Ճապոնիայի վաչապետի հատուկ ներկայացուցչի Թեհրան կատարած այցի բազմակողմանի նպատակները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i71467-Ճապոնիայի_վաչապետի_հատուկ_ներկայացուցչի_Թեհրան_կատարած_այցի_բազմակողմանի_նպատակները
Թեհրան կատարած այցի ընթացքում Ճապոնիայի վաչապետի հատուկ ներկայացուցիչ Մասահիկո Կոմորան հանդիպում է ունեցել ԻԻՀ-ի պետայրերի հետ: Կողմերը զրուցել են երկկողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2017 09:11 Asia/Tehran
  • Ճապոնիայի վաչապետի հատուկ ներկայացուցչի Թեհրան կատարած այցի բազմակողմանի նպատակները

Թեհրան կատարած այցի ընթացքում Ճապոնիայի վաչապետի հատուկ ներկայացուցիչ Մասահիկո Կոմորան հանդիպում է ունեցել ԻԻՀ-ի պետայրերի հետ: Կողմերը զրուցել են երկկողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ընթացքում  Մասահիկո Կոմորան նախագահին է հանձնել Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի գրավոր ուղերձը, որտեղ ընդգծվել է Թեհրան-Տոկիո հարաբերությունների ընդլայնումը:  Մասահիկո Կոմորան ասել է.«Տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության հարցում Իրանը մշտապես կառուցողական դերակատարություն է ունեցել»:

Անդրադառնալով Կորեկան թերակղզում իրավիճակի սրմանը, Կոմորան ԻԻՀ-ին հիշել է որպես կրևոր երկիր, որ կարող է օգնել այդ ճգնաժամի կարգավորմանը:

Իրանի նախագահի հղած Ճապոնիայի վարչապետի գրավոր ուղերձը ու Թեհրանի պետայրերի հետ Կոմորայի զրույցների գլխավոր առանցնքները ցույց են տալիս, որ այդ հանդիպումները կենտրոնացած են երկու խնդիրների, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի ու տարածաշրջանային խնդիրների և երկու երկրի երկկողմ հարաբերությունների մակարդակի շուրջ:

Որպես տնտեսական ու քաղաքական հզոր ուժ ՀԳՀԾ-ի վերբերյալ Ճապոնիայի դիրքորոշումը պարզ է: Ռոհանիի հետ հանդիպմանը Կոմորան հավաստել է.«ՀԳՀԾ-ին իրանի հավատարմության մասին կասկածներ չկան և Տոկիոն աջակցում է ՀԳՀԾ-ի ամբողջական գործադրմանը»:

Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Տոկիոն լիովին ընկալել է ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու և տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանման կարևորությունը: Այդ դիրքորոշման մասին բացահայտ հայտարարությունը խոսում է միջազգային կարևոր խնդիրների վերաբերյալ Տոկիոյի հայացքների մասին: Սակայն զարգացումների վերաբերյալ երկրների դերակատարության կարևորությունը զգալի է դառնում այն ժամանակ, երբ ավելանում են միջազգային լարվածությունների վերաբերյալ մտահոգությունները: Այժմ Ճապոնիայի տեսակետից Իրանը կարևոր և ազդեցիկ դերակատարություն ունի տարածաշրջանային խնդիրների լուծման գործում: Անկասկած այս դերակատարությունը Տոկիոյի համար կարևոր գործոն է տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում:

«Միջին Արևելք» պարբերականը մի հոդվածում անդրադարձել է Farin Afras պարբերականում տպագրված Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հոդվածին: Այդ հոդվածում Զարիֆը կարևորում է միջազգային ասպարեզում  միջազգային ու բազմակողմանի համագործակցությունները և ուժի կիրառումը համարում է անհամապատասխան ելք: Այժմ միջազգային ասպարեզում ճգնաժամերը կարգավորելու համար այս հայեցակարգն ընդունվել է որպես ռազմավարական տարբերակ: Աշխարհի շատ երկրների այդ թվում ճապոնիայի հետ հարաբերությունների հարցում Իրանի ուշադրության կենտրոնում է դիվանագիտական այդ տրամաբանական մոտեցումը: Այդ հիմունքով էլ Մասահիկո Կոմորան համաշխարհային հարթակում հովանավորել է Իրանի դիրքորոշումներն ասելով.«Իմ երկրի համար մեծ նշանակություն ունեն այդ դիրքորոշումները»:

Այժմ հարց է առաջանում, թե արդյոք Ճապոնիայի վարչապետի հատուկ ներկայացուցչի Թեհրան կատարած այցը և Իրանի նախագահին հղած վարչապետի գրավոր ուղերձը կարո՞ղ է նոր սկիզբ համարվել Թեհրան-Տոկիո հարաբերությունների համար: