Ալ-էբադի հրամանը Իրաքյան Քուրդստանի անջատման հանրաքվեի կասեցման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i72439-Ալ_էբադի_հրամանը_Իրաքյան_Քուրդստանի_անջատման_հանրաքվեի_կասեցման_կապակցությամբ
Իրաքի վարչապետը հրաման է արձակել Իրաքյան Քուրդստանի անջատման հանրաքվեի կասեցման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 13:53 Asia/Tehran
  • Ալ-էբադի հրամանը Իրաքյան Քուրդստանի անջատման հանրաքվեի կասեցման կապակցությամբ

Իրաքի վարչապետը հրաման է արձակել Իրաքյան Քուրդստանի անջատման հանրաքվեի կասեցման կապակցությամբ:

Երկուշաբթի օրը Իրաքի Սահմանդրական դատարանին հղած նամակում, այդ երկրի վարչապետը կոչ է արել անօրինական համարելով Իրաքի Քուրդստանի անջատման հանրաքվեն: Հեյդար Ալ-Էբադին նաև ստորագրել է հանրաքվեի կասեցման հրամանը: Վարչապետի հրամանը հաստատվել է Սահմանադրական գերագույն դատարանի կողմից:

Իրաքի վարչապետի քայլը որոշակի ուղերձ է պարունակում Իրաքյան Քուրդստանի պաշտոնատարների համար: Ալ-Էբադին զգուշացրել Իրաքի Քուրդստանի պաշտոնյաներին, որ այդ տարածքի անջատման հանրաքվեն անօրինական է և Իրաքի ժողովուրդն ու քրդերը համաձայն չեն դրա անցկացման հետ: Անկասկած Իրաքյան Քուրդստանի անջատման  անօրինական հանրաքվեն չի կարող որևէ բացարտություն ունենալ այդ տարածքի որոշ պաշտոնատարների կողմից: Իրաքի կառավարությունը միշտ փորձել է օրինական ճանապարհով կանխել բոլոր այն ձգտումները, որոնք միտված են վնասել  Իրաքի Քուրդստանի ժողովրդի շահերին:    

Այս կապակցությամբ Հեյդար Ալ-Էբադին հստակեցրել է, որ երբեք թույլ չի տա Իրաքի Քուրդստանում անջատման հանրաքվե անցկացնել: Սա հստակ ուղերձ է Իրաքյան Քուրդստանի պաշտոնատարների համար, ովքեր տարբեր ձևերով փորձում են շրջանցել Իրաքի սահմանադրությունը: Այսպես Իրաքի Քուրդստանի որոշ պաշտոնյաներ փորձում են այդ տարածքի անջատման  հանրաքվեն որպես պատրվակ ծառայեցնել՝  իրենց անձնական դիրքը ամրապնդելու և իմպերիալիստական ուժերի քաղաքական շահերը ապահովելու համար: Մի քայլ որը դատապարտված է ձախողման:

Վերջին տարիներին Իրաքի Քուրդստանի որոշ պաշտոնատարներ փորձել են այդ տարածքի անջատման կապակցությամբ հանրաքվե անցկացնել, սակայն տարածաշրջանային և միջազգային հակառակությունների պատճառով ձախողել են: Նման պայմաններում շատ հավանական է, որ վերջին ժամերին Քուրդստանի պաշտոնյաները հրաժարվեն  տարածքի անջատման կապակցությամբ անցկացվելիք հանրաքվեից:

Սա այն դեպքում, երբ տարածաշրջանի քաղաքական  շրջանակների կարծիքով,  բանակցությունների անցկացումը ամենահարմար ճանապարհն է առկա ճգնաժամը կարգավորելու համար: 

Սակայն նկատի առնելով Իրաքյան Քուրդստանի տարածքի ղեկավար Մասուդ Բարեզանի կողմից հանրաքվեի անցկացման կապակցությամբ պնդումը, շատ հավանական է, որ հանրաքվեն կկայանա: Նման պայմաններում ավելի է բարդանում տարածաշրջանի քաղաքական, տնտեսական և անվտանգության ճգնաժամը: Այս խնդիրը մի տեսակ քաղաքական ինքնասպանություն է համարվում Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավար Մասուդ Բարեզանի համար, որի ղեկավարության օրինական ժամկետն էլ վաղուց ավարտվել է:

Իրաքի Քուրդստանի պաշտոնյաների անորոշ կեցվածքը և առաջացած քաղաքական խնդիրները և ճգնաժամը ուրիշների ուսերին բարդելը, ստվեր են նետում տարածաշրջանի և հատկապես Իրաքի առաջիկա զարգացումների վրա: Այս բարդ ու անորոշ իրավիճակը մտահոգում է հանրությանը: