասին»:
Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում արձանագրված հերթական հաղթանակները և այդ ուղղությամբ որդեգրած մարտավարությունը ահաբեկիչներից և նրանց հովանավորող ուժերից խլել է նախաձեռնությունը :
Արևելյան Ալ-Ղալմունում որդեգրած մարտավարությունը և ԻԼԻՊ ահաբեկչական խմբի զինյալներին այդ տարածքից դեպի Դեյր Էլ-Զոր տեղափոխելը վերջ տվեց ԻԼԻՊ-ի ներկայությանը Սիրիայի և Լիբանաի սահմաններում: Ավելի վաղ, այդ մարտավարությունն իրագործվել էր Սիրիայի հյուսիասային Հալեպ քաղաքում , որի արդյունքում ԻԼԻՊ-ականները վայր դնելով զենքը, այդ քաղաքից տեղափոխվել էին Սիրիայի հյուսիս արևմտյան Էդլիբ քաղաքը:
Ինչպես ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը.«Սիրիայում պաշարման մեջ գտնվող որոշ խմբերի տեղափոխելը այդ երկրի մի վայրից մի այլ տարածք,լոկ մարտավարական քայլ է և ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունում»:
Ահաբեկչության դեմ պայքարում որդեգրած տարբեր տեսակի մարտավարությունն Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Լիբանաի Հեզբոլլահ շարժման կոալիցիայի ընդհանուր ռազմավարության մի մասն է կազմում: Ստեղծված կոալիցիայի շրջանակում Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի համար ապահով վայր գոյություն չի կարող ունենալ, որը նրանք կարողանան օգտագործել որպես իրենց ինքնակոչ խալիֆայության կենտրոն:
Ահաբեկչական խմբերի տեղափոխման մարտավարությունը իրականում ավելի է կենտրոնացրել Սիրիայում հակահաբեկչական կոալիցիայի աշխատանքները և ներկայումս Արևելյան Ալ-Ղալմուն տարածքում ԻԼԻՊ-ի պարտությունը ճանապարհ է հարթել Սիրիայի Դեյր Էլ-Զոր քաղաքի լիովին ազատագրման համար:
Դեյր Էլ-Զորը գտնվում է Սիրիայի Ալ-Ռաքքա քաղաքի մոտակայղում որը ԻԼԻՊ-ը հռչակել է իր խալիֆայության կենտրոնը, իսկ մյուս կողմից սահմանակից է Իրաքի հետ:
Դեյր Էլ-Զորում հաղթանակը կարող է վերջ տալ ԻԼԻՊ-ի ներկայությանը Սիրիայում:
Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Լիբանանի Հեզբոլլահ շարժման ռազմավարական համագործակցությունը ահաբեկչության դեմ ճակատում Սիրիայում ահաբեկչության պարտության մատնելու բանալին է և Սիրիայում ու Իրաքում ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների ազատագրումը ցույց է տալիս որ ապագայում հնարավոր է կայունություն և խաղաղություն հաստատել Միջին Արևելքի տարածաշրջանում:
Այս հաղթանակը նաև ցույց է տալիս, որ ահաբեկչությունը հովանավորող ռեժիմները ձախողել են տարածաշրջանի անկախ երկրներն ապակայունացնելու իրենց նախագծերում: