Իրանի պաշտպանական նախագծերը տարածաշրջանում ԱՄՆ-ի ոտնձգությունները դիմակայելու համար
Գեներալ Ամիրալի Հաջիզադեն ասել է.-«ԱՄՆ-ը մեծ ծրագրեր էր մշակել Միջին Արևելքի տարածաշրջանի համար, սակայն Իսլամական պահակազորը կարողացավ ձախողել այդ ծրագրերը»:
ԻՌՆԱ-ին տված հարցազուցում Իրանի իսլամական պահակազորի ավիատիեզերական ուժերի հրամանատարն ասել է.-«Իսլամական պահակազորին հաջողել է վերջին տարիներին ներթափանցել ԱՄՆ-ի բանակի հրամանատարական կենտրոն»:
Գեներալ Ամիրալի Հաջիզադեն հստակեցրել է.-«Իսլամական պահակազորը փաստեր ունի որոնք վկայում են, որ ԱՄՆ-ն Իրաքում և Սիրիայում հովանավորում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբին և եթե թույլատրվի այդ փաստաթղթերը կհրապարակվեն և կխայտառակեն ԱՄՆ-ին»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հնչեցրած հայտարարություններին, թե կարողացել են ստեղծել բոլոր ռումբերի մայրը, Գեներալ Ամիրալի Հաջիզադեն ասել է, որ Իրանի իսլամական պահակազորի ավիտիեզերական ուժեր կարողացել են ստեղծել 10 տոնա կշռող ռումբերի հայր ռումբը:
Իրանի բանակի և պահակազորի ռազմական ուժի հզորացումը տեխնիկական նոր հնարավորություններով երաշխավորում են Իրանի ազգային նավտանգության ցուցանիշերը:
Այդ կապակցությամբ Իրանի իսլամական պահակազորի ավիատիեզերական ուժերի հրամանատարի հայտարարությունները կրկին ընդգծում են Իրանի ազգային հզորության ցուցանիշերի կարևորությունը:
Այս մեծ ձեռքբերումը մեծ դերակատարություն ունի թշնամիներին դիմակայելու գործում և եթէ որևէ երկիր փորձի ոտնձգություն անել Իրանի դեմ, համապատասխան ծանր հարված կստանա ԻԻՀ զինված ուժերի կողմից:
Բրիտանական Jains Diffense շաբաթաթերթը գրել է.-«Իրանի ավիատիեզերական ուժերը օժտված են «30N6 տեսակի հակաօդային պաշտպանության արդիական ռադարներով»:
2016 թ.-ի սեպտեմբերի 18-ին Իսլամական պահակազորի հրամանատարների հետ ունեցած հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենին ասել է.-«Իսլամական պահակազորը հեղափոխության ամուր դիրքն է և պաշտպանում է Իրանի ներքին ու արտաքին անվտանգությունը և մեխ դերակատարություն ունի երկրի զարգացման և հեղափոխության արժեքների պահպանման գործում»:
Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր պահակազորը, պաշտպանական այլ կառույցներին զուգահեռ տապալալ է թշնամիների չարաբաստիկ ծրագրերը և բազմիցս պարտության է մատնել իմպերիալիստական ուժերի ոտնձգությունները:
Ինշպես Գեներալ Ամիրալի Հաջիզադեն է նշել, ջիհադական ջանքերով Իրանը կարողացել է համաշխարհային մակարդակում դառնալ հրթիռային և ռադարային համակարգի հզոր ուժ:
Չնայած արտաքին ճնշումներին ու առկա շրջափակումներին, այսօր իսլամական Իրանի համակարգը կարողացել է ավելի հզորանալ: Այս հզորացման նշաններից են պատերազմի դաշտում թշնամիներին պարտության մատնելը և Իրանի սահմաններին անվտանգության հաստատումը:
Սիրիայի Դեյր Էլ-Զորի տարածքում ԻԼԻՊ- ահաբեկչական խմբի դիրքերի դեմ Իսլամական պահակազորի կողմից իրականացրած հրթիռային հարձակումը վկայում է Թեհրանի հզորության և ռազմական կարողության մասին: