Իսրայելում քաղաքացիները հայտնվել են միջուկային ճառագայթման վտանգի տակ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i72689-Իսրայելում_քաղաքացիները_հայտնվել_են_միջուկային_ճառագայթման_վտանգի_տակ
Իսրայելի Դիմոնայի ատոմակայանում աշխատող 170 մարդ միջուկային ճառագայթման պատճառով տառապում է քաղցկեղից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2017 15:17 Asia/Tehran
  • Իսրայելում քաղաքացիները հայտնվել են միջուկային ճառագայթման վտանգի տակ

Իսրայելի Դիմոնայի ատոմակայանում աշխատող 170 մարդ միջուկային ճառագայթման պատճառով տառապում է քաղցկեղից:

Սիոնիստական «Ալյոմ» թերթը հրապարակել է մի հոդված, որում նշել է,որ Իսրայելի իշխանությունները համաձայնել են հատուցում վճարել  Դիմոնայի ատոմակայանում աշխատող 170 իսրայելցիների ,որոնք տառապում են քաղցկեղից:

Սիոնիստական շրջանակները խոստովանել են , որ Դիմոնայի ատոմակայանում աշխատելու հետևանքով, այդ մարդիկ հայտնվել են նման ծանր վիճակում : Այդ ատոմակայանի մի շարք աշխատողներ ավելի վաղ մահացել են անհայտ հիվանդությունների պատճառով:

Իսրայելցի փորձագետները բազմիցս նախազգուշացրել են, որ Դիմոնայի ատոմակայանը կարող է աղետի պատճառ դառնալ: Իսրայելի հանրային ռադիոյին տված հարցազրույցում , Սիոնիստական ռեժիմի ատոմային էներգիայի կոմիտեի անդամ Աուզի Իբենը նշել է, որ ատոմակայանը հնացել է, այդ պատճառով էլ վթարի հավանականությունը բավականին մեծ է: Իսկ ճառագայթների արտահոսքի դեպքում սպառնալիքի տակ կհայտնվի ամբողջ տարածաշրջանը: Նա ընդգծել է Դիմոնայի ատոմակայանի փակման անհրաժեշտությունը, քանի որ ատոմակայանում առկա է անսարքության ավելի քան  1500 դեպք: «Ատոմակայանը պետք է փակել: Այն շատի հին է և դարձել է սպառնալիք Ալ Նաղաբի տարածքի արաբ բնակիչների և շրջակա միջավայրի համար». ասել է Սիոնիստական ռեժիմի ատոմային էներգիայի կոմիտեի անդամը :

Դիմոնայի ատոմակայանը կառուցվել է 1950-ական թվականների վերջերին, Պաղեստինի բռնագրավված տարածքներում, Իսրայելի ռեժիմի խնդրանքով և  Ֆրանսիայի աջակցությամբ: Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահն էր գեներալ Դը Գոլը:

Դիմոնայի  ատոմակայանի արդյունավետ կյանքը 30 տարի է գնահատվել, սակայն այդ ժամկետից անցել  է շատ ավելին: Եվ ներկայումս Սիոնիստական ռեժիմի հնացած ատոմակայաններից ռադիոակտիվ նյութերի արտահոսքը մեծ վտանգ է ներկայացնում: Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի հովանավորությամբ գաղտնի գործունեություն է ծավալում և պատրաստ չէ միանալ միջուկային զենքի չտարածման պայմանագրին (NPT) :

Այս ռեժիմը օկուպացված Պաղեստինում ատոմային ու քիմիական  զենքեր արտադրելով ու կուտակելով, Միջին Արևելքը վերածել է զանգվածային կոտորածի զենքերի պահեստի և լուրջ վտանգ է ներկայացնում աշխարհի ու տարածաշրջանի համար:

Սիոնիստական ռեժիմը առ այսօր ՄԱԳԱՏԷ-ին թույլ չի տվել ստուգումներ անցկացնել իր միջուկային օբյեկտներում:  Սիոնիստական ռեժիմի ոչ միայն զավթողական քայլերը ,այլև միջուկային աղտոտվածությունն էլ լուրջ խնդիրներ են առաջացրել Միջին Արևելքի տարածաշրջանի համար, ինչից տուժել են նույնիսկ օկուպանտ ռեժիմի քաղաքացիները:

Սիոնիստական ռեժիմի քայլերը վկայում են այն մասին ,որ այդ ռեժիմը  իր զավթողական ու տարածամոլական ցանկությունների իրականացման համար պատրաստ է ամեն ինչի: Այդ ռեժիմին նույնիսկ չի անհանգստացնում իր քաղաքացիների առողջության դեմ ուղղված վտանգը, ինչը վերջինիս հակամարդկային քաղաքականությունների խորքն է ցույց տալիս:Նման վերաբերմունքի հետևանքով, Իսրայելի քաղաքացիները բողոքի ալիք են բարձրացրել իրենց ղեկավարներիի դեմ։ Իսրայելի քաղաքացիների ու ղեկավարների միջև բացված ճեղքվածը ավելի է մեծանում: