Անկարան զգուշացրել է Գերմանիայում ապրող թուրքերին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը զգուշացրել է Գերմանիայում ապրող իր երկրի քաղաքացիներին:
Սեպտեմբերի 9-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն է տարածել, որում լուրջ նախազգուշացրել է Գերմանիայում բնակվող իր քաղաքացիներին և նրանց, ովքեր այդ երկիր են այցելելու: Հաղորդագրությունում Թուրքիայի ԱԳ նախարարությունը զգուշացրել է թուրք քաղաքացիներին ՝ գերմանացի ծայրահեղական խմբերի ռասիստական քայլերի ու ագրեսիվ կապակցությամբ:
Գերմանիայում «Էրդողան բերգեր» արագ պատրաստվող սննդի ճաշարան է բացվել: Դա դարձակետային իրադարձություն էր Բեռլին-Անկարա հարաբերություններում: Թեև ճնշումների ու սպառնալիքների պատճառով ճաշարանի գործունեությունը դադարեց, սակայն ապացուցվեց, որ Գերմանիայում ծավալվում է Թուրքիայի լրտեսական գործունեությունը: Այդպիսով, Թուրքիան կրկին անգամ պնդեց Գերմանիայի NDR հեռուստաընկերության դոսիեն վերանայել, որը երկու րոպե տևողությամբ հումորային երաժշտական համարով , վեր էր հանել Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման քննադատողների նկատմամբ Էրդողանի ամբիցիոզ վերաբերմունքի հարցը: Իհարկե հաջորդ օրը Գերմանիայի ԱԳ նախարարությունում հակադարձ եղավ NDR հեռուստաընկերության եթերից տեսահոլովակը հանելու որոշմանը: Նախարարության փոխխոսնակ ՝ Սասուն Շեբլին Գերմանիայում Էրդողանի մասին քննադատական համարի հեռարձակմանը Թուրքիայի ընդդիմության մասին ասել է.«Մենք չենք քննարկում մեր մեդիա և խոսքի ազատության հարցը»:
Երկու երկրի հարաբերությունների սառեցման մի մասն առնչվում է այն հարցին, որ չնայած Բեռլինի պետայրերի խոստովանությանը, Թուրքիան ձերբակալել է Գերմանիայի մի քանի քաղաքացիների ՝ նրանց մեդիա գործունեության պատճառով: Երկու երկրի միջև մեդիա պայքարը վաղ անցյալ ունի: Գերմանիայի «Բիլդտ» պարբերականը Ռեջեբ Թայիբ Էրդողանին պատկերել էր Ադոլֆ Հիտլերի նման ՝ նրան բռնապետ անվանելով: Այդ քայլին հակադարձեց Թուրքիայի «Թաղվիմ» օրաթերթը , որն Անգելա Մերկելի նկարն էր հրապարակել, նրան անվանելով նեոնացիստ:
Անկախ տարաձայնությունների անցյալից, թվում է, որ այժմ հերթը Թուրքիային է հասել, որ Գերմանիայի ընտրությունների սեմին , Բեռլինի պետայրերի քայլը հակադարձի Թուրքիայի Սահանադրական բարեփոխումների մասին հանրաքվեի հետ կապված քայլին: Այդ ուղղությամբ է գնահատվում նախընտրական հանրահավաքներին Գերմանիայում ապրող թուրքերին զգուշացնելու Թուրքիայի ԱԳ նախարարության քայլը: Գերմանիայի ընտրությունների սեմին, Թուրքիայի կողմից առաջ է քաշվել ահաբեկչական խմբերի տեղաշարժերի հավանականության հարցը, որը վկայում է Գերմանիայի հասարակությունում անվտանգության հաստատման գործում այդ երկրի անվտանգության կառույցների անկարողության մասին: Թուրքիայի պետայրերը ջանում են այսպես ասած քաղաքական նուրբ քայլերով, Անկարա-Բեռլին տարաձայնությունը դարձնել Գերմանիայի ընտրություններում գերմանական կուսակցությունների լծակը, հատկապես, որ ասվում է, թե հիշյալ կուսակցություններն իրենց ընտրապայքարի համար ապավինում են Թուրքիայի դեմ հայտարարություններին ՝ Եվրամիությունում այդ երկրի անդամակցությունը խանգարելու նպատակով: