Քուրդստանի անկախության հանրաքվեն քննադատողների թիվն աճում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i72351-Քուրդստանի_անկախության_հանրաքվեն_քննադատողների_թիվն_աճում_է
Իրաքի Քուրդստանի առաջնորդ Մասուդ Բարեզանին պնդում է, որ Իրաքից այդ տարածքի մասնատման մասին հանրաքվեն պետք է անցկացվի: Սակայն ազգային, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով աճել է հանրաքվեի անցկացման դեմ հանդես եկողների թիվը: Այս հոդվածում կքննարկենք հանրաքվեի անկացումը` ազգային, տարածաշրջանային ու միջազգային տեսանկյուններից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 09:19 Asia/Tehran

Իրաքի Քուրդստանի առաջնորդ Մասուդ Բարեզանին պնդում է, որ Իրաքից այդ տարածքի մասնատման մասին հանրաքվեն պետք է անցկացվի: Սակայն ազգային, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով աճել է հանրաքվեի անցկացման դեմ հանդես եկողների թիվը: Այս հոդվածում կքննարկենք հանրաքվեի անկացումը` ազգային, տարածաշրջանային ու միջազգային տեսանկյուններից:

Ազգային տեսանկյուն.  Դիրքորոշումների նույնացում և ռազմական միջամտության սպառնալիք

 Իրաքի քուրդ նախագահ Ֆուադ Մասումը, ով  խորհրդարանի պատգամավորների քննադատությունների առջև կանգնելով հստակ դիրքորոշում չէր որդեգրել այդ հանրաքվեի մասին, անցած օրը, ոչ միայն միացավ հանրաքվեի անցկացմանը ընդդիմադիրների շարքին, այլև այն մեծ սպառնալիքներով քաղաքական ճգնաժամ համարեց երկրի համար: Ֆուադ Մասումը ցանկություն հայտնեց բանակցություններ անցկացնել Բաղդադի և Արբիլի միջև: Նա նշեց, որ այսօր իր երկիրը քաղաքական ճգնաժամի առջև է կանգնած, որը շարունակվելու դեպքում, վտանգվելու են Իրաքի ազգային շահերը: Ի դեպ, Իրաքի նախագահի տեղակալ՝ Նուրի Մալեքին ևս հայտարարել է.«Թույլ չենք տա, որպեսզ Իրաքի հյուսիսում ձևավորվի երկրորդ Իսրայելը»: Իրաքի վարչապետ՝ Հեյդար Ալ-Էբադին Քուրդստանում ռազմական միջամտություն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել: Նա նշել է, որ Քուրդստանի անկախության մասին հանրաքվեի անցկացումը նման է կրակի հետ խաղալուն:

Տարածաշրջանային տեսակյոն. Սաուդյան Արաբիայի միջամտությամբ ավելի լուրջ ու բացահայտ են դարձել հանրաքվեի նկատմամբ հակառակությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թույլ չենք տա, որպեսզի Իրաքը մասնատվի և հանրաքվեի անցկացումը սխալ քայլ ենք համարում»: Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին ասել է.«Իրաքի Քուրդստանի տարածքի պաշտոնյարները քրդական հասարակության և Իրաքի շահերի ապահովման համար, դեռ առիթ ունեն կանխելու տարածաշրջանի անվտանգության դեմ ձևավորվող գործընթացները»: Նա նշել է, որ Իրաքի Քուրդստանի տարածքի մասնատումը նշանակում է   ռազմական ու անվտանգության բոլոր համաձայնությունների ավարտ:

Միջազգային տեսանկյուն. Հանրաքվեի անցկացումը միակողմանի է 

Միջազգային մասշտաբով Քուրդստանի հանրաքվեն քննարկելիս ՄԱԿ-ը այդ քայլը միակողմանի որոշում է բնութագրել: Սեպտեմբերի 18-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Իրաքի Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը ուշադրությունները շեղելու է երեք կարևոր հարցերից, որոնք են՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարը, ազատագրված տարածքների վերակառուցումը և փախստականների վերադարձը:

Չնայած Մասուդ Բարեզանին և Քուրդստանի տեղական կառավարությունը պնդում են հանրաքվեի անցկացման վրա, սակայն դիվանագիտական քայլերը վկայում են այն մասին, որ այն ամենայն հավանականությամբ  չի կայանալու: