Ադրբեջանի ու Հայաստանի հետ Սիոնիստական ռեժիմի երկակի խաղը
Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իսրայելի Կնեսեթի փոխնախագահի այցը լարվածություն է առաջացրել Ադրբեջանի և Սիոնիստական ռեժիմի հարաբերություններում:
Գլխավորելով խորհրդարանական մի պատվիրակություն, Հայաստան է այցելել Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի փոխնախագահ Թալի Պլոսկովը և հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այդ քայլը կատարվել է Ադրբեջանի պաշտպանության նախագահ՝ գեներալ Զաքիր Հասանովի Պաղեստինի բռնագրավված տարածքներ կատարած այցից հետո: Փորձագետների համոզմամբ, իսրայելցի պաշտոնատարների այս հակասական քայլն առաջին հերթին անարգանք է ուղղված Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարների նկատմամբ և արհամարանք է Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ:
Նկատի առնելով Ադրբեջանի ու Սիոնիտական ռեժիմի ռազմական ու տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը, ակնկալվում է, որ Բաքվի պաշտոնատարներն ու անկախ փորձագետները կհակադարձեն այդ քայլին:
Ադրբեջանական սփյուռքի կենտրոնի տնօրեն՝ Իսմայիլ Աղաևն ասել է.«Իսրայելցի պաշտոնատարի կողմից Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգումն այդ Ցեղասպանության ճանաչում է նշանակում»:
Իսրայելի ցեղապաշտ ռեժիմի պաշտոնատարները բազմիցս հերքել են Հայոց Ցեղասպանությունը և հայտարարել են, որ 20-րդ դարում տեղի ունեցած միակ Ցեղասպանությունը տեղի է ունեցել երկրորդ աշխարհամարտում, հրեաների նկատմամբ: Իսկ ՀՀ կառավարության առաջնորդները համոզված են, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը տեղի է ունեցել առաջին աշխարհամարտի տարիներին հայերի նկատմամբ:
Հայերս համոզված ենք, որ օսմանյան կայսրության ղեկավարները առաջին աշխարհամարտի ժամանակ ցեղասպանություն են կատարել և կոտորել են մեկ ու կես միլիոն հայերի:
Անկարայի պաշտոնատարներն ասում են, թե առաջին աշխարհամարտի տարիներին բախում է տեղի ունեցել հայերի և օսմանյան կառավարության միջև և սպանվել են 350 հազար հայեր և իրենք նույնպես զոհեր են ունեցել: Այս հարցը շարունակվում է տարաձայնության թեմա լինել Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարության միջև:
Ուշագրավ կետն այն է, որ Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները ձգտում են ուղեգիծ ճշտել Իլհամ Ալիևի կառավարության ներքին ու արտաքին քաղաքականությունների, հատկապես «մուլտիկուլտուրիզմ» քաղաքականությանը: Թվում է, թե նման պայմաններում, Բաքվի կառավարության պաշտոնատարները հատկապես Իլհամ Ալիևը ավելի իրական կարծիք կձևավորեն Իսրայելի ռեժիմի նկատմամբ, որը կհամապատասխանի Ադրբեջանի մուսուլման բնակչության կարծիքին: