Շամխանին կտրականապես դեմ է Իրաքի Քուրդստանում հանրաքվեի անցկացմանը
Հակադարձելով Իրաքի Քուրդստանում անջատման հանրաքվե անցկացնելու տարածքի ղեկավար ՝ Մասուդ Բարեզանիի պնդմանը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Իրանը հստակ դիրքորոշմամբ, պաշտոնական է ճանաչում միմիայն Իրաքի դաշնային, միատարր ու միասնական կառավարությունը»:
Կիրակի օրը Իրանի ռադիո-հեռուստատեսության թղթակցին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրաքի տարածքային ամբողջականության և միասնականության պահպանման անհրաժեշտությանն Ալի Շամխանին ասել է .«Այդ սկզբունքային ռազմավարությանը վնասող ցանկացած հարված, փոխելու է Իրաքի Քուրդստանի տարածքի հետ Իրանի ներկա համագործակցության գործընթացը»:
Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեն այս օրերին հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Չնայած իրաքյան շրջանակների, հարևան երկրների, տարածաշրջանի պետությունների, նաև եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի ընդդիմությանը, Բարեզանին պնդում է հանրաքվեի անցկացման վրա: Այս հարցի վրա Բարեզանիի պնդումը ցույց է տալիս, որ նա ցանկանում է որոշված թվականին հանրաքվե անցկացնել, սակայն եթե բոլորը դեմ են սեպտեմբերի 25-ի թվականին, ապա միջազգային հանրությունը պետք է երաշխավորի , որ հանրաքվեն կայանալու է ավելի ուշ: Բարեզանիի նկատի առած հանրաքվեն ՝ Իրաքում անապահովության նոր առիթ է դառնալու՝ լինելով «ԻԼԻՊ-ի ապակայունացման նախագծի շարունակումը»: Այստեղ միակ շահողը Սիոնիստական ռեժիմն է լինելու: Տարածաշրջանի երկրների սահմանային անվտանգության խախտումը և բախումների ծավալումը սիոնիստների ցանկությունն է : Ուստի Բաղդադում ԱՄՆ դեսպան Դուգլաս Ալեն Սիլմանի հետ կիրակի օրն ունեցած հանդիպմանը, Իրաքի նախագահի առաջին տեղակալ Նուրի Մալեքին ասել է, որ Իրաքը թույլ չի տա երկրի հյուսիսում երկրորդ Իսրայել ձևավորել»:
Նման հանգամանքներում, Իրաքի հարևան երկրները, որոնք առաջինն են հայտնվելու հանրաքվեի հետևանքով սահմանային անապահովությունների ավերիչ տեղաշարժերի թիրախում, կտրուկ ու ազդարարող դիրքորոշում են ընդունել այդ որոշման նկատմամբ: Այդ կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ ՝ Բահրամ Ղասեմին Կատարի «Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է .«Քուրդստանի տարածքում անջատման հանրաքվեի անցկացումը ռազմավարական սխալ է, որը սպառնալու է տարածաշրջանի անվտանգությանը: Իրանը և Թուրքիան խիստ դեմ են»: «Թեհրանն ու Անկարան հարցի հետ կապված սեղմ բանակցություններ են վարում».ասել է Ղասեմին:
Հաշվի առնելով Իրաքի և տարածաշրջանի առկա իրավիճակը, Իրաքի Քուրդստանի անկայունությունը համարվելու է հանրաքվեի հավանական անցկացման միակ հետևանքը: Իր արևմտյան հարևան ՝ Իրաքի հետ ամենաերկար սահմանն ունենալով, Իրանը միմիայն «Միացյալ ու միատարր Իրաքի» պաշտպանն է հանդիսանալու : Իրանն Իրաքի կայունությունն ու անվտանգությունն իրենն է համարում, որում ցանկացած խախտում, նշանակելու է Իրանի և Իրաքի սահմաններում անապահովության տարածում: Իրանը երբեք չի հանդուրժել և չի հանդուրժելու Իրաքի Քուրդստանի տարածքում հակահեղափոխականների տեղաշարժերը, իսկ Քուրդստանի հավանական անջատմամբ, նրանց նոր հնարավորություն է տրվելու, որը միմիայն սիոնիստների ցանկությունն է:
Ալի Շամխանին նշել է.«Իրաքից Քուրդստանի տարածքի անջատումը նշանակելու է Թեհրանի և Արբիլի միջև ռազմական բոլոր համաձայնությունների դադարեցում, որից հետո, իր համատեղ սահմաններում անվտանգության հաստատման շրջանակում, Իրանը լրջորեն վերանայելու է Իրաքի Քուրդստանում երթևեկող իրանցի հակահեղափոխականների ներկայության ու գործունեության դեմ պայքարի իր դիրքորոշումը և նրանց դեմ այլ մեթոդներ է կիրառելու»: