ԻԻՀ տարբերակները ՀԳՀԾ-ից Թրամփի հեռանալու դեպքում
Ամերիկյան NBC հեռուստակայանին տված հարցազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.-«Միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հավանական հրաժարականի դեպքում նոր պայմաններ կստեղծվեն և Իրանն իրավունք կունենա ընտրել իր տարբերակը»:
Ռոհանին հավելել է, որ Իրանը հավատարիմ է իր պարտավորություններին և այդ մասին են վկայում 5+1 խմբի մյուս անդամ երկրները: ՀԳՀԾ-ը ստորագրվել է 7 երկրների միջև, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից: Եթե համաձայնագիրը ստորագրող երկրներից մեկը փորձի հրաժարվել միջուկային համաձայնությունից, ապա նոր պայմաններում Իրանի հանձնառությունները անցյալի նման չեն կարող լինել:
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ունեցած ելույթում արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոչ-սովորական ու ոչ-դիվանագիտական հայտարարություններին, ընդգծել է. «ՀԳՀԾ-ն ոչնչացնելը մեծ սխալ կլինի»:
ԻԻՀ հայտարարել է, որ հավատարիմ կմնա ՀԳՀԾ-ին սակայն այդ համաձայնագիրը խախտողների դիմաց ունի բազմազան տարբերակներ: Առաջին հերթին Իրանը կարող է վերադառնալ նախքան ՀԳՀԾ-ի միջուկային գործունեության պայմանները: Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձի դուրս գալ միջուկային համաձայնությունից, Իրանը պատրաստ է նախկինի նման շարունակել իր ցենտրիֆուգների արտադրությունը:
ԱՄՆ-ի նախկին կառավարությունների վարած քաղաքականության հետևանքով Իրանի միջուկային օբյեկների ցենտրիֆուգների քանակը 200-ից պակասեց, հասնելով 20-ի: Այժմ Իրանի համար այնքան էլ դժվար չէ ավելացնել իր ցենտրիֆուգների թիվը: Անցյալի փորձը ցույց է տվել, որ պայմանների բերումով Իրանը կարող է կտրական որոշում կայացնել:
Վերջին 40 տարիների ընթացում Իրանի ժողովուրդը ապացուցել է, որ չի ենթարկվելու ԱՄՆ-ի պետայրերի սպառնալիքներին և երբեք չի խաբվելու նրանց խոսքերին: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելիայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը երբեք չի կարող հիմք ընդունվել Միջուկային համաձայնագիրը ստորագրած մյուս երկրների համար ՀԳՀԾ-ի բովանդակությունը փոփոխության ենթարկելու համար: Թրամփի խոսքերը միայն ապացուցեցին, որ ԱՄՆ-ը նախագահն անտեղյակ է միջազգային օրենքներից ու պայմանագրերից և միայն ենթարկվում է ուրիշների այդ թվում Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի թելադրանքներին: Միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հավանական հրաժարվելու քայլը կամ համաձայնագիրը փոփոխության ենթարկելու պարտադրանքը, այնպես որ հնարավոր լինի սահմանափակումները խստացնել Իրանի դեմ միայն Բենիամին Նեթանյահուի երազանքն է, որը երբեք չի կարող իրականության դառնալ:
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը CNN հեռուստակային տված հարցազրույցում արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոչ-սովորական ու ոչ-դիվանագիտական հայտարարություններին, ընդգծել է. «ՀԳՀԾ-ն ոչնչացնելը մեծ սխալ կլինի ԱՄՆ-ի համար»:
Այսօր աշխարհի պայմանները փոխվել են և ՀԳՀԾ-ից հետո եվրոպական տարբեր երկրներ փորձում են համագործակցել Իրանի հետ: Նման պայմաններում Միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարվելու քայլը միայն կարող է վնասել այդ երկրին և միջազգային ասպարեզում կմեկուսացնի ԱՄՆ-ին: Այս քայլը մի տեսակ պարտություն կարող է լինել ԱՄՆ-ի համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն պայմաններում է Իրանի և ՀԳՀԾ-ի դեմ արտահայտվել, երբ Բրիտանիայի Quercus ընկերությունը բանակցություն է վարում Իրանի էներգետիկայի նախարարության հետ՝ Իրանում 600 հազար մվ արևային էլեկտրակայան կառուցելու մասին:
Նման պայմաններում, հակառակ Թրամփի հայտարարություններին, ՀԳՀԾ-ը հաստատվել է եվրոպական երկրների, Ռուսաստանի և Չինաստանի կողմից և այդ երկրները դեմ են ՀԳՀԾ-ի չեղարկաման կամ միջուկային համաձայնությունը վերանայելու կապակցությամբ ԱՄՆ նախագահի քայլերին: