Իրանը կտրականապես դեմ է Իրաքի Քուրդստանի մասնատման հանրաքվեին
Իրաքի Քուրդստանի անջատման կապակցությամբ սեպտեմբերի 25-ին անցկացվելիք հանրաքվեն վիճահարույց խնդիր է դարձել իարքցիների համար: Իրաքի հարևան եկրները ևս դեմ են հանրաքվեի անցկացմանը, իսկ Իրանը սկզբունքօրե դեմ է Իրաքի Քուրդստանում հանրաքվեւ անցկացմանը:
Տարծաշրջանային և վերտարածաշրջանային որոշ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, սկզբունքորեն դեմ չեն Իրաքի Քուրդստանի մասնատման հանրաքվեին և հաստատել են հանրաքվեի անցկացման թվականը: Այս դիրքորոշումը նշանակում է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը կողմ են Իրաքի տարածքային մասնատմանը:
Այս կապակցությամբ Իսրայելի արդարադատության նախարար Աելեթ Շակեդը հայտարարել է.-«Իսրայելը հովանավորում է Իրաքի Քուրդստանի անկախությունը»: Իսրայելի պաշտոնատարների աջակցությունը Մասուդ Բարզանիի դիրքորոշումների նկատմամբ վկայում են Իրաքի Քուրդստանում անցկացվող հանրաքվեի վտանգավոր հետևանքների մասին:
Սիոնիստական ռեժիմը, հովանավորելով Բարզանիի կողմից առաջարկած Իրաքի Քուրդստանի մասնատման հանրաքվեն, իրականում չի փորձում աջակցել Իրաքի քրդերին, այլև նրանց նպատակն է մասնատել նախ Իրաքի և հետո տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը: Սիրիայում ևս Իսրայելը հետևել է այդ քաղաքականությունը, սակայն նրանց չհաջողվեց իրականացնել իրենց նպատակները և այժմ Սիրիայի քաղաքական և ռազմական ճակատում Իսրայելը պարտվել է:
Նկատի առնելով Իրաքի Քուրդստանի մասնատման կապակցությամբ անցկացվելիք հանրաքվեի վտանգավոր հետևանքները, Իրանի իսլամական հանրապետությունը հայտարարել է որ սկզբունքորեն դեմ է այդ հանրաքվեի անցկացմանը:
Այս կապակցությամբ, Իրաքում ԻԻՀ դեսպան Իրաջ Մասջեդին ընդգծել է, որ ԻԻՀ բազմիցս Իրաքի Քուրդստանի մասնատման կապակցությամբ անցկացվելիք հանրաքվեի մասին իր դիրքորոշումը հայտնել է քրդերին:
Նա նշել է, որ ներկայումս Իրաքի Քուրդստանը անկայուն պայմաններում է գտնվում և այդ տարածքի մասնատման կապակցությամբ անցկացվելիք հանրաքվեն կարող է այդ տարածքը մտսնել կենտրոնական Բաղդադի հետ քաղաքական, անվտանգության և տնտեսական առճակատման մեջ:
Բարզանիի կողմից առաջարկված անօրինական հանրաքվեի անցկացումը ռազմավարական սխալ է համարվում և սեպտեմբերի 25-ին անցկացվելու դեպքում կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար: Ռազմավարական այդ սխալը և հանրաքվեի անցկացման վրա պնդելը կարող են բացասական ազդեցություն ունենալ Իրաքի տարածքային ամբողջականության և անվտանգության պահպանման վրա:
Նման պայմաններում Իրաքի հարևան երկրները և ԻԻՀ-ն ըմբռնելով տարածաշրջանի ներկա իրավիճակը, իրավունք ունեն հակառակվել Իրաքի Քուրդստանի մասնատման կապակցությամբ վերցվող քայլերին:
Այս անհամաձայնությունը չի նշանակում, որ երկրները հետևում են իրենց շահերին և նկատի ունեն Միջին Արևելքի տարածաշրջանում տիրող ճգնաժամային իրավիճակը:
Նկատի առնելով տարածաշրջանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ներկայությունը , տարածաշրջանի անկախ երկրները չեն ցանկանում, որպեսզի տարածաշրջանում նոր ճգնաժամեր առաջանան:
Նման պայմաններում ԻԻՀ-ն, որը պահպանում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, անկասկած սիոնիստաներին չի կարող թույլ տալ նման քայլեր ձեռնարկել տարածաշրջանում: