Դոնալդ Թրամփը փորձում է արաբական երկրներում իրանաֆոբիա տարածել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i71633-Դոնալդ_Թրամփը_փորձում_է_արաբական_երկրներում_իրանաֆոբիա_տարածել
Քուվեյթի ամիր շեյխ Սաբահ Ալե Ահմեդ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի այցը ԱՄՆ և նրա հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ, կրկին առիթ ստեղծեց վերջինիս համար` արաբական երկրներում իրանաֆոբիա տարածելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2017 09:04 Asia/Tehran
  • Դոնալդ Թրամփը փորձում է  արաբական երկրներում իրանաֆոբիա տարածել

Քուվեյթի ամիր շեյխ Սաբահ Ալե Ահմեդ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի այցը ԱՄՆ և նրա հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ, կրկին առիթ ստեղծեց վերջինիս համար` արաբական երկրներում իրանաֆոբիա տարածելու համար:

Սպիտակ տունը մի հաղորդագրությամբ հայտատարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը առանձին հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի  թագաժառանգ Մոհամեդ Բեն Սալմանի, Աբուդաբիի  թագաժառանգ՝Մոհամեդ Բեն Զայեդ Ալե Նահյանի  և Կատարի ամիր շեյխ Թամիմ Բեն Համդ Ալե Սանիի հետ:

Հաղորդագրությունում նշված է, որ Քուվեյթի ամիրի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսում Թրամփը կրկին Իրանին մեղադրել է ահաբեկչությանը հովանավորելու մեջ:

ԱՄՆ-ն փորձում է իրանաֆոբիա տարածելով Միջին Արևելքի տարածաշրջանում, հասնել իր քաղաքական նպատակներին: Չնայած Իրանի դեմ արաբական երկրներին միավորելու Դոնալդ Թրամփի քաղաքականությունը ձախողել է, սակայն ԱՄՆ-ն  շարունակում է սպառազինության վաճառել արաբական երկրներին: Արաբական նավթառատ երկրների դոլարների հոսքը դեպի ԱՄՆ, նոր աշխատատեղեր է ստեղծել այդ երկրում, ինչը Դոնալդ Թրամփի նպատակն է: Նա փորձում է իրանաֆոբիա տարածել արաբակն երկրներում:

Անդրադառնալով ԱՄՆ-ի Նախագահի հակասական քաղաքականություններին, Միջին Արևելքի տարածաշրջանում Նյու Յորք Թայմս օրաթերթը գրել է.-«Հակաիրանական կոպիտ դիրքորոշումը և Ռիադի հետ  110 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքի պայմանագիրը վկայում է  Արաբական երկրների  դոլարներից օգտագործելու Վաշինգտոնի քաղաքականության մասին»:

Նման պայմաններում  բոլորը տեղյակ են, որ երկրներն են տարածաշրջանում հովանավորում ահաբեկիչներին: 

Իրականությունը խեղաթյուրելով Դոնալդ Թրամփը չի կարող  կոծկել այն փաստը, որ ԱՄՆ-ն է հովանավորում ահաբեկչական խմբերին տարծաշրջանում: 

Ներկայումս երբ ահաբեկչական խմբերը Սիրիայում պարտության են մատնվել, ԱՄՆ-ն փորձում է փրկել նրանց: 

Այս կապակցությամբ ՌԴ խորհրդի պաշտպանական ու ապահովական կոմիտեի տեղակալ Ֆրանց Կլինցովիչն ասել է.-« ԱՄՆ-ն փորձում է ուղղաթիռներով ԻԼԻՊ-ի պարագլուխներին Դեյր Էլ-Զորից փախցնել և այդ քայլը վկայում է ԱՄՆ-ի և ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կապերի մասին»: 

Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների կողմից Դեյր Էլ-Զոր քաղաքի պաշարումը կոտրելուց հետո, լրատվական աղբյուրները հաղորդեցին, որ օգոստոսի 20-ին ամերիկյան ռազմական ուղղաթիռները փորձել են ԻԼԻՊ-ի ավագ պարագլուխներին փախցնել քաղաքից:

Նման հաղորդումները վկայում են որ ԱՄՆ-ը տարածաշրջանում հովանավորում է ահաբեկչությունը և իրանաֆոբիան դարձրել է պատրվակ`  իր քայլերը կոծկելու համար: