ԻԻՀ նախագահի Նյու Յորքյան այցի մարտահրավերները և ակնկալիքները
Սեպտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով , ԻԻՀ նախագահը մեկնել է Նյու Յորք: Նա չորեքշաբթի օրը ելույթ է ունենալու Գլախավոր Ասամբլեայի նիստում:
Այցը կայանում է այնպիսի պայմաններում, երբ տարածաշրջանային ու միջազգային հարթակներում բազում խնդիրներ կան, որոնցից յուրաքանչյուրի լուծումը հավաքական ջանքեր է պահանջում: Ասիայի արևմուտքն այսօր անցնում է ճգնաժամային իրավիճակից, որը համաշխարհային որոշ ուժերի կողմից պարտադրվել է տարածաշրջանին: Այդ միջամտությունների արդյունքը դարձել է բռնության, ահաբեկչության ու օկուպացման տարածումը: Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում , Եմենում ու Պաղեստինում մարդիկ իրենց կյանքով ու արյամբ են վճարում պատերազմների համար: ՄԱԿ-ի ԳԱ նախորդ նստաշրջանին, ԻԻՀ նախագահը ներկայացրեց բռնությունից ու ծայրահեղականությունից զերծ աշխարհ կերտելու նախագիծը, որն ընդունելության արժանացավ և վավերացվեց: Այսօր սակայն այդ նպատակի իրականացման ուղղությամբ հնարավորությունների մեծ մասը վերացել են: Մինչդեռ տարածաշրջանում ԱՄՆ-ն շարունակում է իր միջամտողական քայլերը: Միջամտություններ, որոնց մասնակիցն են տարածաշրջանի մի շարք երկրներ՝ ներառյալ Արաբիան: Ցավոք հզոր երկրները ՝ անվտանգության ապահովության պատճառաբանությամբ, տարբեր միջոցներով ու ռազմական միջամտություններով, անապահովություն են տարածում: Միջազգային բեմերում կան բազում մարտահրավերներ, որոնց ակունքն ԱՄՆ-ի ընչաքաղցությունն է: Այդ քաղաքականության ապացույցներից մեկն էլ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո ԱՄՆ-ի հակաիրանական քայլերն են: Մինչդեռ Իրանը և միջազգային հանրությունը ցանկանում են օգտվել միջուկային համաձայնության արդյունքում ստեղծված միջազգային նպաստավոր պայմաններից ՝ հարաբերությունները զարգացնելու համար: Տնտեսական հարաբերությունների ոլորտում Իրանի հետ համագործակցությունը և ահաբեկչության դեմ մղվող պայքարի դաշտում տարածաշրջանային համագործակցությունը բխում են բոլոր երկրների շահերից: Մյուս կողմից, Իրանի իսլամական հանրապետության սկզբունքային քաղաքականությունը յիմնված է հավաքական անվտանգության և տարածաշրջանի երկրների զարգացման կապակցությամբ կայուն համակարգի հաստատման համար հարևան երկրների հետ կառուցողական հարաբերությունների վրա: ԱՄՆ-ն սակայն փորձում է միջուկային համաձայնությունից ստեղծված պայմանները խեղել և խափանել Իրանի քաղաքական ու տնտեսական հարաբերությունները:
ՀԳՀԾ-ով արդյունավորված Իրանի և «5+1» խմբի միջև միջուկային համաձայնությունը բանակցության հիմամբ կառուցողական գործակցության ու հավասարակշռված քաղաքականության հաջող օրինակ է համարվում: Այլ խոսքով, ՀԳՀԾ-ն լոկ քաղաքական համաձայնություն չէ, այլ ճգնաժամերի ու մարտահրավերների խաղաղ կարգավորմանն ուղղված կառուցողական գործակցության նոր մոտեցում ու ելք: ԱՄՆ նախագահը մեկ տարի առաջ էլ ՀԳՀԾ-ի իրականացման հարթակում ԱՄՆ-ի հապաղումը որակել էր աշխարհում Վաշինգտոնի հեղինակազրկման պատճառը և թույլ տված ռազմավարական սխալը: Պարզ է , որ Գլխավոր ասամբլեայում ԻԻՀ նախագահի ներկայությամբ վերահաստատվելու է այդ կողմնորոշման կրկնությունը: