Իրանը՝ արբանյակային տիրույթի չորս հզոր երկրների խմբում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i72121-Իրանը_արբանյակային_տիրույթի_չորս_հզոր_երկրների_խմբում
Պաշտպանական ու հրթիռայի հզորության կողքին, գիտական կարողությունը համարվում է ժամանակակից աշխարհում ուժի ցուցիչներից մեկը: Իրանի Իսլամական Հանրապետությունն արդյունավետ քայլեր է արել հատկապես արբանյակին տիրույթում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2017 14:23 Asia/Tehran
  • Իրանը՝ արբանյակային տիրույթի չորս հզոր երկրների խմբում

Պաշտպանական ու հրթիռայի հզորության կողքին, գիտական կարողությունը համարվում է ժամանակակից աշխարհում ուժի ցուցիչներից մեկը: Իրանի Իսլամական Հանրապետությունն արդյունավետ քայլեր է արել հատկապես արբանյակին տիրույթում:

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարի խորհրդականը հինգշաբթի օրն ասել է .«Իրանը դասվում է արբանյակային գործունեության ճյուղերում աշխարհի առաջատար չորս երկրների խմբում»: Բրիգադային-գեներալ Մոհամմեդ Հասան Նամին ավելացրել է.«Իրանն ասելիք ունի արբանյակային տիրույթում»:

Տարբեր հեռահարություններով հրթիռների արտադրման և արբանյակ տիեզերք ուղարկելու հարցում արձանագրած հաջողությունների շնորհիվ, բազմազանություն է նկատվում ԻԻՀ-ի հզորության ցուցիչներում: Արբանյակի արտադրումը և արբանյակակիր հրթիռներով այն տիեզերք ուղարկումը, վկայում է ավիատիեզերական ոլորտում ցանկացած երկրի հզորության մասին: Այդ կապակցությամբ Իրանը հրթիռների օգնությամբ տարբեր արբանյակներ է տիեզերք ուղարկել ՝ հայտնվելով չորս երկրների խմբում, որոնք օրակարգում ունեն մարդ տիեզերք ուղարկելու ծրագիրը: Իրանի գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիաների նախարարության ավիատիեզերական ինստիտուտի նախագահ Ֆաթհոլլահ Ամին ասել է.«Տասը փորձառու օդաչուներ սեղմ ու դժվարին ուսումնավարժանքներ են անցկացնում, և ի վերջո նրանցից երկուսն են ընտրվելու՝ տիեզերք մեկնելու համար»:

Ավելի վաղ 2013 թվականին ԻԻՀ-ի տիերզական գիտնականները «Ֆարգամ» և «Աֆթաբ» անուններով երկու կապիկների հաջողությամբ տիեզերք  ուղարկեցին։ Ինչպես ասել է Ֆաթհոլլահ Ամին, երկու կապիկները ողջ են: Իրանցի գիտնականները քննարկում են նրանց ձագերի վրա տիեզերական ուղևորության թողած ազդեցությունը:

Երկրի մասնագետների գիտելիքներին ապավինելով, Իրանն արբանյակային գիտության ոլորտում զարգացած երկրների խմբում է հայտնվել: Սակայն ԱՄՆ-ը և այլ թշնամի երկրները չեն հանդուրժում Իրանի արբանյակային հաջողությունները: Անցյալ տարվա հուլիսի 27-ին, երբ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան ազգային տիեզերակայանից հաջողությամբ տիեզերք ուղարկվեց իրանական «Սիմորղ» արբանյակակիրը, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն՝ այդ պատճառաբանությամբ, իրանական վեց կառույցների անունն ընդգրկեց շրջափակումների ցուցակում: Այդ շրջանակում, սեպտեմբերի 14-ին ևս, ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Իրանի հրթիռային ոլորտին առչնվող մի քանի ֆիզիկական անձանց ու ընկերությունների անուններն ընդգրկեց  իր շրջափակումների ցուցակում: ԱՄՆ-ի այդ քայլը հակասում է միջազգային օրենքներին, նույնիսկ միջուկային համաձայնությանը և ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին: Երկու օր առաջ, Իրանի հաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Մոհամմեդ Ջավադ Ազերի Ջահրոմին, Թեհրանում Իրանի տիեզերական կազմակերպությունում  APSCO ԱՓՍՔՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն առընթեր, ասել էր.«ՀԳՀԾ-ում տիեզերական ոլորտի մասին չի խոսվել և նույնիսկ ԱԽ-ի թիվ 2231 բանաձևում Իրանի արբանյակային գործունեության համար սահմանափակում նկատի չի առնվել»:

Անտեսելով ԱՄՆ-ին, Իրանը շարունակելու է առաջխաղացումը այդ ոլորտում: «Դուսթի» արբանյակը մոտ ապագայում տիեզերք է ուղարկվելու: Ուժի ցուցիչների բազմազանության արդյունքում ԻԻՀ-ը դարձել է տարածաշրջանային ու միջազգային ազդեցիկ ուժ: Այսօր, չնայած գործադրվող քաղաքական ու տնտեսական ճնշումներին, հրթիռային ու արբանյակային տիրույթում ԻԻՀ-ը հայտնվել է առաջատար երկրների խմբում: