Արաբիան շարունակում է Եմենում իր ոճրագործությունները
Արաբիան շարունակում է Եմենի դեմ իր ավիահարձակումները, ինչը մտահոգել են միջազգային հանրությանը:
Եմենում Ալե-սաուդական ռեժիմի ոճրագործությունները շարունակվելով, միջազգային հանրությունն ընդգծել է այդ հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ևս հայտարարել է Եմենի դեմ պատերազմում մարդու իրավունքների ոտնահարման մասին այդ կազմակերպության կողմից հետաքննության անցկացումը: Երեքշաբթի օրը խորհուրդը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պետք է պատասխանատվություն կրի Եմենում մարդու իրավունքների ոտնահարման շուրջ հետաքննություն անցկացնելու համար: Եմենի մարդու իրավունքների նախարարության տվյալներով, 2015 թվականից ի վեր այդ երկրում սաուդցիների հարձակումների հետևանքով զոհվել է 10 373 քաղաքացի, այդ թվում` 2130 երեխաներ և 1813 կանայք: Ալե-սաուդական ռեժիմի ոճրագործությունների պատճառով, հազարավոր եմենցիներ վիրավորվել և անօթևան են դարձել: Լուրջ վնասներ են կրել երկրի ենթակառուցվածքները: Եմենում սաուդցիների ու նրանց դաշնակիցների քայլերը ոճրագործություն են համարվում: Այդ հարձակումները վկայում են Եմենում Արաբիայի կրած պարտության մասին, քանի որ չիրականացնելով իր նպատակները, Արաբիան հայտնվել է միջազգային հանրության քննադատությունների ու ատելության թիրախում: Այստեղ, միջազգային հանրությունը քննադատում է նաև ՄԱԿ-ին` սաուդցիների ոճրագործությունների հարցում լռելու համար, կազմակերպությունից պահանջելով վերահասու լինել այդ ոճրագործություններին: Արաբիայի անմարդկային քայլերը մի կողմից հայտնվում են ՄԱԿ-ի ԱԽ-ի նման կառույցների քննադատության թիրախում, իսկ մյուս կողմից, գնալով ականատես ենք լինում ՄԱԿ-ի իրավական ու հասարակական մարմիններում Արաբիայի անդամակցությանը:
Վերջերս իր արևմտյան դաշնակիցների աջակցության շնորհիվ , Սաուդյան Արաբիան կրկին դարձավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների անդամ: Դա այն դեպքում, երբ խորհրդում իր անդամակցության նախորդ շրջանում, Արաբիան որոշ ժամանակ դարձավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անկախ փորձագետների հանձնաժողովի նախագահ: Ռիադի նկատմամբ ՄԱԿ-ի հակասական քայլերը վկայում են մարդու իրավունքների միջազգային ռազմավարաության ոլորտում առավել քան երբևէ քաղաքականության գործոնի դերակատարության մասին: Նման հակասական դիրքորոշումների արդյունքը եղել է ՄԱԿ-ի նկատմամբ Եմենի ժողովրդի անվստահությունը, քանի որ ՄԱԿ-ն այս հարցում ապացուցել է , որ անկարող է գործունյա ու արդյունավետ քայլեր անել: