Սիրիայի պաշտպանության նախարարի ժամանումը Դեյր-Էլ-Զոր և հաղթանակի պաշտոնական հայտարարումը
Սիրիայի բանակի կողմից Դեյր-Էլ-Զոր քաղաքի պաշարումը ճեղքվելուց ընդամենը երկու օր անց, այդ երկրի պաշտպանության նախարար Էմադ Ֆահադ Ջասեմ Ալ-Ֆարիջը ռազմական ջոկատներն այցելելու և նրանց վերջին իրավիճակին ծանոթանալու նպատակով ժամանել է այդ քաղաք:
Էմադ Ֆահադ Ջասեմ Ալ-Ֆարիջը սիրիացի առաջին բարձրաստիճան պաշտոնատարն է, ով անցած օրը ԻԼԻՊ-ի կողմից Դեյր-էլ-Զորի երեքամյա պաշարումից հետո այդ ռազմավարական քաղաքն է մուտք գործում:
Քաղաքի պաշարման օղակը ճեղքվելուց երկու օր հետո Սիրիայի պաշտպանության նախարարի ժամանումը Դեյր-Էլ-Զոր կարելի է ընդունել, որպես հաղթանակի պաշտոնական հայտարարություն: Դեյր-Էլ-Զոր կատարված այս շտապ այցը վկայում է դրա մեծ նշանակության մասին:
Դեյր-Էլ-Զորի կարևորության գլխավոր պատճառներից մեկը դրա տնտեսական նշանակությունն է: Սիրիայի նավթի գլխավոր պաշարները գտնվում են Դեյր-Էլ-Զոր և Հասաքա նահանգներում: ԱՄՆ-ի էներգետիկայի վարչության վիճակագրական տվյալների համաձայն` 2010 թվականին այս երկու նահանգներում նավթի արտադրությունը հասավ 380 հազար բարելի, որի 140 հազար բարելն արտահանվում էր: Միևնույն ժամանակ Սիրիայի հացահատիկի 57 և բամբակի 75 տոկոսն արտադրվում է Դեյր-Էլ-Զոր, Հասաքա և Ռաքքա քաղաքներում: Հետևաբար Դեյր-Էլ-Զորը տնտեսական մեծ նշանակություն ունի ԻԼԻՊ-ի ահաբեկիչների համար: Այս կապակցությամբ Ասիայի արևմուտքի հարցերի փորձագետ Հոսեյն Ռույվարանն ասում է. «Սիրիայի նավթի պաշարների մի մասը գտնվում է Հասաքա, իսկ մեկ այլ մասը Դեյր-Էլ-Զոր նահանգներում և ԻԼԻՊ-ն այդ պաշարները շահագործում էր իր ուժերին պաշտպանելու համար: Այսօր այդ տարածքների ազատագրմամբ և Սիրիայի նավթային տարածքներից ԻԼԻՊ-ի դուսր գալով,ահաբեկչական այս խումբն իր ուժերի կարիքներն ապահովելու հարցում լուրջ դժվարության է հանդիպելու»:
Դեյր-Էլ-Զորի կարևորության մյուս գլխավոր պատճառը վերաբերում է Սիրիայում պատերազմի և ահաբեկչական խմբերի ապագա ճակատագրի վրա քաղաքի պաշարումը ճեղքվելու ազդեցությանը: Դեյր-Էլ-Զորը մոտիկ է Իրաքին: Այսօր Դեյր-Էլ-Զորի պաշարման օղակի ճեղքվելը խզելով Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հաղորդակցման ուղիները թափ է հաղորդելու նրանց փլուզման գործընթացին: Միևնույն ժամանակ Դեյր-Էլ-Զորի ազատագրումն իրականացվեց հնարավոր ամենակարճ ժամկետում:
Սա կարող է բացասական հոգեբանական ազդեցություն գործել ահաբեկիչների վրա և փոխարենը հոգեբանական դրական ազդեցություն ունենալ սիրիացի ուժերի և նրանց դաշնակիցների համար: Հոգեբանական այս ազդեցությունն այն աստիճանի է, որ նույնիսկ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստեֆան Դի Միստուրան Դեյր-Էլ-Զոր քաղաքի պաշարման օղակը ճեղքվելուց ընդամենը մեկ օր անց խոսքն ուղղելով սիրիական ընդդիմությանը, նրանց կոչ արեց «հաշտվել իրականության հետ և ընդունել, որ պատերազմում պարտություն են կրել և որևէ ձեռքբերում չեն ունեցել»:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ եթե Հալեպի ազատագրումն ահաբեկիչների դեմ պատերազմում Սիրիայի արձանագրած հաջողությունների սկիզբն էր, Դեյր-Էլ-Զորի պաշարման օղակի ճեղքումը կարելի է Սիրիայի շտապ անցումը կատարել «հետահաբեկչական» ժամանակաշրջանին: Այս կարևոր հարցը նկատի առնելով է, որ Բաշար Ասադը Դեյր-Էլ-Զորի պաշարումը ճեղքվելուց ընդամենը երկու օր անց Սիրիայի պաշտպանության նախարարին գործողում այդտեղ, որպեսզի ռազմական իրավիճակը վերահսկողության տակ առնելով նաև կարևոր մեսիջ հղի Սիրիայի համակարգի ընդդիմությանը: Սիրիայում դիմադրությունն արդյունքի է հանգել և ահաբեկիչների կողմից զավթված տարածքները մեկը մյուսի հետևից ազատագրվում են; Իսկ դա նշանակում է որ Սիրիայի համակարգն ու նաև տարածքային ամբողջականությունը պահպանվում են: