Զարիֆը հակադարձել է Թրամփի անհեթեթ հայտարարություններին
Հակադարձելով ՄԱԿ-ի ԳԱ-ում ԱՄՆ նախագահի ոչ-դիվանագիտական հայտարարությանը, ԻԻՀ ԱԳ նախարարը հավաստել է .«Թրամփի խոսքերն այնքան անհեթեթ են, որ պատասխանի արժանի չեն»:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, Թրամփը հերթական անգամ դեմ գնալով մյուս կողմերի դիրքորոշմանը, ՀԳՀԾ-ն համարել է «սարսափելի համաձայնություն» և «ԱՄՆ-ի ամոթի խարանը»:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի առանցքայնությամբ Իրանի դեմ Թրամփի անհեթեթ խոսքերը կարելի է քննարկել երկու տեսանկյունից: Առաջինը՝ որ այդ խոսքերը վկայում են ԱՄՆ նախագահի անտրամաբանական լինելու մասին, որն իհարկե սպասելի է: Ավելի վաղ ևս, ԱՄՆ-ը բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ չէ միջազգային հանրության պահանջներին և իր հանձնառություններին: Երբ հարկ է զգում և գտնում է , որ իրադարձությունների ընթացքն իր շահին չեն ավարտվելու, դեմ է գնում միջազգային հանրության կամքին ՝ հակադրվելով նրան: Թրամփի պաշտոնավարման օրից ի վեր ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ անտրամաբանական դիրքորոշումը ևս այդ թշնամության ապացույցն է:
Թրամփի խոսքերի եկրորդ ուշագրավ հանգամանքը իրականությունից խուսափելն է: ԱՄՆ պետայրերը երբեք չեն ընդունել այն իրողությունը, որ չեն փորձել կարգավորել միջազգային հանրության խնդիրները: ԱՄՆ-ն փաստորեն ինքն է պատերազմների ու բախումների ստեղծման մեղավորը: Ինչպես ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն է ասել, Սիոնիստական ոճրագործ ռեժիմին, տարածաշրջանի բռնապետական երկրներին օգնելով և ահաբեկչական խմբավորումներին աջակցելով, ԱՄՆ-ն միմիայն ավելի է մեկուսանալու և հեղինակազրկվելու: Այս առումով բացառություն չէ նաև ՀԳՀԾ-ն: Իր քայլերով, Վաշինգտոնն ապացուցում է , որ չի հարգում իր հանձնառությունները: Այդ մասին են վկայում ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահի արտահայտությունները: Թրամփն այն դեպքում է Միջուկային համաձայնությունը համարում «պատմության վատագույն գործարքը», երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման փորձեց երկիրը հանել մի խնդրի տրամաբանական լուծման համար ստեղծված փակուղուց: Սակայն Թրամփը նույնիսկ այդ իրողությունն ընկալելու կարողություն չունի, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելու իմաստը ՝ համաշխարհային մասշտաբով ԱՄՆ-ի դիրքի թուլացումն է:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է .«Եթե միջազգային համաձայնությունները կախված լինեն որևէ անձի անհատական ցանկություններից , դա կնշանակի աշխարհը դեպի անկարգություն առաջնորդել և ռազմական ուժ ցուցադրել»: «ԻԻՀ-ն նախապատրաստվել է բոլոր իրավիճակների համար և եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից, Իրանն այդ կապակցությամբ որևէ մտահոգություն չի ունենալու»,-ընդգծել է Ռոհանին: