Մոգերինին կրկին ընդգծել է, որ Եվրամիությունը հովանավորում է ՀԳՀԾ-ն
Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդրեիկա Մոգերինին կրկին ընդգծել է, որ ԵՄ-ն հովանավորում է ՀԳՀԾ-ն:
Սեպտեմբերի 12-ին Եվրապառլամենտում ունեցած ելույթում, Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է, որ ԵՄ-ն հովանավորում է ՀԳՀԾ-ն: Ավելի վաղ, Մոգերինին ասել էր, որ ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և ոչ ոք իրավունք չունի փոփոխություն մտցնել համաձայնության մեջ:
Մոգերինին հակադարձել է Սպիտակ տան և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի կողմից ՀԳՀԾ-ի դեմ որդեգրած դիրքորոշումներին: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Վիեննայի կենտրոնատեղիում հայտարարել էր, որ միջուկային համաձայնությունը թերի է և պետք է վերսկսել միջուկային բանակցությունները:
Արգենտինա կատարած այցի ժամանակ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին նեթանյահուն ևս նման հայտարարություններով է հանդես եկել: Նա պահանջել է վերանայել կամ չեղարկել ՀԳՀԾ-ն:
Որոշ փորձագետների կարծիքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը փորձում է ՀԳՀԾ-ն չեղարկելու փոխարեն ՄԱԳԱՏԷ-ի միջոցով ավելի խստացնել համաձայնության վերահսկման մեխանիզմները: ԱՄՆ-ն փորձում է հասանելիություն ունենալ Իրանի ռազմական կենտրոններին: ԱՄՆ-ն փորձում է նաև չեղարկել ՀԳՀԾ-ի որոշ հատվածները, որոնք վերաբերում են համաձայնության 10 ամյա ժամկետի լրանալուց հետո Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների վերացման արգելքներին: Սակայն հարց է առաջանում թե Թրամփը որքանով կարող է Իրանի դեմ որդեգրած իր ռազմավարությունն առաջ տանել:
Որոշ փորձագետների կարծիքով, Թրամփը փորձում է իր նախագահության ժամանակշրջանում նոր արկածային քայլեր նախաձեռնել Իրանի դեմ և ներկայումս ԱՄՆ-ը փորձում է ստուգել ԻԻՀ հակազդեցությունը: Իրանի հրթիռային պաշտպանության կարողության դեմ քայլեր նախաձեռնելով, ԱՄՆ-ն փորձում է այդ պատրվակով իրանաֆոբիա տարածել: Այս խնդիրը մտահոգում է քաղաքական շրջանակներին ու ՄԱԿ-ին:
Միջազգային և ատոմային հարցերով ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի տեղակալ Թոմաս Քանթրիմանն ասել է.-«ԱՄՆ-ի կողմից ներկայացրած հակաիրանական անհիմն նախագծերն աշխարհում ավելի կմեկուսացնեն Վաշինգտոնին»:
CNN կայքում հրապարակած հոդվածում Թոմաս Քանթրիմանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլիին մեղադրել է իրականություններն անտեսելու մեջ: Նա Սպիտակ տանը կոչ է արել խոչընդոտներ չհարուցել ՀԳՀԾ-ի առջև և ուշադրություն դարձնել ՄԱԳԱՏԷ-ի ներկայացրած զեկույցներին:
Երեքշաբթի օրը Ավստրալիայի Արտգործնախարար Գրետ Իվանզի հետ Թեհրանում ունեցած համատեղ մամլո ասուլիսում, Իրանի արտաքին քաղաքականության ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խառազին ասել է.-«Եթէ ԱՄՆ-ն փորձի դուրս գալ ՀԳՀԾ-ից ԻԻՀ -նպատրաստ է ամեն տեսակ սցենարի և յուրաքանչյուր տարբերակի համար ունի որոշակի ծրագիր»: