ՀԱՊԿ-ի անդամ երկրները միաժամանակ զորավարժություն են անցկացնում
ՀԱՊԿ-ի անդամ 6 երկրնրը միաժամանակ զորավարժություն են անցկացնում Ղազախստանում, Տաջիկստանում և Ռուսաստանում:
«Հավաքական պայքար 2017» անվամբ ՀԱՊԿ-ի անդամ երկրների համատեղ զորավարժությունը մեկնարկել է օգոստոսի 14-ին և այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 22-ը: Զորավարշժությունները անցկացվում են միաժամանակ Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի ռազմաբազաներում:
Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ-ի անդամ եկրների ուժերը զորավարժանքներ կանցկացնեն հակահաբեկչական և զինված բախումների ոլորտներում:
Զորավարժության ընթացքում կփորձարկվեն С-300, С-200, С-125, С-75 տեսակի հակօդային պաշտպանության հրթիռային համակարգեր:
ՀԱՊԿ-ի զորավարժություններն անց են կացվում տարեկան հերթականությամբ, սակայն նկատի առնելով միջազգային մասշտաբով և տարածաշրջանում հատկապես Աֆղանստանի սահմաններում տիրող իրավիճակը, ՀԱՊԿ-ի անդամ երկրների ուժերը որոշել են օդային պաշտպանության կարողության բարձրացման նպատակով համատեղ զորավարժություն անցկացնել:
Ավելի վաղ ՀԱՊԿ-ի անդամ 7 երկրները միաժամանակ և 100 կործանիչների մասնակցությամբ զորավարժություններ են անցկացրել, սակայն այս տարի Ուզբեկստանը չի մասնակցում «Հավաքական պայքար 2017» անվամբ զորավարժությանը:
Իրականում ՀԱՊԿ-ի անդամ երկրների հավաքական զորավարժության անցկացման նպատակը համատեղ հակաօդային պաշտպանության ստեղծումն է: 1995 թ.-ին օդային և հրթիռային հարձակումների սպառնալիքները դիմակայելու նպատակով ստեղծվեց ՀԱՊԿ-ի անդամ երկրների ՀՕՊ միասնական համակարգը: Մյուս կողմից այս զորավարժություններն անց են կացվում ՀԱՊԿ-ի անդամ երկրների առանձին և հավաքական ՀՕՊ համակարգերի կարողությունները բարձրացնելու նպատակով: Հատկանշական է որ յուրաքնչյուր զորավարժության ընթացքում օգտագործվում է բազմազան և արդիական զինտեխնիկա, որպեսզի կազմակերպության անդամ երկների ուժերը կարողանան վարժվել ՀՕՊ համակրգերի օգտագործման հետ:
Նկատի առնելով զորավարժություններում օգտագործվող զինտեխնիկայի բազմազան տեսակները, կարելի է ենթադրել, որ այն համապատասխանում է ներկայիս միջազգային և տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու պայմաններին:
Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո մեծացել է ԱՄՆ-Ռուսաստան հակասությունները՝ մի երևույթ, որն ազդել է ՀԱՊԿ-ի զորավարժություններում օգտագործվող զինտեխնիկայի ընտրության վրա:
Սա հուշում է Սառը պատերազմի և զիված խաղաղության ժամանակշրջանում տիրող միջազգային պայմանները: Այժմ այդ դրությունը կրկնվում է նկատի առնելով միջազգային հարաբերություններում տիրող պայմանները: